…Այս ծրագիրը ներկայումս ավարտված է…

Նկարագրություն և նպատակ

Ստեղծարար արդյունաբերության ոլորտում «Վահե և Լուսի» հիմնադրամի ֆելոուշիփն Իմփաքթ Հաբ Երևանի և «Վահե և Լուսի» հիմնադրամի մեկամյա ծրագիրն է։ Այն ուղղված է նոր հնարավորություններ ստեղծելու բոլոր նրանց համար, ովքեր իրականացնում են արվեստի և մշակույթի հետ առնչվող նախագծեր, այդ թվում՝ հետազոտություններ և/կամ Հայաստանում նոր կազմակերպությունների կամ ստարտափների հիմնում։

ֆելոուշիփի նպատակն է ոգեշնչել, միմյանց հետ ծանոթացնել և հնարավորություն տալ ստեղծագործ ձեռներեցներին, հետազոտողներին կամ կազմակերպություններին լավագույնս իրականացնելու իրենց աշխատանքը ոգեշնչող և աջակցող միջավայրում, որը ներառում է Հայաստանում փոփոխություններ բերող ավելի քան 340 լավագույն և ամենավառ անհատներին՝ ներկայացված ավելի քան 110 կազմակերպություններով, ձեռնարկություններով և նախաձեռնություններով:

Այս ֆելոուշիփային ծրագիրն առաջարկում է աշխատարաններ, անհատական մենթորություն, անդամակցություն Իմփաքթ Հաբ Երևանին և ծրագրի ավարտին լավագույն մասնակիցներին գումարային մրցանակ ստանալու հնարավորություն։

Առավելություններ

Ֆելոուշիփը տրամադրում է անվճար հասանելիություն Իմփաքթ Հաբի եզակի էկոհամակարգին և ներառում է․

Կարևոր ժամկետներ

ֆելոուշիփ ծրագրի տևողությունը՝ մեկ տարի։

Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ ապրիլի 7, 2024թ․։

Մեկնարկը՝ ապրիլ, 2024թ․:

Թիրախային խումբ

Ծրագրի թիրախային խմբում այն անհատները, հետազոտողները, հասարակական կազմակերպությունները, բիզնեսները, սոցիալական ձեռնարկատերերը կամ նախագծերն են, որոնք աշխատում են Հայաստանում ստեղծարար արդյունաբերության ոլորտում, ինչպես օրինակ ներքոնշյալ ոլորտները (և ոչ միայն).

  • Վիզուալ արվեստ
  • Արհեստներ (օրինակ՝ ջուլհակություն, կահույքի դիզայն և զարդերի դիզայն)
  • Ֆիլմարտադրություն, հեռուստատեսություն, անիմացիա, վիզուալ էֆեկտներ, վիդեո, ռադիո և լուսանկարչություն
  • Վիդեոխաղեր, վիրտուալ և ընդլայնված իրականություն (VR & XR)
  • Թանգարաններ, պատկերասրահներ և մշակութային ժառանգության հետ կապված ձեռնարկություններ
  • Գրական ստեղծագործություններ, հրատարակչություններ և գրադարաններ
  • Դիզայն՝ ներառյալ արտադրանքի դիզայն, գրաֆիկ դիզայն և նորաձևություն
  • Ճարտարապետություն և քաղաքային դիզայն
  • Խոհարարական արվեստ

Ովքե՞ր կարող են դիմել

Ծրագրին կարող են դիմել ստեղծագործական արդյունաբերության ոլորտներում գաղափարներ իրականացնող համարձակ ու խիզախ անհատները/թիմերը։

ֆելոուշիփ ծրագրի համար ընտրվածները պետք է պարտավորվեն իրենց նախաձեռնության իրականացումը դիտարկել որպես առաջնահերթություն (այսինքն՝ տրամադրեն իրենց ժամանակի առնվազն 70%-ը) և խոստանան մասնակցել Իմփաքթ Հաբ Երևանի ծրագրերի, միջոցառումների և համայնքային գործունեության առնվազն 70%-ին:

Վահեի և Լուսիի մասին

Վահե Ֆատտալը նկարչություն է սովորել Փարիզի Գեղարվեստի ազգային դպրոցում։ Նա նկարիչ և գրաֆիկական դիզայներ էր, ով հիմնեց իր սեփական դիզայնի և գովազդային գործակալությունը՝ համագործակցելով ժամանցային և կորպորատիվ այնպիսի կազմակերպությունների հետ, ինչպիսիք են ABC հեռուստատեսությունը, «մեծ հնգյակ» հոլիվուդյան կինոստուդիաները, National Geographic, Nissan, UCLA Extension, First Interstate Bank և այլն: Գործակալության ստեղծագործական ծառայությունները ներառում էին կորպորատիվ ինքնության և հաղորդակցության բոլոր ոլորտները, գովազդային և մարքեթինգային արշավները, կինո և հեռուստատեսային արշավները, անիմացիոն գրաֆիկան և բրենդինգը:

Վահեն նաև նախագծել է Արցախի խորհրդանիշն ու պաստառները (1988), Արցախի դրոշը (1998), եղել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիրներից մեկը (2004) և վերջինիս տարբերանշանի դիզայնի հեղինակը, Հայաստան Համահայկական Հիմնադրամի «Make it Happen» հեռուստամարաթոնի գովազդային արշավի դիզայները (2004), AIM/Armenian International Magazine-ի գեղարվեստական ղեկավարը (1990-1992) և այլն։

Լուսին Կալիֆորնիայի համալսարանի շրջանավարտ էր Լոս Անջելեսում (UCLA)՝ փիլիսոփայության և ֆրանսիական գրականության մագիստրոսի կոչումով: Նախքան Վահեի հետ հանդիպելն ու նրա հետ ամուսնանալը նա մասնակցել է նաև ֆրանսերեն լեզվի և քաղաքակրթության ինտենսիվ դասընթացների Փարիզի Սորբոնի համալսարանում։ Վահեն և Լուսին նույն պարտավորվածությունն ու կիրքն էին զգում դեպի այն ամենը, ինչը հայկական էր, դեպի բարձրագույն կրթությունը, արվեստը և աշխարհի բացահայտումը։

 

 

Կազմակերպվում է Իմփաքթ Հաբ Երևանի և Վահե և Լյուսի հիմնադրամի կողմից։

 

 

Subscribe to our newsletter!

Join our community and don’t miss out on the latest happenings at Impact Hub Armenia and around our ecosystem! You’ll receive updates on events, inspiring stories of impact from our network, resources, and more!

Book now!

Կապվեք

Book Your Meeting

Book now!