
CirculaTIA ծրագիրը նախատեսում է ներգրավել փորձառու Էներգախնայողության և վերականգնվող էներգիայի (EE/RE) փորձագետ՝ աջակցելու Հայաստանի զբոսաշրջության ոլորտում գործող ՓՄՁ-ներին իրենց գործունեությունը ավելի կայուն, էներգախնայող և վերականգնվող էներգիայի վրա հիմնված մոդելների ուղղությամբ զարգացնելու գործընթացում։ Տեղում իրականացվող գնահատումների, ուսումնական ծրագրի մշակման և գործնական վերապատրաստումների միջոցով փորձագետը առանցքային դեր կունենա վեց մարզերից ընտրված 40 զբոսաշրջային բիզնեսների աջակցման գործում՝ նպաստելով էներգիայի սպառման կրճատմանը, ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը և երկարաժամկետ մրցունակությանը։
Պահանջվող որակավորումներ
- Բարձրագույն կրթություն բնապահպանական ճարտարագիտության, էներգետիկ կառավարման, վերականգնվող էներգիայի կամ հարակից ոլորտներում
- Առնվազն 5 տարվա փորձ էներգախնայողության, վերականգնվող էներգիայի, կայուն զարգացման և/կամ զբոսաշրջության ոլորտում էներգետիկ լուծումների կիրառման մեջ
- Ուսումնական ծրագրերի մշակման և դասընթացների իրականացման ապացուցված փորձ
- ՓՄՁ-ների կամ հյուրանոցային ոլորտի համար էներգետիկ աուդիտների իրականացման փորձը կդիտարկվի որպես առավելություն
- Հայերեն լեզվի գերազանց իմացություն
Եկեք միասին ձևավորենք զբոսաշրջության կայուն ապագան Հայաստանում։
CirculaTIA ծրագիրն իրականացնում է Իմփաքթ Հաբ Երևանը՝ Եվրոպական միության և Գերմանիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ և GIZ-ի կողմից իրականացվող ՄՀԶ ՄԿՈՒ և SE4Resilience ծրագրերի շրջանակում։