Three4ResilientArmenia Pre-Acceleration Program

Three4Resilient Armenia Pre-Acceleration Program 1
Three4ResilientArmenia նախաաքսելերացիոն ծրագիր

«Three4ResilientArmenia» նախաաքսելերացիոն ծրագիրն ընդունում է հայտեր։

Այս հնգամսյա ծրագիրը նախատեսված է տեղահանված ձեռնարկատերերի, հակամարտությունից կամ Լոռիի ջրհեղեղից տուժած տեղացիների կողմից ղեկավարվող բիզնեսներն ամրապնդելու համար։

Մասնակիցները ձեռք կբերեն իրենց բիզնեսն ընդլայնելու, ներդրումներ ներգրավելու և ավելի դիմակայուն տեղական տնտեսության ձևավորմանը նպաստելու համար անհրաժեշտ գործիքներ, գիտելիքներ և կապեր։

Ծրագրի ընդհանուր նկարագիր

«Three4ResilientArmenia» նախաաքսելերացիոն ծրագիրն աջակցում է Հայաստանի ողջ տարածքում՝ բոլոր ոլորտներում գործող 15 փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ)։

Գործնական ուսուցման, անհատականացված մենթորինգի և քոուչինգի միջոցով մասնակիցները կկատարելագործեն իրենց բիզնես մոդելները, կամրապնդեն շուկայական կապերը և կպատրաստվեն կայուն աճի։

Այս ծրագիրն իրականացվում է «Three4ResilientArmenia» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է «Հայկական Կարիտաս»-ի, IRIS բիզնես ինկուբատորի և «Impact Hub Armenia» սոցիալական նորարարությունների զարգացման հիմնադրամի կողմից։

Ծրագրի նպատակները

Ծրագրի նպատակն է աջակցել մասնակիցներին․

  • Ստուգել իրենց հիմնական բիզնես մոդելի կենսունակությունը՝ հաճախորդների կարիքների համակարգված ուսումնասիրության և շուկայի վերլուծության միջոցով։
  • Մշակել կամ կատարելագործել առկա ապրանքը կամ ծառայությունը՝ շուկայական չափանիշներին համապատասխանեցնելու համար։
  • Նախնական կապեր հաստատել հնարավոր գնորդների, գործընկերների և ֆինանսական հաստատությունների հետ։
  • Մշակել բիզնես պլան՝ պատրաստվելով համալիր ուսումնասիրությանն ու գնահատմանը (due diligence) և ներդրումների ներգրավմանը։
  • Բարելավել ֆինանսական կառավարման, առաջնորդության, գործառնական կառավարման և բիզնեսի ներկայացման հմտությունները։

Ովքեր կարող են դիմել

Դիմորդները պետք է համապատասխանեն հետևյալ պահանջներին՝

  • Գործունեություն Հայաստանում․ բիզնեսը պետք է գործունեություն ծավալի Հայաստանի Հանրապետության տարածքում։
  • Գործող բիզնես․ դիմորդները պետք է ունենան գործող բիզնես։ Իրավաբանական գրանցումը կարող է կատարվել ծրագրի ընթացքում կամ հնարավոր ֆինանսավորում ստանալուց հետո։
  • Ժամանակի տրամադրման պատրաստակամություն․ հիմնադիրը կամ համահիմնադիրը պետք է պատրաստ լինի շաբաթական 5–7 ժամ տրամադրելու աշխատարաններին, մենթորինգին, քոուչինգին, առաջադրանքներին և փոխադարձ ուսումնառությանը։
  • Էթիկական և բնապահպանական պատասխանատվություն․ բիզնեսները պետք է գործեն էթիկական սկզբունքներին համապատասխանող ոլորտներում, չզբաղվեն այնպիսի գործունեությամբ, օրինակ ինչպիսին է ծխախոտի արտադրությունը, և կիրառեն շրջակա միջավայրի համար անվտանգ գործելակերպեր։

Ծրագրին կարող են դիմել՝

  • 2020 և 2023 թվականներին Լեռնային Ղարաբաղից տեղահանված ձեռնարկատերերը, որոնք վերսկսել են իրենց բիզնես գործունեությունը Հայաստանում։
  • 2020 թվականի պատերազմի մասնակիցների կողմից ղեկավարվող գործող և աճի մեծ ներուժ ունեցող բիզնեսները։
  • Հակամարտությունից տուժած տեղական գործող և աճի մեծ ներուժ ունեցող բիզնեսները։
  • 2024 թվականին Լոռիում տեղի ունեցած ջրհեղեղից տուժած բիզնեսները։

Մասնակիցներից ակնկալվում է շաբաթական 5–7 ժամ տրամադրել աշխատարաններին և մենթորինգին։

