Նկարագրություն
Ունե՞ք համարձակ գաղափար, որը կարող է ազդեցիկ լուծումներ բերել
«Զարթիր» ֆելլոուշիփը մեկ տարի տևողությամբ ինկուբացիոն ծրագիր է, որը ֆինանսավորվում է Whitt Family Foundation-ի և իրականացվում է Իմփաքթ Հաբ Երևանի կողմից: Ծրագրի առաքելությունն է աջակցել սոցիալական ձեռնարկատերերին, հետազոտողներին, անհատներին և կազմակերպություններին, որոնք գործում են հետևյալ, սակայն միայն դրանցով չսահմանափակվող ոլորտներում՝ մայրական բարեկեցություն, երեխաների իրավունքներ, ընտանեկան բռնության կանխարգելում, կենդանիների իրավունքներ, վետերանների աջակցություն, հաշմանդամություն ունեցող անձանց աջակցություն և այլն։
Իմփաքթ Հաբ Երևանը ակտիվորեն համագործակցում է Whitt Family Foundation-ի հետ։ 2018 թվականից սկսած՝ այս ծրագրին մասնակցել է մոտ 80 անհատ։
Մենք հավատում ենք Հայաստանում կայուն սոցիալական փոփոխություններ ստեղծելու նորարարության և համագործակցության ուժին:
Ի՞նչ է ներառված Ձեզ համար։
Որպես «Զարթիր» ծրագրի մասնակից, դուք կստանաք.
Ոգեշնչող սեմինարներ, որոնք նախատեսված են ստեղծագործական և ձեռնարկատիրական մղում առաջացնելու համար (գաղափարի վավերացում, բիզնես մոդելավորում, սոցիալական ձեռնարկատիրություն, շրջանաձև տնտեսություն, արհեստական բանականություն, մարքեթինգ, ֆոնդահայթայթում, ֆինանսների կառավարում, փիչինգ և այլն):
Մասնագիտական մենթորություն
Ոգեշնչող աշխատանքային տարածք
Սահմաններ անցնելու և սովորականից դուրս մտածելու աջակցություն և մոտիվացիա
Գործընկերների հետ փորձի փոխանակում
Ամենօրյա ներգրավվածություն Իմփաքթ Հաբ Երևանի ավելի քան 350 ստեղծարար նորարարների դինամիկ համայնքի հետ և կապ 1,000 մասնագետների և փորձագետների հետ ծրագրի ողջ ընթացքում:
Համաշխարհային ցանց՝ 120+ Իմփաքթ Հաբերով՝ ավելի քան 60 երկրներում
Հնարավորություն մասնակցելու «reArmenia» ակադեմիայի ֆոնդահայթայթման ծրագրին` ըստ կիսաեզրափակիչ փուլի արդյունքների:
Լրացուցիչ ֆինանսական աջակցություն ստանալու հնարավորություն, որը կորոշվի Ձեր եզրափակիչ փիթչի արդյունքում:
Ո՞վքեր կարող են դիմել:
Սկսնակ ձեռնարկատերեր, նորաստեղծ ստարտափեր և համարձակ գաղափարներով նորարարներ, ովքեր ունեն համարձակ գաղափարներ և հանձնառու են խթանելու սոցիալական ազդեցությունը:
Անհատներ կամ թիմեր՝ անկախ նրանից՝ գրանցված են որպես բիզնես, թե ոչ։
Ձեռնարկատերեր և նորաստեղծ ստարտափեր, որոնք պատրաստ են մասնակցել ծրագրի գործունեությանը:
Դիտարկվող ոլորտները ներառում են, բայց չեն սահմանափակվում հետևյալներով.
Մայրական բարեկեցություն
Երեխայի բարեկեցություն` ներառյալ թերսնուցումը և սննդակարգի կրթությունը
Ընտանեկան բռնության կանխարգելում
Կենդանիների իրավունքներ և բարեկեցություն (ներառյալ փողոցային կենդանիների կառավարումը)
Աջակցություն վետերաններին
Հաշմանդամություն ունեցող անձանց բարեկեցություն
Եթե Ձեր նախագիծը վերաբերում է այս ոլորտներից դուրս որևէ հրատապ խնդրի, մենք խրախուսում ենք կիսվել Ձեր գաղափարներով։ Մեր նպատակն է աջակցել ազդեցիկ լուծումներին, որոնք լուրջ փոփոխություններ կմտցնեն համայնքներում։
Ծրագրի Ժամանակացույց
Դիմելու վերջնաժամկետ՝ մարտի 6, 2025թ. | 23:59 (Հայաստանի տեղական ժամանակով)
Ծրագրի մեկնարկ՝ 2025թ. ապրիլ
Ծրագրի ավարտ՝ 2026թ. մարտ
Ընտրության գործընթաց
Դիմումները կդիտարկվեն հետևյալ չափանիշների հիման վրա.
Դիմումի ձևի ճշգրտություն. ամբողջականություն, պարզություն և տրամադրված տեղեկատվության համընկնում ծրագրի նպատակների հետ։
Արժեքի ստեղծում. հստակ նկարագրություն, թե ինչպես է գաղափարը արժեք ստեղծում:
Ֆինանսական կենսունակություն. գաղափարի ներուժը ֆինանսական կայունության հասնելու համար:
Նորարարական/կրեատիվ բիզնես գաղափար. ինքնատիպություն և կրեատիվություն՝ ընդգծելով առկա խնդիրների թարմ լուծումներ:
Կատարողական կարողություն և մոտիվացիա. դիմորդը պետք է ունենա ծրագրի իրականացմանն անհրաժեշտ պլանավորման և կազմակերպչական հմտություններ, բավարար ժամանակ, էներգիա, մոտիվացիա և հասանելիություն:
Կարճ ցուցակում ընդգրկված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցների, իսկ վերջնական ընտրությունը կկատարի ԱԿԲԱ Ֆեդերացիայի և Իմփաքթ Հաբ Երևանի ժյուրիի հանձնաժողովը:
Եթե պատրաստ եք Ձեր տեսլականը դարձնել իրականություն, դիմե՛ք «Զարթիր» ֆելլոուշիփին այսօր։
Հարցերի դեպքում գրե՛ք մեզ [email protected] էլ. հասցեով, իսկ թարմացումների համար հետևե՛ք մեզ սոցիալական ցանցերում:
2025 թվականի փետրվարի 21-ին տեղի կունենա առցանց տեղեկատվական նիստ: Եթե հարցեր ունեք, մի՛ կորցրեք հնարավորությունն ու նախապես գրանցվեք այս հանդիպմանը:
Գրանցվելուց հետո կստանաք հաստատման նամակ, որտեղ նշված կլինի հանդիպմանը միանալու վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն:
Հիմա է Ժամանակը։ Ճանապարհը միասինն է:
Իրականացվում է Իմփաքթ Հաբ Երևանի և Whitt Family Foundation-ի կողմից: