…Այս ծրագիրն ավարտված է․․․
Նկարագրություն
ԱԿԲԱ Ֆեդերացիայի և Իմփաքթ Հաբ Երևանի համատեղ Ֆելոուշիփը մեկ տարի տևողությամբ ձեռնարկատիրական ինկուբացիոն ծրագիր է, որն աջակցում է ձեռներեցներին, ովքեր իրենց նորարարական մոտեցումներով փորձում են լուծել գյուղատնտեսական խնդիրներ։
Նպատակ և առավելություններ
Ֆելոուշիփի նպատակն է աջակցել ձեռներեցներին՝ առաջարկելով Իմփաքթ Հաբի յուրահատուկ էկոհամակարգը, որը ներառում է՝
- Անհատական մասնագիտական մոտեցում և աջակցություն ֆելոուշիփի ղեկավարի կողմից
- Մենթորություն փորձառու ձեռներեցների և ոլորտի մասնագետների կողմից
- Անդամություն Իմփաքթ Հաբում, հնարավորություն օգտագործելու ոգեշնչող աշխատանքային տարածքը և ենթակառուցվածքը
- Մասնագիտական ցանցի ընդլայնում և 250+ ստեղծագործող նորարարների համայնքի մեջ փորձի փոխանակման հնարավորություն
- Աշխարհի ավելի քան 100 Իմփաքթ Հաբերին հասանելիություն
- Հասանելիություն ԱԿԲԱ ֆեդերացիայի գյուղատնտեսության ոլորտում լայն կապերի ցանցին
* Խնդրում ենք հաշվի առնել, որ ծրագիրը չի նախատեսում ֆինանսական աջակցություն։
Կարևոր ժամկետներ
- Ծրագրի տևողությունը մեկ տարի է։
- Դիմումների վերջնաժամկետ՝ մարտ 1, 2021 թ., 23:59 (Երևանի տեղական ժամանակով)։
Ովքե՞ր կարող են դիմել
Նախագծերը պետք է պատկանեն հետևյալ ոլորտներին՝
- Գյուղատնտեսություն (տեխնոլոգիական լուծումներ, բերքի մշակում և բերքահավաք, բերքի պահպանում և փոխադրում, գյուղական համայնքների զարգացում և այլն)
- Համայնքային զարգացում (հողերի պահպանում, ջրի կառավարում, Աղբի վերամշակում/ կառավարում, բնական աղետների ռիսկերի նվազեցում, բնապահպանական նախագծեր, պլաստիկի վերամշակում և այլն)
- Ագրո-տուրիզմ (ընտանեկան տնտեսություններ, ֆերմերային խանութներ, ֆարմ տուրիզմ, տեղական գինեգործություն, փոքրիկ պանրերի գործարաններ, փոքրիկ անասնաֆերմաներ և այլն)։
Ծրագրի մեջ ընդգրկվելու դեպքում թիմերը պարտավորվում են իրենց նախաձեռնությանը տալ գերակա առաջնահերթություն (տրամադրելով իրենց ժամանակի առնվազն 50%-ը) և մասնակցել Իմփաքթ Հաբի կողմից կազմակերպված ծրագրերի և միջոցառումների առնվազն կեսին։
Ընտրված նախագծերը ծրագրի վերջում պետք է ունենան նվազագույն կենսունակ արտադրանք (MVP)։