Զարգացնելով Սփյուռք-Հայաստան նորարակական կամուրջը
5 August 2020 - yerevan

… Այս ծրագիրն ավարտված է …

Ի՞նչ է GovTech Launchpad-ը

GovTech Launchpad-ը նպատակ ունի ստարտափների և հանրային սեկտորի միջև համագործակցության միջոցով նորարական լուծումներ կերտել հանրային սեկտորի խնդիրների համար։

Նախագիծը տեխնոլոգիական ստարտափները և հանրային սեկտորը կմիավորի երկկողմ շահավետ նորարարական գործընթացում՝ զուգակցելով երկու ոլորտներում առկա խնդիրները և դրանց լուծման համատեղ հնարավորությունները։

Նախագիծը միջազգային պիլոտային նախաձեռնություն է, որը կյանքի է կոչվում GIZ-ի, Իմփաքթ Հաբ Երևանի և ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի համագործակցությամբ։

Մարտահրավերը

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակն իր առջև նպատակ է դրել հանրային լավագույն  ծառայությունը մատուցել աշխարհասփյուռ հայությանը, ինչպես նաև հայրենադարձներին։

Ծրագրի շրջանակներում նորարական ստարթափները հնարավություն ունեն առաջարկելու տեխնոլոգիական լուծումներ*, որոնք՝

  1. Կաջակցեն սփյուռքահայերին, ովքեր ցանկանում են վերադառնալ Հայաստան
  2. Կաջակցեն արդեն Հայաստան վերադարձած անձանց

* Առաջարկված լուծումները կարող են ուղղված լինել կա՛մ միայն մեկ, կա՛մ երկու նպատակներին միաժամանակ, և կարող են լինել թե՛ շահութաբեր, և թե՛ շահույթ չհետապնդող։

Թիրախային խմբերը

Այս տեխնոլոգիական լուծումները հիմնականում ծառայելու են հետևյալ խմբերի շահերին՝

  • Հայրենադարձներ և արտագաղթյալներ 
  • Հայկական Սփյուռք
  • Հանրային սեկտոր

Ու՞մ համար է ծրագիրը

  • Հայաստանում և աշխարհի ցանկացած այլ կետում գործող տեխնոլոգիական ստարտափների համար
  • Թիմերը պետք է ունենան նորարական լուծումների ծրագրավորման համապատասխան փորձ
  • Ընտրվելու դեպքում թիմերը պետք է ժամանակ հատկացնեն և նվիրումով մոտենան նախագծին մինչ դրա ավարտը՝ 2020 թվականի նոյեմբեր ամիսը։
  • Հայաստանում և աշխարհի ցանկացած այլ կետում գործող տեխնոլոգիական ստարտափների համար
  • Թիմերը պետք է ունենան նորարական լուծումների ծրագրավորման համապատասխան փորձ
  • Ընտրվելու դեպքում թիմերը պետք է ժամանակ հատկացնեն և նվիրումով մոտենան նախագծին մինչ դրա ավարտը՝ 2020 թվականի նոյեմբեր ամիսը։

Մասնակցության արտոնությունները

Նախագիծը առաջարկում է Իմփաքթ Հաբի յուրօրինակ էկոհամակարգը, որն իր մեջ ներառում է՝

  • Անհատական մասնագիտական խորհրդատվություն
  • Համապատասխան ոլորտի մասնագետների/ձեռնարկատերերի կողմից մենթորություն 
  • Իմփաքթ Հաբ Երևանի անդամակցություն, որը հնարավություն կտա օգտվել հաբի ոգեշնչող աշխատանքային տարածքից և ենթակառուցվածքից
  • 250+ ստեղծարար և նորարական անդամների մասնակցությամբ միջոցառումներ, մասնագիտական շփում և ուսուցման համատեղ խմբակային մեթոդ 
  • Կապ 100+ Իմփաքթ Հաբերի հետ ողջ աշխարհում
  • Ուսումնական ծրագիր, որն իր մեջ ներառելու է թրեյնինգներ և դասընթացներ GovTech ոլորտի, բիզնեսի, տեխնոլոգիաների և նորարարության մասին

Ավելին՝

  • Մասնակիցները հնարավորություն կունենան կերտել նոր տեխնոլոգիական լուծումներ Հայաստանի կառավարության, սփյուռքահայության և ներգաղթյալների համար
  • Պահպանել իրենց արտադրանքի մտավոր սեփականության իրավունքը և միջազգային հարթակում այն տարածելու հնարավություն ստանալ
  • Հաստատել երկարաժամկետ համագործակցություն Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հետ 
  • Ընտրված 4 թիմերից յուրաքանչյուրը կստանա ֆինանասական աջակցություն իրենց արտադրանքը զարգացնելու նպատակով

Ժամանակացույց

  • Մեկնարկային միջոցառումՕգոստոս 2020
  • Գրանցման և ընտրության ճամբարՕգոստոս 2020
  • 2.5 օր տևող կրթական ճամբար և մրցանակաբաշխություն- Սեպտեմբերի սկիզբ 2020
  • Մինչև երեք ամիս ակսելերացիոն շրջան- Սեպտեմբեր-նոյեմբեր 2020
  • Ավարտական ելույթների միջոցառում – Նոյեմբեր 2020
Logos GovTech