ԱԿԲԱ ՖԵԴԵՐԱՑԻԱ ՖԵԼՈՈՒՇԻՓ ԻՆԿՈՒԲԱՑԻՈՆ ԾՐԱԳԻՐ ԻՄՓԱՔԹ ՀԱԲ ԵՐԵՒԱՆԻ ԿՈՂՄԻՑ 2023
27 January 2023 - yerevan

…Այս ծրագիրը ընթացքի մեջ է…

Նկարագրություն

ԱԿԲԱ Ֆեդերացիայի և Իմփաքթ Հաբ Երևանի համատեղ Ֆելոուշիփը մեկ տարի տևողությամբ ձեռնարկատիրական ինկուբացիոն ծրագիր է, որն աջակցում է սկսնակ ձեռներեցներին, ովքեր իրենց նորարարական մոտեցումներով փորձում են լուծել գյուղատնտեսական ոլորտի խնդիրներ։

Նպատակ և առավելություններ

Ֆելոուշիփը նպատակ ունի ոգեշնչել, միմյանց հետ ծանոթացնել և հնարավորություն տալ սկսնակ ձեռներեցներին զարգացնել ու իրականացնել դրական սոցիալական ազդեցություն ունեցող նոր գաղափարներ և այդ ամենն անել աջակցող միջավայրում, որը ներառում է Հայաստանի ավելի քան 340 լավագույն և ամենավառ ձեռներեցների, մենթորների ու անհատների՝ ներկայացված 150-ից ավելի կազմակերպություններից, ձեռնարկություններից և նախաձեռնություններից։

 

Ֆելոուշիփի նպատակն է աջակցել ձեռներեցներին՝ տալով ձեռնարկատիրության մասին գիտելիքներ, ոլորտային զանազան հմտություններ և տալ հնարավորություն ստեղծել կապեր ոլորտում։  Ծրագրի ավարտին լավագույն 3 թիմերը որպես մրցանակ նվեր կստանան իրենց բիզնես գաղափարի ամբողջական բրենդավորումը հմուտ դիզայներական կազմակերպության կողմից։ Իսկ բոլոր մասնակիցները ողջ տարվա ընթացքում կօգտվեն Իմփաքթ Հաբ Երևանի եզակի էկոհամակարգի ընձեռած առավելություններից, որոնք ներառում են․

 

  • Անհատական մասնագիտական մոտեցում և աջակցություն
  • Մենթորություն
  • Անդամություն Իմփաքթ Հաբում
  • Ոգեշնչող տարածքում աշխատելու հնարավորություն
  • Դասընթացներ
  • Մասնագիտական ցանցի ընդլայնում
  • 340+ ստեղծագործող նորարարների համայնքի մեջ փորձի փոխանակման հնարավորություն
  • Networking տարատեսակ միջոցառումներ
  • Աշխարհի ավելի քան 110 Իմփաքթ Հաբերին հասանելիություն
  • Հասանելիություն ԱԿԲԱ ֆեդերացիայի գյուղատնտեսության ոլորտում լայն կապերի ցանցին
  • 3 թիմ կստանա բիզնես գաղափարի ամբողջական բրենդինգ՝ naming(ապագա բրենդի համար անվան ընտրության աջակցում), տարբերանշան և բրենդբուք

Կարևոր ժամկետներ

  • Ծրագրի տևողությունը մեկ տարի է։
  • Դիմումների վերջնաժամկետ՝ փետրվարի 26, 2023 թ., 23:59 (Երևանի տեղական ժամանակով)։

Ովքե՞ր կարող են դիմել

Նախագծերը պետք է պատկանեն հետևյալ ոլորտներին՝

  • Գյուղատնտեսություն (տեխնոլոգիական լուծումներ, բերքի մշակում և բերքահավաք, բերքի պահպանում և փոխադրում, գյուղական համայնքների զարգացում և այլն)
  • Համայնքային զարգացում (հողերի պահպանում, ջրի կառավարում, Աղբի վերամշակում/ կառավարում, բնական աղետների ռիսկերի նվազեցում, բնապահպանական նախագծեր, պլաստիկի վերամշակում և այլն)
  • Ագրո-տուրիզմ (ընտանեկան տնտեսություններ, ֆերմերային խանութներ, ֆարմ տուրիզմ, տեղական գինեգործություն, փոքրիկ պանրերի գործարաններ, փոքրիկ անասնաֆերմաներ և այլն)։
  • Առողջ սննդի ոլորտի զարգացմանը միտված գաղափարներ։
  • Կոմպոստի պատրաստում և հողի արդյունավետության բարձրացմանը ուղղված այլ ծրագրեր
  • Գինեգործության և խաղողագործության նորարարական տեխնոլոգիաների վերաբերյալ  ծրագրեր

 

Ծրագրի մեջ ընդգրկված մասնակիցները պարտավորվում են դրսևորել հավուր պատշաճի մասնակցություն, որը իրենցի ենթադրում է բարձր առաջադիմություն, պարտաճանաչ ներկայություն և ակտիվ մասնակցություն բոլոր հնարավոր միջոցառումներին և դասընթացներին։

Կազմակերպվում է Իմփաքթ Հաբ Երևանի և ACBA Federationկողմից։