Պատրա՞ստ եք ընդլայնել Ձեր բիզնեսը և առաջատար դիրք զբաղեցնել շուկայում:
Ներկայացնում ենք Three4ResilientArmenia աքսելերացիոն ծրագիրը։ Այս 7-ամսյա ինտենսիվ ծրագիրը հատուկ նախագծված է Լեռնային Ղարաբաղից տեղահանված ձեռներեցների ղեկավարած, շուկայում արդեն կայացած ՓՄՁ-ները արագ աճող և ներդրումների համար գրավիչ ընկերությունների վերածելու համար։
Եթե Հայաստանում ունեք գործող բիզնես և պատրաստ եք ընդլայնել գործունեությունը, մուտք գործել նոր շուկաներ և ամրապնդել ֆինանսական կայունությունը, ապա այս ծրագիրը Ձեր հնարավորությունն է հասնելու հաջորդ մակարդակին։
Ծրագրի ընդհանուր նկարագիր
Three4ResilientArmenia աքսելերացիոն ծրագիրը կաջակցի մինչև 10 բիզնեսի, որոնք հիմնադրվել են (2020 – 2023) Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց կողմից, նպատակ ունենալով նպաստել բիզնեսի աճին, ամրապնդել ֆինանսական կայունությունը և պատրաստել դրանք ներդրումների ընդունման համար։ Ծրագիրն իրականացվում է ինչպես առցանց, այնպես էլ առկա եղանակով՝ Իմփաքթ Հաբ Երևանում։ Այն առաջարկում է ռազմավարական փորձագիտական ուղղորդում, ֆինանսական մենթորություն և զգալի ֆինանսավորում ստանալու հնարավորություն։
Three4ResilientArmenia ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է Հայկական Կարիտասի, ԻՐԻՍ բիզնես ինկուբատոր հիմնադրամի և Իմփաքթ Հաբ Արմենիա սոցիալական նորարարության զարգացման հիմնադրամի կողմից։ Ծրագրի նպատակն է նպաստել (2020 – 2023) Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների և հյուրընկալող համայնքների սոցիալական համակեցությանն ու տնտեսական ինտեգրմանը։
Ծրագրի նպատակները
- Աճ և ազդեցություն շուկայում. Կայուն ձեռնարկությունները վերածել բարձր աճի ներուժ ունեցող ընկերությունների՝ ընդլայնելով շուկայական ներկայությունը և ապրանքային նորարարությունը։
- Ներդրումների համար պատրաստվածություն. ՓՄՁ-ներին նախապատրաստել արտաքին կապիտալ ներգրավելու և պրոֆեսիոնալ մակարդակի ֆինանսական համակարգեր կառավարելու համար։
- Օպերացիոն ղեկավարում. Հիմնադիր թիմերի ռազմավարական կառավարման հմտությունների զարգացում՝ գործառնական աճող բարդությանը դիմակայելու համար։
- Ֆինանսական կայունություն. Ապահովել բիզնեսի երկարաժամկետ կայուն զարգացումը՝ արդյունավետ բիզնես մոդելավորման և աճի (մասշտաբավորման) ծրագրերի միջոցով։
Ովքե՞ր կարող են դիմել
Ծրագիրը բաց է Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում գրանցված ՓՄՁ-երի համար, որոնք բավարարում են հետևյալ չափանիշներին.
1. Ղեկավարման և սեփականության պահանջներ.
Դիմորդները պետք է Հայաստանում արդեն իսկ գրանցված իրավաբանական անձինք լինեն։ Ծրագիրը միտված է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված (2020 – 2023) գործարարների հիմնադրած ձեռնարկություններին՝ նպատակ ունենալով նպաստել բիզնեսի աճին, ամրապնդել ֆինանսական կայունությունը և պատրաստել նրանց ներդրումների համար գրավիչ դառնալուն։
2. Բիզնեսի հասունություն.
- Առկա ներկայություն շուկայում. Ձեր բիզնեսը պետք է ունենաք արդեն շուկայում առկա ապրանք կամ ծառայություն։
- Հաստատված վաճառքներ. Ձեր բիզնեսը պետք է ունենաք փաստագրված վաճառքներ և հաստատված հաճախորդների բազա։
- Աճի ձգտում. Հստակ ծրագիր՝ գործունեությունն ընդլայնելու, նոր տարածաշրջաններ մուտք գործելու կամ նոր ծառայությունների գծեր ներդնելու համար։
3. Էթիկական չափանիշներ.
Բիզնեսը պետք է գործի էթիկապես ընդունելի ոլորտներում՝ դրսևորելով հանձնառություն բնապահպանական սկզբունքներին և խուսափելով վնասակար արտադրություններից (օրինակ՝ ծխախոտ, զենք կամ հանքարդյունաբերություն և այլն):
3. Ethical Standards:
The business must operate in ethically sound sectors, demonstrating a commitment to environmentally friendly practices and avoiding harmful industries (e.g., tobacco, weapons or mining & etc.).
