…Այս ծրագիրը ընթացքի մեջ է…
Նկարագրություն
Զարթիր ֆելոուշիփը Իմփաքթ Հաբ Երևանի կողմից իրականացվող մեկամյա ծրագիր է։ Այն սատարում է սոցիալական ձեռնարկատերերին, անհատներին, բիզնեսներին, կամ նախագծերին, որոնք գործում են կամ պլանավարում են ներառել ստորև նշված ոլորտները։
Հիմնական ոլորտները
Ծրագրի հիմնական ոլորտներն են (կարող են ներկայացվել նաև այլ ոլորտներ)՝
- Վետերանների բարեկեցություն
- Մայրերի բարեկեցություն
- Երեխաների բարեկեցություն (մասնավորապես թերսնում և սննդային կրթություն)
- Ընտանեկան բռնություն
- Կենդանիների իրավունքներ և բարեկեցություն (ներառյալ փողոցային շների/կատուների խնդիրը)
- Հաշմանդամություն ունեցող անձանց բարեկեցություն։
Առավելություններ
Ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանում սոցիալական նորարարների աշխատանքը և տրամադրել նրանց Իմփաքթ հաբի յուրահատուկ էկոհամակարգը, որը ներառում է․
- Մասնագիտական անհատական քոուչինգ
- Մենթորություն
- Կրթական ծրագրեր և միջոցառումներ
- Անդամակցություն Իմփաքթ Հաբ Երևանին
- Աշխարհի ավելի քան 100 Իմփաքթ Հաբերին հասանելիություն
- Ոգեշնչող տարածքում աշխատելու հնարավորություն
- Փորձի փոխանակման հնարավորություն
- Համագործակցային համայնք և գլոբալ ցանց
- 270+ ստեղծագործող նորարարներց կազմված մասնագիտական ցանց
- + լավագույն 2 նախագծերը/հետազոտությունները կստանան 1000 դոլլար ֆինանսական աջակցություն՝ Ֆելոուշիփ ծրագրի հաջող ավարտից հետո։
Ֆելոուշիփը նպատակ ունի ոգեշնչել, կապակցել և սոցիալական ձեռներեցներին հնարավորություն տալ լուծելու սոցիալական խնդիրները և լավագույնս կատարելու իրենց աշխատանքն աջակցող, ոգեշնչող միջավայրում, որը ներառում է Հայաստանի ավելի քան 270 լավագույն և ամենավառ նորարարներին՝ ներկայացված ավելի քան 110 կազմակերպություններով, ձեռնարկություններով և նախաձեռնություններով:
Ժամանակացույց
- Ֆելոուշիփի տևողությունը 1 տարի է։
- Հայտադիմումների ընդունման վերջնաժամկետը՝ մայիս 22, 2022, ժամը՝ 23:59 (ՀՀ տեղական ժամանակով)
- Ծրագրի մեկնարկ՝ հունիս, 2022:
Ֆելոուշիփ ստանալու դեպքում բոլոր թիմերը պետք է պարտավորվեն իրականացնել իրենց նախաձեռնությունը՝ որպես առաջնահերթություն (այսինքն՝ իրենց ժամանակի առնվազն 50%-ով) և խոստանան 100%-ով մասնակցել Իմփաքթ Հաբում իրականացվող ծրագրերին, միջոցառումներին և համայնքային գործունեությանը:
Ակնկալվում է, որ ընտրված նախագծերը կարտադրեն նվազագույն կենսունակ արտադրանք մինչև իրենց ֆելոուշիփի ավարտը: