
Ունե՞ք համարձակ գաղափար ստեղծարար ոլորտներում: Միացե՛ք մեր մեկամյա ֆելոուշիփ ծրագրին Իմփաքթ Հաբ Երևանում, որտեղ դասընթացները, մենթորությունը և կենսունակ համայնքը ձեզ հնարավորություն կտան կյանքի կոչել ձեր տեսլականը:
Ծրագրի մասին
«Վահե և Լյուսի» հիմնադրամի կողմից ֆինանսավորվող ստեղծարար ոլորտում ֆելոուշիփ մեկամյա ծրագիր է, որն իրականացվում է Իմփաքթ Հաբ Երևանի հետ համագործակցությամբ: Այն նախատեսված է ստեղծարար ոլորտի ձեռներեցների, հետազոտողների և կազմակերպությունների համար՝ աջակցելով նորարարական նախագծերի զարգացմանը Հայաստանում:
Ծրագրի նպատակն է տրամադրել ոգեշնչող միջավայր, համախմբել ստեղծագործ անհատներին ու թիմերին, ինչպես նաև ապահովել անհրաժեշտ ռեսուրսներ և մասնագիտական աջակցություն՝ գաղափարները հաջողությամբ իրագործելու համար:
Ծրագրի Նպատակներ/Գործառույթներ
- Ստեղծարարության խթանում – Նորարարական գաղափարներ զարգացնելու աջակցություն
- Ձեռնարկատիրության զարգացում – Գործիքների, ռեսուրսների և մենթորության տրամադրում
- Մշակութային դաշտի զարգացում – Արվեստի և մշակույթի ոլորտում նոր նախագծերի խթանում
- Համայնքի կառուցում – Մասնակիցների կապերի ընդլայնում և փորձի փոխանակում
- Կայուն ազդեցություն – Աջակցություն նախագծերին, որոնք նպաստում են մշակութային ժառանգության պահպանմանը և ստեղծագործական ոլորտի աճին
Ո՞վքեր կարող են դիմել:
Ծրագիրը բաց է՝
- Ստեղծարար ձեռներեցների, հետազոտողների և կազմակերպությունների համար
- Անհատների կամ թիմերի համար (անկախ իրավաբանական կարգավիճակից)
- Նրանք, ովքեր պարտավորվում են իրենց ժամանակի առնվազն 70%-ը տրամադրել նախաձեռնությանը և ակտիվորեն մասնակցել ծրագրի միջոցառումների և դասընթացների առնվազն 70%-ին:
Ընդունելի ոլորտներ՝
- Կերպարվեստ
- Արհեստներ (ջուլհակություն, կահույքի դիզայն, զարդերի ստեղծում և այլն)
- Ֆիլմարտադրություն, հեռուստատեսություն, անիմացիա, վիդեո, ռադիո, լուսանկարչություն
- Վիդեոխաղեր, VR, XR
- Թանգարաններ, պատկերասրահներ, մշակութային ժառանգություն
- Գրականություն, հրատարակչություն, գրադարաններ
- Դիզայն (արտադրանքի, գրաֆիկական, նորաձևության)
- Ճարտարապետություն, քաղաքային դիզայն
- Խոհարարական արվեստ (Culinary Arts)
Ի՞նչ կստանաք Դուք
- Մասնագիտական աջակցություն – Ձեռնարկատիրական դասընթացներ, բրենդինգ, ֆոնդահայթայթում, մարքեթինգ և ֆինանսական կառավարում:
- Մենթորություն – Տարբեր ոլորտների փորձառու մասնագետների հետ անհատական խորհրդատվություն
- Ոգեշնչող միջավայր – Անվճար անդամակցություն Իմփաքթ Հաբ Երևանին
- Համագործակցություն և փորձի փոխանակում – Կապեր հաստատելու հնարավորություն ավելի քան 350 նորարար անհատների
- $3,000-ի Ֆինանսական աջակցություն – Ժյուրիի որոշմամբ լավագույն մասնակիցները կարժանանան $3,000-ի դրամական մրցանակների
Ծրագրի ժամանակացույց
- Հայտերի ընդունման վերջնաժամկետ – Ապրիլի 20, 2026, ժամը՝ 11։59
- Ծրագրի մեկնարկ – Մայիս
- Ծրագրի տևողություն – 1 տարի
Ընտրության գործընթաց
Դիմումները կդիտարկվեն հետևյալ չափանիշների հիման վրա.
- Իրագործելիություն – Գործնական իրագործման հնարավորությունը
- Մշակութային և տնտեսական ազդեցություն – Նախագծի կարևորությունը Հայաստանի ստեղծարար ոլորտի զարգացման համար
- Մշակութային և տնտեսական ազդեցություն – Նախագծի կարևորությունը Հայաստանի ստեղծարար ոլորտի զարգացման համար
- Նվիրվածություն և մոտիվացիա – Մասնակիցների ակտիվ ներգրավվածությունը
- Հավելյալ փուլ – Նախնական փուլում ընդգրկված դիմորդները կհրավիրվեն հարցազրույցի։
Վահեի և Լյուսիի մասին
Վահե Ֆատտալը սովորել նկարչություն Փարիզի Գեղարվեստի ազգային դպրոցում։ Նա նկարիչ և գրաֆիկական դիզայներ էր, ով հիմնեց իր սեփական դիզայնի և գովազդային գործակալությունը՝ համագործակցելով ժամանցային և կորպորատիվ այնպիսի կազմակերպությունների հետ, ինչպիսիք են ABC հեռուստատեսությունը, «մեծ հնգյակ» հոլիվուդյան կինոստուդիաները, National Geographic, Nissan, UCLA Extension, First Interstate Bank և այլն: Գործակալության ստեղծագործական ծառայությունները ներառում էին կորպորատիվ ինքնության և հաղորդակցության բոլոր ոլորտները, գովազդային և մարքեթինգային արշավները, կինո և հեռուստատեսային արշավները, անիմացիոն գրաֆիկան և բրենդինգը:
Վահեն նաև նախագծել է Արցախի խորհրդանիշն ու պաստառները (1988), Արցախի դրոշը (1998), եղել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիրներից մեկը (2004) և վերջինիս տարբերանշանի դիզայնի հեղինակը, Հայաստան Համահայկական Հիմնադրամի «Make it Happen» հեռուստամարաթոնի գովազդային արշավի դիզայները (2004), AIM/Armenian International Magazine-ի գեղարվեստական ղեկավարը (1990-1992) և այլն։
Լյուսին Կալիֆորնիայի համալսարանի շրջանավարտ էր Լոս Անջելեսում (UCLA)՝ փիլիսոփայության և ֆրանսիական գրականության մագիստրոսի կոչումով: Նախքան Վահեի հետ հանդիպելն ու նրա հետ ամուսնանալը նա մասնակցել է նաև ֆրանսերեն լեզվի և քաղաքակրթության ինտենսիվ դասընթացների Փարիզի Սորբոնի համալսարանում։ Վահեն և Լյուսին նույն պարտավորվածությունն ու կիրքն էին զգում դեպի այն ամենը, ինչը հայկական էր, դեպի բարձրագույն կրթությունը, արվեստը և աշխարհի բացահայտումը։
Կազմակերպվում է Իմփաքթ Հաբ Երևանի և Վահե և Լյուսի հիմնադրամի կողմից։