Ucom ֆելոուշիփ ինկուբացիոն ծրագիր 2025

Ucom Horizontal 2025

Հեղափոխական գաղափար ունե՞ք, որը կարող է խթանել շրջակա միջավայրի կայուն զարգացումը

Միացե՛ք Ucom Ֆելոուշիփին Իմփաքթ Հաբ Երևանում։ Մեր մեկամյա ինկուբացիոն ծրագրում դուք կստանաք ձեռնարկատիրական գիտելիքներ, անհատական մենթորություն, ոլորտի փորձագետների ուղեցույցներ, նոր կապեր ստեղծելու միջավայր և հնարավորություն՝ ձեր նորարարական գաղափարը վերածելու կենսունակ բիզնեսի:

 

Ծրագրի Ակնարկ

Ucom Fellowship-ը նպատակ ունի ոգեշնչել, միավորել և հզորացնել ձեռներեցներին, անհատներին և թիմերին՝ տրամադրելով գործիքներ, ռեսուրսներ և արժեքավոր կապեր, որոնք անհրաժեշտ են տեխնոլոգիական և շրջանային տնտեսությամբ պայմանավորված լուծումներ մշակելու համար: Այս ծրագիրը համատեղ իրականացվում է Իմփաքթ Հաբ Երևանի և Ucom-ի կողմից՝ նպատակ ունենալով խթանել շրջակա միջավայրի վրա հիմնված նորարարությունները Հայաստանում:

 

Ծրագրի Նպատակները

  • Խթանել նորարարությունը՝ մասնակիցներին տալով հնարավորություն մշակելու տեխնոլոգիական լուծումներ, որոնք կնպաստեն շրջակա միջավայրի պահպանությանը: 
  • Աջակցել ձեռներեցությանը՝ սկսնակ ձեռներեցներին տրամադրելով անհրաժեշտ գործիքներ, մենթորություն և ռեսուրսներ՝ գաղափարները շուկայական ապրանքի վերածելու համար: 
  • Խթանել Կայուն Զարգացումը՝ խրախուսելով էկոլոգիապես մաքուր բիզնես մոդելներ և շրջակա միջավայրին վնաս չհասցնող արտադրություն: 
  • Կառուցել Համայնք՝ միավորելով մասնակիցներին ոլորտի առաջատարների, գործընկերների և փորձագետների հետ:
  • Ազդեցություն ստեղծել՝ խթանելով կայուն տնտեսության զարգացմանն ուղղված նորարարական նախագծերը:

 

Ովքեր կարող են դիմել

The fellowship is open to:

  • Անհատներ կամ թիմեր, որոնք ունեն տեխնոլոգիական նորարարական գաղափարներ: 
  • Սկսնակ ձեռներեցներ, ստարտափ հիմնադիրներ, հետազոտողներ, ովքեր ցանկանում են զարգացնել շրջակա միջավայրի վրա հիմնված նախագծեր:
  • Բիզնեսներ կամ նախաձեռնություններ, որոնք ներառում են գյուղատնտեսության, զբոսաշրջության կամ տեքստիլ արդյունաբերության ոլորտներում և ոչ միայն՝ կիրառելով շրջակա միջավայրի վրա դրական ազդեցություն ունեցող տեխնոլոգիաներ:

 

Ի՞նչ կստանաք դուք

  • Ոգեշնչող սեմինարներ, որոնք նախատեսված են ստեղծագործական և ձեռնարկատիրական մղում առաջացնելու համար (գաղափարի վավերացում, բիզնես մոդելավորում, շրջանաձև տնտեսություն, արհեստական բանականություն, մարքեթինգ, սոցիալական ձեռնարկատիրություն, ֆոնդահայթայթում, ֆինանսների կառավարում, փիչինգ և այլն)
  • Մասնագիտական ​​մենթորություն
  • Ոգեշնչող աշխատանքային տարածք
  • Սահմաններ անցնելու և սովորականից դուրս մտածելու աջակցություն և մոտիվացիա
  • Գործընկերների հետ փորձի փոխանակում
  • Հասանելիություն Ucom ցանցի առաջատարներին
  • Ամենօրյա ներգրավվածություն Իմփաքթ Հաբ Երևանի ավելի քան 350 ստեղծարար նորարարների դինամիկ համայնքի հետ և կապ 1,000 մասնագետների և փորձագետների հետ ծրագրի ողջ ընթացքում
  • Համաշխարհային ցանց՝ 120+ Իմփաքթ Հաբերով՝ ավելի քան 60 երկրներում
  • Ծրագրի ավարտին կայանալիք եզրափակիչ փիթչի ընթացքում 3 լավագույն գաղափարներին տրվելու է յուրաքանչյուրին 400,000 դրամի ֆինանսական աջակցություն։

 

Նրանք, ովքեր կավարտեն ֆելոուշիփ ծրագիրը, հնարավորություն կունենան գրանցվելու Իմփաքթ Հաբ Երևանի շրջանավարտների հատուկ անդամակցությանը, ինչը նրանց հնարավորություն կտա պահպանել երկարաժամկետ կապեր և ստանալ այն առավելությունները, որոնք առաջարկում է Իմփաքթ Հաբ Երևանը իրենց ֆելոուշիփի շրջանակներից դուրս։

 

Ծրագրի Ժամանակացույց

Դիմելու վերջնաժամկետ՝ 2025թ. Մայիս 11
Ծրագրի մեկնարկ՝ 2025թ. Մայիս
Ծրագրի ավարտ՝ 2026թ. Ապրիլ

 

Ընտրության Կարգը

Հայտադիմումները կգնահատվեն Իմփաքթ Հաբ Երևանի և Ucom-ի մասնագետների կողմից՝ ըստ հետևյալ չափանիշների՝ 

  • Նորարարական մոտեցում՝ շրջակա միջավայրի խնդիրները լուծելու համար 
  • Շրջակա միջավայրի վրա չափելի ազդեցություն ունենալու ներուժ
  • Առևտրայնացման և մասշտաբավորման իրատեսականություն 
  • Թիմի փորձառություն և կարողություններ

 

Կապ մեզ հետ

📩 Հարցերի դեպքում կարող եք գրել [email protected]  էլ․ հասցեին: 

📅 2025 թվականի մայիսի 2-ին տեղի կունենա առցանց տեղեկատվական հանդիպում: Հանդիպմանը կարող եք միանալ հետևյալ հղումով։

Հիմա է ժամանակը։ Միացե՛ք մեզ և դարձե՛ք շրջակա միջավայրի դրական փոփոխությունների շարժիչ ուժը: 🌱

 

 

Apply Here

 

 

Ucom Logo Footer

Իրականացվում է Իմփաքթ Հաբ Երևանի և Ucomի կողմից:

Subscribe to our newsletter!

Join our community and don’t miss out on the latest happenings at Impact Hub Armenia and around our ecosystem! You’ll receive updates on events, inspiring stories of impact from our network, resources, and more!

Book now!

Կապվեք

Book Your Meeting

Book now!