«Three4ResilientArmenia» Նախաաքսելերացիոն Ծրագիր

Three4Resilient Armenia Pre-Acceleration Program 1

Դուք Սյունիքում ծավալո՞ւմ եք ձեռնարկատիրական գործունեություն գյուղատնտեսական կամ գյուղատնտեսությանը հարակից ոլորտներում, որն ունի զարգացման ներուժ։

Ծանոթացեք «Three4ResilientArmenia» նախաաքսելերացիոն ծրագիրն։ Այս 5-ամսյա ծրագիրը նախատեսված է` ամրապնդելու Սյունիքի մարզում գործող գյուղատնտեսական և գյուղատնտեսությանն առնչվող այն բիզնեսները, որոնք ծավալում են տեղահանված ձեռնարկատերեր կամ հակամարտությունից տուժած տեղացիներ։ 

Մասնակիցները ձեռք կբերեն իրենց բիզնեսը զարգացնելու, ներդրումներ ներգրավելու և ավելի կայուն տեղական տնտեսության ձևավորմանը նպաստող անհրաժեշտ գործիքներ, գիտելիքներ և կապեր։

Ծրագրի ընդհանուր նկարագիր

«Three4ResilientArmenia» նախաաքսելերացիոն ծրագիրն աջակցում է Սյունիքի մարզում գյուղատնտեսության և հարակից ոլորտներում գործող 15 փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ)։

Գործնական ուսուցման, անհատականացված մենթորինգի և քոուչերի հետ աշխատանքի միջոցով մասնակիցները կկատարելագործեն իրենց բիզնես մոդելները, կամրապնդեն շուկայական կապերը և կպատրաստվեն կայուն աճի։

Այս ծրագիրն իրականացվում է «Three4ResilientArmenia» նախագծի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է «Հայկական Կարիտաս»-ի, IRIS բիզնես ինկուբատորի և «Impact Hub Armenia» սոցիալական նորարարությունների զարգացման հիմնադրամի կողմից։

 

Ծրագրի նպատակները

  • Հաստատել իրենց հիմնական բիզնես մոդելը՝ կառուցվածքային հաճախորդային ուսումնասիրության և շուկայի վերլուծության միջոցով։
  • Մշակել կամ կատարելագործել առկա ապրանքը/ծառայությունը՝ շուկայական չափանիշներին համապատասխանեցնելու համար։
  • Նախնական կապեր հաստատել պոտենցիալ գնորդների, գործընկերների և ֆինանսական հաստատությունների հետ։
  • Բիզնես պլան մշակել՝ պատրաստ լինելով ուսումնասիրությունների և ներդրումների։
  • Բարելավել իրենց ֆինանսական կառավարման, առաջնորդության, գործառնական կառավարման և ներկայացման հմտությունները։

 

Ո՞վ կարող է դիմել

Ծրագիրը բաց է Սյունիքի մարզում գյուղատնտեսության և հարակից ոլորտներում գործող ձեռնարկատերերի և փոքր ու միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) համար, ներառյալ՝

  • Գյուղատնտեսություն (օրինակ՝ բերքահավաքի լուծումներ, բերքի պահպանում և տեղափոխում, տեխնոլոգիական լուծումներ և այլն):
  • Գյուղական զարգացում (օրինակ՝ դաշտերի պաշտպանություն, ջրի և/կամ թափոնների կառավարում, աղետների ռիսկերի նվազեցում, էկոլոգիապես մաքուր/կանաչ նախագծեր և այլն):
  • Գյուղատնտեսական տուրիզմ (օրինակ՝ ընտանեկան գյուղատնտեսություն, ֆերմերային խանութներ, ֆերմերային տուրիզմ, գաստրոտուրիզմ, տեղական գինեգործություն, փոքր կաթնամթերքի գործարաններ, փոքր անասնապահական ֆերմաներ և այլն)։ 
  • Առողջ սննդի ոլորտի զարգացման գաղափարներ:
  • Խմիչքների արտադրության նորարարական տեխնոլոգիաներ (գինեգործություն և այլն):

Ողջունելի են հայտերն այն անհատներից և թիմերից, ովքեր պատրաստ են ամրապնդել իրենց բիզնեսը, ուսումնասիրել նոր շուկաներ և նպաստել տեղական տնտեսական կայունությանը: Ծրագրի վերջնական շահառուների 70%-ը կլինեն տեղահանված ձեռներեցները, իսկ 30%-ը՝ տեղացիները: 

 

Ծրագրին կարող են դիմել՝

 

  • 2020 և 2023 թվականներին Լեռնային Ղարաբաղից տեղահանված ձեռնարկատերեր, ովքեր վերսկսել են իրենց գործունեությունը Հայաստանում
  • 2020 թվականի պատերազմի մասնակիցների կողմից ծավալվող, գործող և աճի մեծ ներուժ ունեցող բիզնեսներ
  • Հակամարտությունից տուժած տեղական բիզնեսներ, որոնք գործում են և ունեն աճի մեծ ներուժ։


