fbpx
Զարթիր ֆելոուշիփ 2022
20 April 2022 - yerevan

…Այս ծրագիրը ընթացքի մեջ է…

Նկարագրություն

Զարթիր ֆելոուշիփը Իմփաքթ Հաբ Երևանի կողմից իրականացվող մեկամյա ծրագիր է։ Այն սատարում է սոցիալական ձեռնարկատերերին, անհատներին, բիզնեսներին, կամ նախագծերին, որոնք գործում են կամ պլանավարում են ներառել ստորև նշված ոլորտները։

Հիմնական ոլորտները

Ծրագրի հիմնական ոլորտներն են (կարող են ներկայացվել նաև այլ ոլորտներ)՝

  • Վետերանների բարեկեցություն
  • Մայրերի բարեկեցություն
  • Երեխաների բարեկեցություն (մասնավորապես թերսնում և սննդային կրթություն)
  • Ընտանեկան բռնություն
  • Կենդանիների իրավունքներ և բարեկեցություն (ներառյալ փողոցային շների/կատուների խնդիրը)
  • Հաշվանդամեիթյուն ունեցող անձանց բարեկեցություն։

Առավելություններ

Ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանում սոցիալական նորարարների աշխատանքը և տրամադրել նրանց Իմփաքթ հաբի յուրահատուկ էկոհամակարգը, որը ներառում է

  • Մասնագիտական անհատական քոուչինգ
  •  Մենթորություն
  •  Կրթական ծրագրեր և միջոցառումներ
  • Անդամակցություն Իմփաքթ Հաբ Երևանին
  • Աշխարհի ավելի քան 100 Իմփաքթ Հաբերին հասանելիություն
  • Ոգեշնչող տարածքում աշխատելու հնարավորություն
  • Փորձի փոխանակման հնարավորություն
  • Համագործակցային համայնք և գլոբալ ցանց
  •  270+ ստեղծագործող նորարարներց կազմված մասնագիտական ցանց
  • +  լավագույն 2 նախագծերը/հետազոտությունները կստանան 1000 դոլլար ֆինանսական աջակցություն՝ Ֆելոուշիփ ծրագրի հաջող ավարտից հետո։  

Ֆելոուշիփը նպատակ ունի ոգեշնչել, կապակցել և սոցիալական ձեռներեցներին հնարավորություն տալ լուծելու սոցիալական խնդիրները և լավագույնս կատարելու իրենց աշխատանքն աջակցող, ոգեշնչող միջավայրում, որը ներառում է Հայաստանի ավելի քան 270 լավագույն և ամենավառ նորարարներին՝ ներկայացված ավելի քան 110 կազմակերպություններով, ձեռնարկություններով և նախաձեռնություններով:

Ժամանակացույց

  • Ֆելոուշիփի տևողությունը 1 տարի է։
  • Հայտադիմումների ընդունման վերջնաժամկետը՝ մայիս 22, 2022, ժամը՝ 23:59 (ՀՀ տեղական ժամանակով)
  • Ծրագրի մեկնարկ՝ հունիս, 2022:

Ֆելոուշիփ ստանալու դեպքում բոլոր թիմերը պետք է պարտավորվեն իրականացնել իրենց նախաձեռնությունը՝ որպես առաջնահերթություն (այսինքն՝ իրենց ժամանակի առնվազն 50%-ով) և խոստանան 100%-ով մասնակցել Իմփաքթ Հաբում իրականացվող ծրագրերին, միջոցառումներին և համայնքային գործունեությանը:

Ակնկալվում է, որ ընտրված նախագծերը կարտադրեն նվազագույն կենսունակ արտադրանք մինչև իրենց ֆելոուշիփի ավարտը:

Իրականացվում է Իմփաքթ Հաբ Երևանի կողմից: