ԻԶՄԻՐԼՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ / ԻՄՓԱՔԹ ՀԱԲ ԵՐԵՎԱՆ / ԾՐԱԳԻՐ
4 September 2017 - yerevan

… Այս ծրագիրն ավարտված է …

Նկարագրություն

Իզմիրլյան Հիմնադրամի և Իմփաքթ Հաբ Երևանի ֆելոուշիփ ծրագիրն աջակցում է այն ձեռներեցներին, որոնք աշխատում են նախագծի վրա կամ նպատակ ունեն ստեղծել ձեռնարկություն, որը լուծում է որևէ սոցիալական խնդիր։ Առաջնայնություն կտրվի ծրագրերին հետևյալ ոլորտներում․ կրթություն, առողջապահություն, զբոսաշրջություն և համայնքային զարգացում։

Նպատակը և առավելությունները

Ծրագրի նպատակն է ընտրված մասնակիցներին հնարավորություն տալ լավագույնս զարգացնելու նրանց նախագծերը Իմփաքթ Հաբի աջակցող և ոգեշնչող միջավայրում, որը ներառում է.

  • Անհատական մասնագիտական մոտեցում և աջակցություն Ֆելուշիփի ղեկավարի կողմից
  • Մենթորություն փորձառու ձեռներեցների և ոլորտի մասնագետների կողմից
  • Անդամություն Իմփաքթ Հաբում և ոգեշնչող աշխատանքային տարածքը և ենթակառուցվածքը օգտագործելու հնարավորություն
  • Մասնագիտական ցանցի ընդլայնում և 250+ ստեղծագործող նորարարների համայնքի մեջ փորձի փոխանակման հնարավորություն
  • Աշխարհի ավելի քան 100 Իմփաքթ Հաբերին հասանելիություն
* Խնդրում ենք հաշվի առնել, որ Ծրագիրը չի նախատեսում ֆինանսական աջակցություն։

Կարևոր ժամկետներ

  • Ծրագրի տևողությունը վեց ամիս է:
  • Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս․թ․ նոյեմբերի 17-ը, 23:59
  • Ծրագիրը կմեկնարկի ս. թ. դեկտեմբերին

Ովքե՞ր կարող են դիմել

Հրավիրում ենք խիզախ թիմերի, որոնք իրականացնում են իրենց դրական ներազդեցություն ունեցող գաղափարները ընդհանուր բարիքի համար։ Ծրագրի մեջ ընդգրկվելու դեպքում թիմերը պարտավորվում են իրենց նախաձեռնությանը տալ գերակա առաջնահերթություն (տրամադրելով իրենց ժամանակի առնվազն 50%-ը) և մասնակցել Իմփաքթ Հաբի կողմից կազմակերպված ծրագրերի և միջոցառումների առնվազն կեսին։
Izmirlian Foundation and Impact Hub Yerevan

Կազմակերպվում է Իմփաքթ Հաբ Երևանի և Իզմիրլյան հիմնադրամի կողմից։