…Այս ծրագիրը ավարտված է…

 

Նկարագրություն

Զարթիր ֆելոուշիփը Իմփաքթ Հաբ Երևանի կողմից իրականացվող մեկամյա ծրագիր է։ Այն սատարում է սոցիալական ձեռնարկատերերին, անհատներին, բիզնեսներին, կամ նախագծերին, որոնք գործում են կամ պլանավարում են ներառել ստորև նշված ոլորտները։

Հիմնական ոլորտները

Ծրագրի հիմնական ոլորտներն են (կարող են ներկայացվել նաև այլ ոլորտներ)՝

Առավելություններ

Ֆելոուշիփը տրամադրում է անվճար հասանելիություն Իմփաքթ Հաբի եզակի էկոհամակարգին և ներառում է․

  • Ձեռնարկատիրական գիտելիքները զարգացնող դասընթացներ
  • Քոուչինգ/Մենթորություն
  • Կրթական ծրագրեր և միջոցառումներ
  • Ներկայացվածություն Իմփաքթ Հաբ Երևանի բոլոր հիմնական հարթակներում
  • Անդամակցություն Իմփաքթ Հաբ Երևանին
  • Աշխարհի ավելի քան 100 Իմփաքթ Հաբերին հասանելիություն
  • Ոգեշնչող տարածքում աշխատելու հնարավորություն
  • Գործընկերների հետ փորձի փոխանակում
  • Համագործակցային համայնք և գլոբալ ցանց
  • 340+ ստեղծագործող նորարարներց կազմված մասնագիտական ցանց
  • + լավագույն 2 նախագծերը/հետազոտությունները կստանան 1000 դոլլար ֆինանսական աջակցություն՝ Ֆելոուշիփ ծրագրի հաջող ավարտից հետո։

Ֆելոուշիփը նպատակ ունի ոգեշնչել, կապակցել և սոցիալական ձեռներեցներին հնարավորություն տալ լուծելու սոցիալական խնդիրները և լավագույնս կատարելու իրենց աշխատանքն աջակցող, ոգեշնչող միջավայրում, որը ներառում է Հայաստանի ավելի քան 340 լավագույն և ամենավառ նորարարներին՝ ներկայացված ավելի քան 110 կազմակերպություններով, ձեռնարկություններով և նախաձեռնություններով:

Նրանք, ովքեր կավարտեն ֆելոուշիփ ծրագիրը, հնարավորություն կունենան գրանցվելու Իմփաքթ Հաբ Երևանի շրջանավարտների հատուկ անդամակցության ծրագրին, ինչը նրանց հնարավորություն կտա պահպանել երկարաժամկետ կապեր և ստանալ այն առավելությունները, որոնք առաջարկում է Իմփաքթ Հաբ Երևանը իրենց ֆելեուշիփի շրջանակներից դուրս։

Կարևոր ժամկետներ

  • ֆելոուշիփ ծրագրի տևողությունը՝ մեկ տարի։
  • Հայտադիմումների ընդունման վերջնաժամկետը՝ Մարտի 10, 2024, ժամը՝ 23:59 (ՀՀ տեղական ժամանակով)

Ծրագրի մեջ ընդգրկված մասնակիցները պարտավորվում են դրսևորել հավուր պատշաճի մասնակցություն, որը իրենցի ենթադրում է բարձր առաջադիմություն, պարտաճանաչ ներկայություն և ակտիվ մասնակցություն բոլոր հնարավոր միջոցառումներին և դասընթացներին։

Ակնկալվում է, որ ընտրված նախագծերը կարտադրեն նվազագույն կենսունակ արտադրանք (MVP) մինչև ֆելոուշիփի ավարտը:

 

 

 

Իրականացվում է Իմփաքթ Հաբ Երևանի և Whitt Family Foundation-ի կողմից:

 

 

Subscribe to our newsletter!

Join our community and don’t miss out on the latest happenings at Impact Hub Armenia and around our ecosystem! You’ll receive updates on events, inspiring stories of impact from our network, resources, and more!

Book now!

Կապվեք

Book Your Meeting

Book now!