Պրահայի Քաղաքացիական հասարակության կենտրոն / Իմփաքթ Հաբ Երևան / Կայունություն՝ Սոցիալական Ձեռնարկատիրության Միջոցով

Ինչ: Կարողությունների զարգացման միջոցառում, որին կհաջորդի ֆինանսական աջակցության մրցույթ։

Երբ և որտեղ: Երևան, Հայաստան –Հունիս, 2020
Աշխարհում կորոնավիրուսի բռնկման ֆոնին հնարավոր է, որ միջոցառումը հարկ լինի հետաձգել կամ տեղափոխել առցանց հարթակ: Մենք հետևում ենք իրավիճակին և մասնակիցներին կտեղեկացնենք ցանկացած փոփոխության մասին։

Կազմակերպիչներ: Պրահայի Քաղաքացիական հասարակության կենրտրոն և Իմփաքթ հաբ Երևան

Միջոցառման լեզուն․ Անգլերեն և հայերեն։ Մասնակիցներն իրենց ծրագրերը կներկայացնեն անգլերեն, իսկ խորհրդատուների հետ աշխատանքը կլինի հայերեն։

Մասնակիցներ: Սեմինարին կմասնակցեն առավելագույնը 15 հասարակական կազմակերպություն, որոնք կընտրվեն բիզնես գաղափարների մրցույթի հիման վրա։

Ծրագրի Մասին

Դուք Հայաստանում շահույթ չհետապնդող, քաղաքացիական հասարակության կազմակերպության կամ անկախ լրատվամիջոցի անդամ եք և ունեք սոցիալական բիզնեսի գաղափար, որը կարող է խթանել ձեր կազմակերպության կայունությունը: Պրահայի քաղաքացիական հասարակության կենտրոնը և Impact Hub Yerevan- ը հրավիրում են ներկայացնել ձեր գաղափարը և դիմել սոցիալական ձեռներեցության սեմինարի մասնկացության համար, որին կհետևի ֆինանսավորման աջակցության մրցույթ:

Ինչ Ակնկալել

Ծրագրի նպատակն է նպաստել հասարակական կազմակերպությունների կայուն գործունեությանը՝ սոցիալական ձեռնարկատիրության միջոցով։ Սեմինարին կարող են մասնակցել ժողովրդավարական արժեքներ տարածող՝ մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ոլորտում գործող հասարակական կազմակերպությունները, ասոցիացիաներն ու անկախ լրատվամիջոցները։
Մասնակիցները կաշխատեն խորհրդատուների հետ, նրանց օգնությամբ կհղկեն իրենց բիզնես նախագիծը և կնախապատրաստվեն ներկայացնել այն ֆինանսավորման համար։ Սեմինարից հետո, ընտրված մասնակիցները հնարավորություն կստանան դիմել Պրահայի քաղաքացիական հասարակության կենտրոնի սթարթափ ներդրման մրցույթին։ Մրցույթին կարելի է դիմել արդեն գործող բիզնեսի ընդլայնամն կամ զարգացման համար։ Այստեղ կարող եք կարդալ անցյալ տարվա մրցույթի մասին

Ծրագիր

Մեկօրյա վերապատրաստում ․ խորհրդատուները կներկայացնեն բիզնես պլանի կառուցման տարբեր մոդելներ և կքննարկեն ծրագրի կառավարման սկզբունքները։

Եռօրյա սեմինար․ Խորքային, ինտենսիվ խորհրդատվություն` բիզնես մոդելների և ծրագրի ներկայացման տեխնիկայի մասին։ Մասնակիցները կներկայացնեն իրենց բիզնես նախագծերը և կլսեն դրանց վերաբերյալ մասնագետների կարծիքները։

Սեմինարից հետո: Մասնակիցները իրենց գաղափարների վերաբերյալ խորհրդատվություն ու կարծիք ստանալուց հետո, կդիմեն Պրահայի քաղաքացիական հասարակության կենտրոնի ֆինանսական աջակցության մրցույթին։

Ո՞վ Կարող Է Դիմել

Խրախուսում ենք դիմել, եթե․

– ունեք սոցիալական բիզնեսի գաղափար, որը կարող է խթանել ձեր հասարակական գործունեության կայունությունը և նպաստել կազմակերպության սոցիալական առաքելությանը։.

– ուզում եք մասնագետների միջոցով հարստացնել սոցիալական ձեռնարկատիրության մասին ձեր գիտելիքները։

– փնտրում եք ներդրման հնարավորություն՝ սոցիալական բիզնեսի ձեր գաղափարն իրականություն դարձնելու համար։

Ինչպե՞ս Դիմալ

Յուրաքանչյուր կազմակերպություն կարող է ներկայացնել միայն մեկ ծրագիր։ Այս հղմամբ լրացրե՛ք մրցութային հայտը մինչև ս/թ մայիսի 15-ը։ Հայտը պետք է լրացվի անգլերեն։
Prague Civil Society Centre and Impact Hub Yerevan