ԱՎԵԼԻ ՈՒԺԵՂ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ
13 May 2022 - yerevan

ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԽՈՑԵԼԻ ԵՎ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԱՆՁԱՆՑ

…Այս ծրագրը ընթացքի մեջ է…

Ինչի՞ մասին է ծրագիրը
Նկարագրություն

«Ավելի ուժեղ ձեռնարկատիրական էկոհամակարգ Սյունիքում – Աջակցություն խոցելի և տեղահանված անձանց» ծրագիրն Իմփաքթ Հաբ Երևանի կողմից իրականացվող և Եև Եվրոպական միության կողմից Արևելյան Գործընկերության Քաղաքացիական հասարակության աջակցության ծրագրի արագ արձագանքման մեխանիզմի շրջանակների կողմից ֆինանսավորվող 12-ամսյա ծրագիր է, որն աջակցում է ձեռներեցներին, ովքեր փորձում են իրենց ձեռնարկատիրական լուծումներով Սյունիքն ավելի լավ վայր դարձնել պատերազմի հետևանքով խոցելի դարձած և տեղահանված անձանց համար:

Նպատակ և ուղղություններ

Ծրագրի ընդհանուր նպատակն է աջակցության միջոցով ուժեղացնել ձեռնարկատիրական հնարավորությունները Սյունիքում՝  բացահայտելով պատերազմի հետևանքով խոցելի դարձած և տեղահանված անձանց կարիքները և վերապատրաստելով նրանց, ինչպես նաև ընդգրկելով կազմակերպությունների, որոնք աշխատում են նրանց հետ:  

Ծրագրի խնդիրներն են՝

  • Աջակցել պատերազմի հետևանքով խոցելի դարձած/տեղահանված խմբերից բաղկացած կամ վերջիններիս աջակցող անձանց/թիմերին՝ մշակելու,  վավերացնելու և իրականացնելու իրենց ձեռնարկատիրական գաղափարները, 
  • Գործարկել Իմփաքթ Հաբ Թեկնածու Սյունիքի տարածք Գորիսում,
  • Շահառու ձեռներեցների համար կապեր հաստատել ազգային և միջազգային ձեռներեցների և մենթորների համայնքի հետ,
  • Բարձրացնել ձեռնարկատիրության օրինակելի մոդելների մասին  տեղեկատվությունը Սյունիքում, 
  • Անդրադառնալ տարածաշրջանի տնտեսական միջավայրի բարելավմանն ուղղված քաղաքականությանը:

Առավելություններ

Ինկուբացիոն ծրագիրն առաջարկում է Իմփաքթ Հաբի յուրօրինակ էկոհակամարգը, ներառյալ՝

  • մասնագիտական անհատական ուղեկցում (քոուչինգ) Ինկուբացիոն մենեջերի կողմից, 
  • մենթորություն ձեռներեցների/մասնագետների կողմից՝ ըստ համապատասխան ոլորտների (յուրաքանչյուր ծրագիր կունենա իր մենթորը),
  • անդամակցություն Իմփաքթ Հաբ Թեկնածու Սյունիքին՝ հասանելիություն տալով ոգեշնչող տարածքի և ենթակառուցվածքի, 
  • միմյանցից սովորելու բաղադրիչ և կապեր հաստատելու մասնագիտական հնարավորություններ՝ համակարգված միջոցառումների միջոցով, 
  • հասանելիություն աշխարհի 100+ Իմփաքթ Հաբերին և աշխարհասփյուռ 24000+ մասնագետների ցանցին, 
  • ուսումնական ծրագիր, որը նախատեսված է սոցիալական ազդեցության ստարտափների համար, ներառյալ՝ դասընթացներ և սեմինարներ ֆինանսական, իրավական, թիմի կառավարման, սոցիալական ձեռներեցության, գաղափարների վավերացման, բիզնեսի մոդելավորման, ֆոնդահայթայթման, ներկայացման հմտությունների, հրապարակային ելույթների և այլնի վերաբերյալ:

* Ուշադրություն. այս ինկուբացիոն ծրագիրը չի ներառում ֆինանսական աջակցություն: 

Ժամանակացույց

  • Ծրագրի ինկուբացիոն փուլը տևողությունը 6 ամիս է
  • Դիմումների ընդունման վերջնաժամկետ: Մայիսի 29, 2022, 23:59 (Երևանի ժամանակով)
  • Ինկուբացիայի մեկնարկ: Հունիս, 2022

Ովքե՞ր կարող են դիմել

Սյունիքում գործունեություն ծավալող խիզախ և համարձակ թիմերը (անհատներ, ծրագրեր և ստարտափներ), որոնք փորձում են լուծումներ տալ պատերազմի հետևանքով խոցելի դարձած խմբերին (Արցախից տեղահանված անձանց, կանանց, ծնողազուրկ երեխաներին, պատերազմի մասնակիցներին, հաշմանդամություն ունեցող անձանց, և այլն) հանդիպող խնդիրներին: Հատուկ ուշադրության կարժանանան այն ծրագրերը, որոնք կաջակցեն 44-օրյա պատերազմից առավելապես տուժած Սյունիքի գյուղական համայնքներին: 

Թիրախ խմբեր՝ 

  • Պատերազմի հետևանքով խոցելի դարձած/տեղահանված խմբեր և անհատներ,  
  • կազմակերպություններ, որոնք աջակցում են վերոնշյալ խմբերին:

Ինկուբացիայի համար ընտրված թիմերը պետք է ստանձնեն իրենց նախաձեռնության իրականացումը՝ որպես առաջնահերթություն (ներդնելով իրենց ժամանակի առնվազն 50%-ը) և հանձն առնեն մասնակցել Իմփաքթ Հաբ Թեկնածու Սյունիքի ծրագրերի, միջոցառումների և համայնքային գործողությունների առնվազն 50%-ին:

SEES footer

«Ավելի ուժեղ ձեռնարկատիրական էկոհամակարգ Սյունիքում – Աջակցություն խոցելի և տեղահանված անձանց» ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական Միության Արևելյան Գործընկերության Քաղաքացիական հասարակության հիմնադրամի կողմից և իրականացվում է Իմփաքթ Հաբ Երևանի կողմից: