Հայտադիմումների Ընդունման Հրավեր
Three4ResilientArmenia«Մարզային Գաղափարատոն Շիրակ 2025»
Բիզնես գաղափարների գեներացման երկօրյա միջոցառում՝ հոկտեմբեր 25 -26
Ընդհանուր տեղեկատվություն
Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կայուն կենսամիջոցների, ձեռնարկատիրության զարգացման և զբաղվածության հնարավորությունների խթանում տեղահանված և հյուրընկալող համայնքների համար» Three4ResilientArmenia ծրագիրն իրականացվում է «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի, «ԻՐԻՍ բիզնես ինկուբատոր» հիմնադրամի և «Իմփաքթ Հաբ Արմենիա» սոցիալական նորարարության զարգացման հիմնադրամի կողմից։ Ծրագրի նպատակն է նպաստել Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների և հյուրընկալող համայնքների սոցիալական ներառմանն ու տնտեսական ինտեգրմանը։
Ծրագրի տնտեսական ինտեգրման բաղադրիչի շրջանակում նախատեսվում է կազմակերպել բիզնես գաղափարների գեներացման երկօրյա «Գաղափարատոն» միջոցառումներ, որոնք միտված են թիրախային խմբերի շրջանում ձեռներեցության խթանմանը՝ կենսունակ բիզնես գաղափարների ձևավորման միջոցով։ 2025-2026 թվականների ընթացքում նախատեսվում է իրականացնել 7 «Գաղափարատոն», որոնցից 4-ը մարզային, իսկ 3-ը՝ ազգային ձևաչափի։ Ակնկալվում է, որ ընդհանուր առմամբ միջոցառումներին կմասնակցի շուրջ 380 մարդ, որոնցից 200-ը՝ մարզերից, իսկ 180-ը՝ Երևանից և հարակից համայնքներից, որոնցից մինչև 70%-ը թիրախային խմբեր, իսկ 30%-ը՝ տեղացիներ։
«Գաղափարատոն» միջոցառումների մասին
Միջոցառումը համադրում է ուսուցողական, ինտերակտիվ և խաղային տարրեր։ Այս դինամիկ մոտեցումը խթանում է ստեղծագործական մտածողությունը, թիմային համագործակցությունը և ձեռնարկատիրական հմտությունների զարգացումը՝ ապահովելով արդյունավետ և հիշարժան երկօրյա փորձառություն։
Անկախ ձեռնարկատիրական փորձից, մասնակիցները կսովորեն, թե ինչպես առհասարակ գեներացնել գրագետ և կենսունակ բիզնես գաղափարներ և գնահատել դրանց կենսունակությունը և պահանջարկը շուկայում՝ օգտագործելով «բիզնես գաղափարների գեներացման ճանապարհային քարտեզ» գործիքակազմը և այլ ինքնագնահատման և վավերացման գործիքներ:
Մասնակիցները միջոցառմանը դիմելու են որպես անհատներ՝ միջոցառման ընթացքում ձևավորելով թիմեր և միավորվելով տեղում ձևավորված բիզնես գաղափարների շուրջ։
Երկրորդ երկօրյա «Մարզային Գաղափարատոն Շիրակ 2025»-ը անց է կացվելու Գյումրիում, ս.թ. հոկտեմբերի 25-26՝ Իմփաքթ Հաբ Գյումրիում, որի շրջանակում հրապարակվում է սույն հայտադիմումների ընդունման հրավերը։
Հայտադիմումների ընդունում
Հայկական Կարիտասը, ԻՐԻՍ Բիզնես Ինկուբատորը և Իմփաքթ Հաբ Արմենիան Three4ResilientArmenia ծրագրի շրջանակում հայտարարում են հայտադիմումների ընդունման փուլը «Մարզային Գաղափարատոն Շիրակ 2025» միջոցառման համար, որն ուղղված է ծրագրի թիրախային խմբերի, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների, 2020 թ. պատերազմի հետևանքով տուժածների/վիրավորների, ինչպես նաև հյուրընկալող համայնքներում բնակվող մեր հայրենակիցների շրջանում ձեռներեցության խթանմանը՝ կենսունակ բիզնես գաղափարների ձևավորման միջոցով։
Մասնակիցների ընտրությունն իրականացվելու է հայտադիմումների ընդունման միջոցով։ Հայտադիմումների ընդունումը բաց է 2025 թ. սեպտեմբերի 25-ից, մինչև հոկտեմբերի 19-ը ներառյալ։
Հայտադիմումներն ընդունվում են հայերեն լեզվով։
Ո՞վ կարող է դիմել։
Գաղափարատոնին կարող են դիմել 18 տարին լրացած անձինք, այդ թվում՝
- Լեռնային Ղարաբաղից 2020 և 2023 թթ. տեղահանված անձինք,
- 2020 թ. պատերազմի մասնակիցներ,
- 2020 թ. պատերազմի հետևանքով տուժածներ/վիրավորներ,
- Երիտասարդներ և ուսանողներ,
- Ձեռներեցությամբ հետաքրքրվող անձինք,
- Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են ձեռք բերել կենսունակ բիզնես գաղափարներ գեներացնելու հմտություն,
- Արդեն ունեն բիզնես գաղափար և ցանկանում են ստուգել ու վավերացնել դրա կենսունակությունը ժամանակակից մեթոդներով ու գործիքակազմով։
Մասնակցության պայմանները, ընտրության չափանիշները
Հայտադիմումների ստուգում եւ.
2025 թ.-ի հոկտեմբերի 19-ին հայտադիմումների ընդունման վերջնաժամկետի ավարտից հետո ծրագրային թիմը կիրականացնի հայտադիմումների ուսումնասիրություն և ընտրություն։ Կընտրվի մինչև 70 դիմորդ՝ ոչ ուշ, քան դիմումների ընդունման վերջնաժամկետի ավարտից հետո մինչև 3 աշխատանքային օրվա ընթացքում։ Ընտրված բոլոր դիմորդները կստանան միջոցառմանը մասնակցելու հրավեր: Այն դիմորդները, որոնք չեն անցնի ընտրության փուլ, կստանան այդ մասին էլ. ծանուցում ծրագրային թիմի կողմից՝ հայտադիմումների ընդունման վերջնաժամկետից հետո ոչ ուշ, քան 3 աշխատանքային օրվա ընթացքում։
Ընտրության չափանիշներ.
Հայտադիմումների ընտրությունը կիրականացվի ծրագրային թիմի 3 անդամից բաղկացած գնահատողների խմբի կողմից՝ հետևյալ հիմունքներով․
- Հայտադիմումի ամբողջականություն։
- Պատրաստակամություն և պատասխանատվություն. Մրցունակ կհամարվեն այն դիմորդները, որոնք կցուցաբերեն հետաքրքրություն և առավել պատրաստակամ ու մոտիվացված կլինեն մասնակցելու երկօրյա գաղափարատոնին։
Դասընթացավար/փորձագետները և մենթորական կազմը
Դասընթացավար/փորձագետները և մենթորական կազմը կընտրվեն ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի և Իմփաքթ Հաբ Հայաստանի փորձագետների խմբից, որոնք մասնագիտացված են ավանդական ՓՄՁ ոլորտում բիզնեսի աջակցության և մասնագիտական ծառայությունների տրամադրման գործում, հանդիսանում են Հայաստանում ձեռնարկատիրական էկոհամակարգի ակտիվ դերակատարներ, տիրապետում են բիզնես գաղափարների գեներացման և վավերացման, ՓՄՁ ստարտափ ոլորտի ռազմավարական զարգացման, շուկայի վերլուծության, ֆինանսական պլանավորման և այլ գործառույթների, այդ թվում՝ դիզայն մտածողության մեթոդաբանությանը։ Ի լրումն վերոնշյալի ունեն երիտասարդների, ուսանողների, տեղահանվածների և հատուկ կարիքներ ունեցող անձանց հետ աշխատանքի փորձ։
Գաղափարատոնի ավարտական փիչի Ժյուրիի կազմը եւ պարտականությունները
Ժյուրին բաղկացած կլինի հետևյալ 7 անդամից՝
- ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի աշխատակազմից ներկայացուցիչ,
- Իմփաքթ Հաբ Հայաստան-ի աշխատակազմից ներկայացուցիչ,
- «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի ներկայացուցիչ,
- Ոլորտի փորձագետներ։
Ժյուրիի յուրաքանչյուր անդամ կգնահատի 1-ից 5 բալային համակարգով։ Ժյուրիի անդամները որոշում են կայացնելու թիմերի՝ միջոցառմանը ակտիվ ներգրավման, սովորելու պատրաստակամության, միջոցառման ընթացքում առաջընթացի հիման վրա։
Լավագույն թիմերի ընտրությունը
Գաղափարատոնի բոլոր մասնակիցներին միջոցառման ավարտին կտրամադրվի առցանց մասնակցության վկայական, իսկ ժյուրիի կողմից ընտրված լավագույն թիմերի կազմում ներգրավված մասնակիցները պատրաստ կլինեն դիմելու ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի և Իմփաքթ Հաբ Հայաստանի հետագա ինկուբացիոն և աքսելերացիոն ծրագրերին։
Լավագույն թիմերին, որպես շնորհակալության և ոգեշնչման նշան, նվեր կստանան հետաքրքիր գրքեր՝ նվիրված ստարտափ էկոհամակարգին, գաղափարների գեներացմանը և ձեռներեցության ճանապարհին։ Այս գրքերը կօգնեն նրանց խորացնել գիտելիքները և շարունակել զարգացման ուղին նաև միջոցառումից հետո։
Միջոցառման հիմնական նպատակը հաղթող գաղափարի ընտրությունը չէ, այլ մասնակիցների կողմից բիզնես գաղափար ստեղծելու ամբողջական գործընթացի ընկալումն ու յուրացումը։ Հետևաբար, անկախ այն հանգամանքից, թե որ թիմերն են ընտրվում ժյուրիի կողմից փիչինգի արդյունքում, լավագույն մասնակիցներ կհամարվեն այն անհատները, ովքեր ակտիվորեն կներգրավվեն գործընթացում և միջոցառման ողջ ընթացքում կդրսևորեն ուսուցման և անձնական զարգացման առաջընթաց։
Առցանց տեղեկատվական նիստ
Միացեք մեր առցանց տեղեկատվական նիստին՝ Ideathon-ի, դրա նպատակների, թեմաների, դիմումի գործընթացի և ժամանակացույցի մասին ավելին իմանալու համար:
Ամսաթիվ՝ հոկտեմբերի 7, 18:00 -19:00
Zoom հղում՝ https://us06web.zoom.us/meeting/register/-AJo8Hx0QxO4cZrVtbCkVA
«Իմփաքթ Հաբ Արմենիա» սոցիալական նորարարության զարգացման հիմնադրամ
Հայաստան, Երևան 0005, Տիգրան Մեծի պողոտա 80
Հեռ․՝ 094 579794
Էլ․ հասցե՝ [email protected]
Դիմելու համար, սեղմեք ստորև կոճակը և լրացրեք հայտադիմումը։
Three4ResilientArmenia ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է Հայկական Կարիտասի, ԻՐԻՍ բիզնես ինկուբատոր հիմնադրամի և Իմփաքթ Հաբ Արմենիա սոցիալական նորարարության զարգացման հիմնադրամի կողմից։ Ծրագրի նպատակն է նպաստել Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների և հյուրընկալող համայնքների սոցիալական ներառմանն ու տնտեսական ինտեգրմանը։