Ինչ կստանան մասնակիցները

  • Կարողությունների զարգացում․ փորձագետների կողմից անցկացվող մինչև 14 աշխատարան՝ բիզնեսի հիմունքների, մարքեթինգի, վաճառքի, ներդրումների ներգրավման պատրաստվածության և այլ թեմաներով։
  • Մենթորինգ և քոուչինգ․ յուրաքանչյուր ձեռնարկության համար մինչև 9 ժամ անհատականացված ուղղորդում տեղական և միջազգային փորձագետների կողմից՝ ըստ անհրաժեշտության կամ հարցման։
  • Աջակցություն համալիր ուսումնասիրությանն ու գնահատմանը (due diligence) և ներդրումների ներգրավմանը։
  • Ֆինանսական աջակցություն․ լավագույն 10 ձեռնարկությունները հնարավորություն կունենան VIA Fund-ի միջոցով ստանալու միջինը 10,000 եվրոյի չափով դրամաշնորհներ։
  • Կապերի ընդլայնման հնարավորություններ․ Իմփաքթ Հաբ Երևանի՝ ավելի քան 340 հոգուց բաղկացած ցանցին հասանելիություն և ավելի քան 100 երկրներում միջազգային կապեր հաստատելու հնարավորություն։

Ծրագրի ժամանակացույց

Հայտերի ընդունման վերջնաժամկետ․

Ծրագրի տևողություն․ 2026 թվականի դեկտեմբեր – 2027 թվականի ապրիլ

Անցկացման վայր․ Իմփաքթ Հաբ Երևան

Ընտրության չափանիշները

Հայտերը կգնահատվեն հետևյալ չափանիշներով․

  • Բիզնեսի կենսունակություն՝ 30%․ հստակ սահմանված խնդիր, վճարող հաճախորդների առկայություն, ընթացիկ բիզնես գործունեություն և հաճախորդին առաջարկվող համոզիչ արժեք։
  • Թիմի կարողություններ՝ 20%․ համապատասխան փորձ, միմյանց լրացնող հմտություններ, հստակ բաշխված դերեր և գործնականում արդյունքի հասնելու ապացուցված կարողություն։
  • Բիզնեսի ընդլայնման ներուժ՝ 30%․ շուկայի ծավալ և ընդգրկում, ընդլայնման հնարավորություններ, ինչպես նաև տեխնոլոգիաների կիրառմամբ կամ այլ շուկաներում վերարտադրելի բիզնես մոդել։
  • Հայտի որակ՝ 10%․ հստակ, ամբողջական և մասնագիտորեն կազմված հայտ, որը համապատասխանում է հրահանգներին և պարունակում է համոզիչ հիմնավորումներ։
  • Նորարարության աստիճան՝ 10%․ առաջարկվող լուծման նորարարության մակարդակն առկա այլընտրանքների համեմատ։

Լրացուցիչ միավոր՝ համայնքի վրա դրական ազդեցության համար․ տեղական համայնքի վրա դրական սոցիալական կամ տնտեսական ազդեցություն ունեցող բիզնեսների վերջնական գնահատականին կավելացվի 1 միավոր։

Բոլոր հայտերը կդիտարկի «Հայկական Կարիտաս»-ի, IRIS բիզնես ինկուբատորի և Իմփաքթ Հաբ Երևանի ներկայացուցիչներից, ինչպես նաև բիզնեսի զարգացման փորձագետներից և ոլորտային կամ ներդրումային փորձագետներից կազմված ժյուրին։ Վերջինս հնարավոր է ներգրավվի VIA Fund-ից։

Ծրագրի ավարտին, վերջնական բիզնես ներկայացման և համալիր ուսումնասիրության ու գնահատման արդյունքների հիման վրա, կընտրվեն 10 մասնակիցներ՝ յուրաքանչյուրին միջինը 10,000 եվրոյի չափով դրամաշնորհ տրամադրելու համար։

Հարցե՞ր

Գրանցվե՛ք և մասնակցե՛ք նոյեմբերի 6-ին՝ ժամը 13:00-ին կայանալիք մեր առցանց տեղեկատվական հանդիպմանը։

Գրանցվել տեղեկատվական հանդիպմանը

Դիմե՛ք այսօր

Դիմե՛ք Three4ResilientArmenia նախաաքսելերացիոն ծրագրին և կատարե՛ք հաջորդ քայլը դեպի կայուն աճ։ Լրացրե՛ք հայտադիմումի ձևաթուղթը՝ դիմելու համար։

Three4ResilientArmenia ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է Հայկական Կարիտասի, ԻՐԻՍ բիզնես ինկուբատոր հիմնադրամի և Իմփաքթ Հաբ Արմենիա սոցիալական նորարարության զարգացման հիմնադրամի կողմից։ Ծրագրի նպատակն նպաստել է Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների և հյուրընկալող համայնքների սոցիալական ներառմանն ու տնտեսական ինտեգրմանը։

Subscribe to our newsletter!

Join our community and don’t miss out on the latest happenings at Impact Hub Armenia and around our ecosystem! You’ll receive updates on events, inspiring stories of impact from our network, resources, and more!

Book now!

Get in touch

Book Your Meeting

Book now!