Ձեր բիզնեսի ընդլայնման գաղափարը պետք է նաև խթանի կայուն զարգացմանը և ամրապնդի Սյունիքի տեղական համայնքները։Մասնակիցներից ակնկալվում է շաբաթական 5-7 ժամ նվիրել սեմինարներին և մենթորինգին։

 

Ի՞նչ կստանաք

  • Կարողությունների զարգացում – Մինչև 14 փորձագետների կողմից ղեկավարվող վարպետաց դասեր, որոնք կներառեն բիզնեսի հիմունքներ, մարքեթինգ, վաճառք, ներդրումային պատրաստվածություն և այլ թեմաներ։
  • Մենթորինգ և քոուչինգ – Անհատականացված ուղղորդում տեղական և (պահանջարկի/անհրաժեշտության դեպքում) միջազգային փորձագետների կողմից (մինչև 9 ժամ մեկ ձեռնարկության համար)։ 
  • Բիզնես համադրման միջոցառումներ
  • Մանրազնին ուսումնասիրություն և ներդրումային աջակցություն – ՎԻԱ ֆոնդի գնահատման և հնարավոր ֆինանսավորման նախապատրաստում։
  • Ֆինանսական աջակցություն – Լավագույն 10 ձեռնարկությունները հնարավորություն կունենան ստանալ միջինը 10,000 եվրո դրամաշնորհներ ՎԻԱ ֆոնդի միջոցով։
  • Ցանցային հնարավորություններ – Միացե՛ք Իմփաքթ Հաբ Երևանի ավելի քան 340 փոփոխություն ստեղծողներից բաղկացած ցանցին և ստացե՛ք գլոբալ կապերի հասանելիություն ավելի քան 100 երկրներում։

Ծրագրի ժամանակացույց

  • Հայտերի ընդունման վերջնաժամկետ․ 2025 թվականի նոյեմբերի 13 (տեղական ժամանակով՝ 23:59)
  • Ծրագրի տևողություն․ 2025 թվականի դեկտեմբերի 1 – 2026 թվականի ապրիլի 30
  • Հասցե․ Իմփաքթ Հաբ Սյունիք

Ընտրության չափանիշներ

Ծրագրում ընդգրկվելու համար հայտերը գնահատվելու են հետևյալ հիմունքներով՝

Բիզնեսի կենսունակություն՝ խնդրի/հաճախորդի, ինչպես նաև տեղական արժեքային շղթաների համապատասխանություն։

Մասշտաբայնություն՝ շուկայական ներուժ և կրկնօրինակման հնարավորություն։

Թիմի կարողություններ և նվիրվածություն՝ փորձառություն և ժամանակի տրամադրում։

Նորարարություն՝ լուծման յուրահատկություն։

Հայտի պարզություն՝ հստակ, ամբողջական և պրոֆեսիոնալ։

Բոլոր հայտերը կքննարկի Հայկական Կարիտասի, IRIS Բիզնես Ինկուբատորի, Impact Hub Armenia-ի, VIA ֆոնդի և գյուղատնտեսական ոլորտի ներկայացուցիչներից կազմված ժյուրին։ 

Ծրագրի ավարտին, իրենց վերջնական ներկայացման և ուսումնասիրության արդյունքների հիման վրա, կընտրվեն 10 մասնակիցներ՝ յուրաքանչյուրը միջինը 10,000 եվրո դրամաշնորհի համար։

 

Ունե՞ք հարցեր։

Միացե՛ք մեր առցանց տեղեկատվական հանդիպմանը հոկտեմբերի 30-ին, ժամը 13:00-ին https://us06web.zoom.us/meeting/register/67gK2ELYRZSai9geLVRwaw#/

Միացե՛ք մեր օֆլայն տեղեկատվական հանդիպմանը նոյեմբերի 4-ին, ժամը 15:00-ին, Իմփաքթ Հաբ Սյունիքում: 

Impact Hub Armenia սոցիալական նորարարության զարգացման հիմնադրամ

Էլ. փոստ՝ [email protected] 

Դիմե՛ք այսօր

Ժամանակն է զարգացնելու Ձեր գյուղատնտեսական բիզնեսը, հզորացնելու Ձեր համայնքը և ստեղծելու ավելի կայուն Սյունիք։ 

Դիմե՛ք հիմա Three4ResilientArmenia նախաաքսելերացիոն ծրագրին և կատարե՛ք հաջորդ քայլը դեպի կայուն աճ։ 🌱 Սեղմե՛ք ստորև նշված կոճակը՝ ձևաթուղթը լրացնելու և հայտ ներկայացնելու համար։

«Three4ResilientArmenia» ծրագիրը ֆինանսավորվում է Հայաստանում Եվրոպական միության կողմից և իրականացվում է «Հայկական Կարիտաս» բարեգործական ՀԿ-ի, ԻՐԻՍ բիզնես ինկուբատոր հիմնադրամի և Իմփաքթ Հաբ Արմենիա սոցիալական նորարարությունների զարգացման հիմնադրամի կողմից։

Subscribe to our newsletter!

Join our community and don’t miss out on the latest happenings at Impact Hub Armenia and around our ecosystem! You’ll receive updates on events, inspiring stories of impact from our network, resources, and more!

Book now!

Կապվեք

Book Your Meeting

Book now!