… Այս ծրագիրն ավարտված է …
Ի՞նչ է GovTech Launchpad-ը
GovTech Launchpad-ը նպատակ ունի ստարտափների և հանրային սեկտորի միջև համագործակցության միջոցով նորարական լուծումներ կերտել հանրային սեկտորի խնդիրների համար։
Նախագիծը տեխնոլոգիական ստարտափները և հանրային սեկտորը կմիավորի երկկողմ շահավետ նորարարական գործընթացում՝ զուգակցելով երկու ոլորտներում առկա խնդիրները և դրանց լուծման համատեղ հնարավորությունները։
Նախագիծը միջազգային պիլոտային նախաձեռնություն է, որը կյանքի է կոչվում GIZ-ի, Իմփաքթ Հաբ Երևանի և ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի համագործակցությամբ։
Մարտահրավերը
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակն իր առջև նպատակ է դրել հանրային լավագույն ծառայությունը մատուցել աշխարհասփյուռ հայությանը, ինչպես նաև հայրենադարձներին։
Ծրագրի շրջանակներում նորարական ստարթափները հնարավություն ունեն առաջարկելու տեխնոլոգիական լուծումներ*, որոնք՝
- Կաջակցեն սփյուռքահայերին, ովքեր ցանկանում են վերադառնալ Հայաստան
- Կաջակցեն արդեն Հայաստան վերադարձած անձանց
* Առաջարկված լուծումները կարող են ուղղված լինել կա՛մ միայն մեկ, կա՛մ երկու նպատակներին միաժամանակ, և կարող են լինել թե՛ շահութաբեր, և թե՛ շահույթ չհետապնդող։
Թիրախային խմբերը
Այս տեխնոլոգիական լուծումները հիմնականում ծառայելու են հետևյալ խմբերի շահերին՝
- Հայրենադարձներ և արտագաղթյալներ
- Հայկական Սփյուռք
- Հանրային սեկտոր
Ու՞մ համար է ծրագիրը
- Հայաստանում և աշխարհի ցանկացած այլ կետում գործող տեխնոլոգիական ստարտափների համար
- Թիմերը պետք է ունենան նորարական լուծումների ծրագրավորման համապատասխան փորձ
- Ընտրվելու դեպքում թիմերը պետք է ժամանակ հատկացնեն և նվիրումով մոտենան նախագծին մինչ դրա ավարտը՝ 2020 թվականի նոյեմբեր ամիսը։
- Հայաստանում և աշխարհի ցանկացած այլ կետում գործող տեխնոլոգիական ստարտափների համար
- Թիմերը պետք է ունենան նորարական լուծումների ծրագրավորման համապատասխան փորձ
- Ընտրվելու դեպքում թիմերը պետք է ժամանակ հատկացնեն և նվիրումով մոտենան նախագծին մինչ դրա ավարտը՝ 2020 թվականի նոյեմբեր ամիսը։
Մասնակցության արտոնությունները
Նախագիծը առաջարկում է Իմփաքթ Հաբի յուրօրինակ էկոհամակարգը, որն իր մեջ ներառում է՝
- Անհատական մասնագիտական խորհրդատվություն
- Համապատասխան ոլորտի մասնագետների/ձեռնարկատերերի կողմից մենթորություն
- Իմփաքթ Հաբ Երևանի անդամակցություն, որը հնարավություն կտա օգտվել հաբի ոգեշնչող աշխատանքային տարածքից և ենթակառուցվածքից
- 250+ ստեղծարար և նորարական անդամների մասնակցությամբ միջոցառումներ, մասնագիտական շփում և ուսուցման համատեղ խմբակային մեթոդ
- Կապ 100+ Իմփաքթ Հաբերի հետ ողջ աշխարհում
- Ուսումնական ծրագիր, որն իր մեջ ներառելու է թրեյնինգներ և դասընթացներ GovTech ոլորտի, բիզնեսի, տեխնոլոգիաների և նորարարության մասին
Ավելին՝
- Մասնակիցները հնարավորություն կունենան կերտել նոր տեխնոլոգիական լուծումներ Հայաստանի կառավարության, սփյուռքահայության և ներգաղթյալների համար
- Պահպանել իրենց արտադրանքի մտավոր սեփականության իրավունքը և միջազգային հարթակում այն տարածելու հնարավություն ստանալ
- Հաստատել երկարաժամկետ համագործակցություն Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հետ
- Ընտրված 4 թիմերից յուրաքանչյուրը կստանա ֆինանասական աջակցություն իրենց արտադրանքը զարգացնելու նպատակով
Ժամանակացույց
- Մեկնարկային միջոցառում – Օգոստոս 2020
- Գրանցման և ընտրության ճամբար – Օգոստոս 2020
- 2.5 օր տևող կրթական ճամբար և մրցանակաբաշխություն- Սեպտեմբերի սկիզբ 2020
- Մինչև երեք ամիս ակսելերացիոն շրջան- Սեպտեմբեր-նոյեմբեր 2020
- Ավարտական ելույթների միջոցառում – Նոյեմբեր 2020