Ազգային Գաղափարատոն ԵՊՀ 2025
Հոկտեմբերի 18–19-ին տեղի ունեցավ ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի և Իմփաքթ Հաբ Արմենիայի կողմից կազմակերպված առաջին երկօրյա «Ազգային Գաղափարատոն ԵՊՀ 2025» միջոցառումը՝ Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի և ԵՊՀ բիզնես ինկուբատորի հետ համագործակցությամբ, որն իրականացվեց Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Three4ResilientArmenia ծրագրի շրջանակում։ ։
«Ազգային Գաղափարատոն ԵՊՀ 2025»-ը միավորեց ավելի քան 50 մասնակիցների Երևանից և Հայաստանի տարբեր մարզերից, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց, ուսանողների և ձեռներեցությամբ հետաքրքրված անհատների, որոնք նպատակ ունեին վերածել իրենց գաղափարները կենսունակ բիզնես նախաձեռնությունների։
Ինչ փորձ ձեռք բերեցին մասնակիցները
Երկօրյա Գաղափարատոնի ընթացքում մասնակիցները՝
- Սովորեցին ձեռնարկատիրական գաղափարների գեներացման, ձևակերպման և վավերացման մեթոդներ
- Ուսումնասիրեցին շուկայի վերլուծության և գաղափարի կենսունակության գնահատման գործիքներ
- Զարգացրեցին բիզնես գաղափարների ներկայացման և փիչինգի հմտությունները
- Ստացան մենթորություն ֆինանսների, մարքեթինգի, հաշվապահության և բիզնեսի զարգացման ոլորտների մասնագետներից
- Աշխատեցին թիմերով՝ ամրապնդելով համագործակցության և առաջնորդական հմտությունները
- Ներկայացրին իրենց գաղափարները ժյուրիին՝ փիչինգի ձևաչափով
Ծրագիրը համադրեց ուսուցումը, թիմային աշխատանքը և գործնական փորձը, ստեղծելով ներգրավող և աջակցող ձեռնարկատիրական միջավայր։
Արդյունքներ և ազդեցություն
- Ավելի քան 50+ մասնակից
- Մշակվեցին և ներկայացվեցին բազմաթիվ բիզնես գաղափարներ
- Ձեռնարկատիրական մտածողության, թիմային աշխատանքի և առաջնորդության զարգացում
- Ձևավորվեցին նոր համագործակցություններ
«Ազգային Գաղափարատոն ԵՊՀ 2025»-ը դարձավ ավելին, քան պարզապես միջոցառում՝ այն հանդիսացավ նոր գաղափարների, գործընկերությունների և ձեռնարկատիրական ուղիների մեկնարկային հարթակ։
Ի՞նչ է սպասվում
Three4ResilientArmenia ծրագրի տնտեսական ինտեգրման բաղադրիչի շրջանակում
2025–2026 թվականներին նախատեսվում է իրականացնել 7 Գաղափարատոն, այդ թվում՝
- 4 մարզային Գաղափարատոն
- 3 համապետական Գաղափարատոն
Այս միջոցառումների նպատակն է խթանել ձեռնարկատիրությունը թիրախային խմբերի շրջանում՝ կենսունակ և կայուն բիզնես գաղափարների զարգացման միջոցով։
Three4ResilientArmenia ծրագրի մասին
Three4ResilientArmenia ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է Հայկական Կարիտաս բարեսիրական հասարակական կազմակերպության, ԻՐԻՍ բիզնես ինկուբատոր հիմնադրամի և Իմփաքթ Հաբ Արմենիա սոցիալական նորարարության զարգացման հիմնադրամի կողմից։ Ծրագրի նպատակն է նպաստել Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների և հյուրընկալող համայնքների սոցիալական ներառմանն ու տնտեսական ինտեգրմանը։
