…Այս ծրագիրը ընթացքի մեջ է…
Նկարագրություն
ԱԿԲԱ Ֆեդերացիայի և Իմփաքթ Հաբ Երևանի համատեղ Ֆելոուշիփը մեկ տարի տևողությամբ ձեռնարկատիրական ինկուբացիոն ծրագիր է, որն աջակցում է սկսնակ ձեռներեցներին, ովքեր իրենց նորարարական մոտեցումներով փորձում են լուծել գյուղատնտեսական ոլորտի խնդիրներ։
Նպատակ և առավելություններ
Ֆելոուշիփը նպատակ ունի ոգեշնչել, միմյանց հետ ծանոթացնել և հնարավորություն տալ սկսնակ ձեռներեցներին զարգացնել ու իրականացնել դրական սոցիալական ազդեցություն ունեցող նոր գաղափարներ և այդ ամենն անել աջակցող միջավայրում, որը ներառում է Հայաստանի ավելի քան 350 լավագույն և ամենավառ ձեռներեցների, մենթորների ու անհատների՝ ներկայացված 150-ից ավելի կազմակերպություններից, ձեռնարկություններից և նախաձեռնություններից։
Ֆելոուշիփի նպատակն է աջակցել ձեռներեցներին՝ տալով ձեռնարկատիրության մասին գիտելիքներ, ոլորտային զանազան հմտություններ և տալ հնարավորություն ստեղծել կապեր ոլորտում։
Այս տարի մեր մրցանակային գումարը կրկնապատկվել է: Ծրագրի ավարտին 2,000,000 ՀՀ դրամ հիմնական ֆինանսավորումը կբաժանվի լավագույն թիմերի միջև, որոնք կընտրվեն ժյուրիի կողմից փիչինգ միջոցառման արդյունքում:
Իսկ բոլոր մասնակիցները ողջ տարվա ընթացքում կօգտվեն Իմփաքթ Հաբ Երևանի եզակի էկոհամակարգի ընձեռած առավելություններից, որոնք ներառում են․
- Անհատական մասնագիտական մոտեցում և աջակցություն
- Դասընթացներ, որի թեմաններն են՝ Գաղափարների վավերացում, Բիզնես մոդելավորում, Մարքեթինգ, Ֆոնդահայթայթում, Ֆինանսական կառավարում, Փիչինգ և այլն
- Մենթորություն/Քոուչինգ
- Անդամություն Իմփաքթ Հաբում
- Ոգեշնչող տարածքում աշխատելու հնարավորություն
- Մասնագիտական ցանցի ընդլայնում
- 350+ ստեղծագործող նորարարների համայնքի մեջ փորձի փոխանակման հնարավորություն
- Networking տարատեսակ միջոցառումներ
- Աշխարհի ավելի քան 110 Իմփաքթ Հաբերին հասանելիություն
- Հասանելիություն ԱԿԲԱ ֆեդերացիայի գյուղատնտեսության ոլորտում լայն կապերի ցանցին
- Ծրագրի ավարտին 2,000,000 ՀՀ դրամ ընդհանուր ֆինանսավորումը կբաժանվի լավագույն թիմերի միջև, որոնք կընտրվեն ժյուրիի կողմից փիչինգ միջոցառման արդյունքում:
Նրանք, ովքեր կավարտեն ֆելոուշիփ ծրագիրը, հնարավորություն կունենան գրանցվելու Իմփաքթ Հաբ Երևանի շրջանավարտների հատուկ անդամակցության ծրագրին, ինչը նրանց հնարավորություն կտա պահպանել երկարաժամկետ կապեր և ստանալ այն առավելությունները, որոնք առաջարկում է Իմփաքթ Հաբ Երևանը իրենց ֆելեուշիփի շրջանակներից դուրս։
Կարևոր ժամկետներ
- Ծրագրի տևողությունը մեկ տարի է։
- Դիմումների վերջնաժամկետ՝ փետրվարի 25, 2024 թ., 23:59 (Երևանի տեղական ժամանակով)։
Ովքե՞ր կարող են դիմել
Նախագծերը պետք է պատկանեն հետևյալ ոլորտներին՝
- Գյուղատնտեսություն (տեխնոլոգիական լուծումներ, բերքի մշակում և բերքահավաք, բերքի պահպանում և փոխադրում, գյուղական համայնքների զարգացում և այլն)
- Համայնքային զարգացում (հողերի պահպանում, ջրի կառավարում, Աղբի վերամշակում/ կառավարում, բնական աղետների ռիսկերի նվազեցում, բնապահպանական նախագծեր, պլաստիկի վերամշակում և այլն)
- Ագրո-տուրիզմ (ընտանեկան տնտեսություններ, ֆերմերային խանութներ, ֆարմ տուրիզմ, տեղական գինեգործություն, փոքրիկ պանրերի գործարաններ, փոքրիկ անասնաֆերմաներ և այլն)։
- Առողջ սննդի ոլորտի զարգացմանը միտված գաղափարներ։
- Կոմպոստի պատրաստում և հողի արդյունավետության բարձրացմանը ուղղված այլ ծրագրեր
- Գինեգործության և խաղողագործության նորարարական տեխնոլոգիաների վերաբերյալ ծրագրեր
- ԵՒ գյուղատնտեսության հետ կապված ցանկացած նախագիծ
Ծրագրի մեջ ընդգրկված մասնակիցները պարտավորվում են դրսևորել հավուր պատշաճի մասնակցություն, որը իրենցի ենթադրում է բարձր առաջադիմություն, պարտաճանաչ ներկայություն և ակտիվ մասնակցություն բոլոր հնարավոր միջոցառումներին և դասընթացներին։