Ի՞նչ կստանաք
- Բարձրակարգ դասընթացներ․ Գործնական սեմինարներ՝ շուկայի ընդլայնման, ներդրումների համար պատրաստվածության և ռազմավարական կառավարման թեմաներով։
- Ինտենսիվ մենթորություն․ 9 կառուցվածքային հանդիպում առաջատար մենթորի հետ՝ 6-ամսյա բիզնեսի զարգացման և ընդլայնման ծրագիր համատեղ մշակելու նպատակով, ինչպես նաև 3 անհատական ֆինանսական մենթորության հանդիպում։
- Դրամաշնորհից հետո մարզում. 4 մասնագիտացված հանդիպում դրամաշնորհ ստացողների համար՝ գնումների և ֆինանսական հաշվետվողականության հարցերում աջակցելու համար։
- Միջազգային ներկայացվածություն. Բարձր արդյունավետություն ցուցաբերած մասնակիցները կարող են ընտրվել մասնակցելու մինչև երկու միջազգային առևտրային ցուցահանդես/ֆորումի։
- Ֆինանսական աջակցություն.
- Ստանդարտ դրամաշնորհներ. Միջինը 20,000 եվրո՝ 5 հաջողակ ՓՄՁ-ի համար։
- Բարձր մակարդակի դրամաշնորհներ. Փորձագետների հանձնաժողովի կողմից գնահատման և վերջնական ընտրության հիման վրա, առանձնահատուկ արդյունքներ ցուցաբերած մասնակիցները (1-2 մասնակից) կարող են իրավունք ունենալ ստանալու մինչև 60,000 եվրո դրամաշնորհ։
- Անտոկոս վարկեր. Բացի այդ, VIA Fund-ը կուսումնասիրի հաղթողներին անտոկոս վարկեր առաջարկելու հնարավորությունը՝ օգտագործելով մասնավոր ֆինանսավորման հնարավորությունները։
- Ցանցային կապեր. Բացառիկ հասանելիություն ռազմավարական գործընկերներին, ոլորտի փորձագետներին և ֆինանսական շահագրգիռ կողմերին։
Ծրագրի ժամանակացույց
- Դիմումների ընդունման վերջնաժամկետ. Օգոստոսի 27, 2026
- Ակտիվ աքսելերացիայի փուլ. Սեպտեմբեր 2026 կեսից – Ապրիլ 2027
- Վայրը. Իմփաքթ Հաբ Երևան
Ձեր հայտի հաստատման կամ մերժման դեպքում կստանաք պատասխան ոչ շուտ քան Սեպտեմբերի 15-ը։
Ընտրության չափանիշներ
1. Շուկայական ապացուցված կենսունակություն (Կշիռը՝ 25%)
Բիզնեսը պետք է լինի վալիդացված (փորձարկված) և շուկայում իրեն արդարացրած՝ ունենալով հաջող գործունեության փորձառություն (track record) և մասշտաբավորման պատրաստվածություն։
2. Աճի բարձր ներուժ (Կշիռը՝ 20%)
Բիզնեսը պետք է ցուցադրի աճի բարձր ներուժ և գործառնությունները նշանակալիորեն ընդլայնելու կարողություն։
3. Առաջնորդություն և կառավարում (Կշիռը՝ 20%)
Բիզնեսը պետք է ունենա առաջնորդների և կառավարման ուժեղ թիմ, որը հանձնառու է ապահովել աճ և ունակ է իրագործել ռազմավարական ծրագրեր։
4. Կապերի հասանելիություն և ռազմավարական գործընկերություններ (Կշիռը՝ 15%)
Բիզնեսը պետք է պատրաստակամություն ցուցաբերի ներգրավվելու տեղական և միջազգային ցանցերում՝ մենթորության, խորհրդատվության և մասնագիտական զարգացման նպատակով։
5. Ներդրումային պատրաստվածություն (Կշիռը՝ 20%)
Բիզնեսը պետք է պատրաստ լինի ներդրումներ ներգրավելուն՝ ունենալով մասշտաբավորման և շուկայում իր ազդեցության մեծացման հստակ ծրագրեր։
Հավասար միավորների դեպքում որոշիչ կանոն բոլոր իրավիճակների համար.
Վերջնական գնահատման արդյունքում միավորների հավասարության դեպքում նախապատվությունը կտրվի այն հայտատուին, որը կցուցաբերի առավել մեծ ներդրում սոցիալական կայունության, ներառական զբաղվածության կամ էթիկական բիզնես գործելակերպի ապահովման գործում։
Ունե՞ք հարցեր
Կապվեք մեզ հետ. Իմփաքթ Հաբ Արմենիա սոցիալական նորարարությունների զարգացման հիմնադրամ
Էլ. փոստ՝ [email protected]
Եթե պատրաստ եք Ձեր ձեռնարկությունը հասցնել հաջորդ մակարդակի և նպաստել հայկական տնտեսության կայունությանը, մենք ցանկանում ենք լսել Ձեզնից: Դիմեք այսօր:
Three4ResilientArmenia ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է Հայկական Կարիտասի, ԻՐԻՍ բիզնես ինկուբատոր հիմնադրամի և Իմփաքթ Հաբ Արմենիա սոցիալական նորարարության զարգացման հիմնադրամի կողմից։ Ծրագրի նպատակն նպաստել է Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների և հյուրընկալող համայնքների սոցիալական ներառմանն ու տնտեսական ինտեգրմանը։