…Այս ծրագիրը այժմ ավարտված է…

Նկարագրություն

Հպարտությամբ ներկայացնում ենք «Զբաղվածության և ձեռնարկատիրության խթանման ծրագիրը», որի նպատակն է աջակցություն տրամադրել և հզորացման տարաբնույթ հնարավորություններ ստեղծել Արցախից տեղահանված կանանց ու երիտասարդների համար։ Ծրագրի մոտեցումն է սոցիալ-հոգեբանական համապարփակ աջակցության, հմտությունների զարգացման և աշխատաշուկա մուտք գործելու հնարավորությունների միջոցով հզորացնել մասնակիցներին և հեշտացնել նրանց ներառումը տեղական տնտեսություն:

Նպատակ և առավելություններ

Ծրագրի հիմնական նպատակներն են.

Կարևոր ժամկետներ

  • Դիմելու վերջնաժամկետ՝ 2024թ. ապրիլի 10
  • Ծրագրի տևողություն՝ 2024թ. մայիսից մինչև դեկտեմբեր
  • Դասընթացների տևողություն՝ 2,5 ամիս (2024թ. մայիսից մինչև օգոստոս)
  • Դասերի հաճախականությունը՝ շաբաթական 2 օր
  • Յուրաքանչյուր դաս տևողությունը՝ 3-ական ժամ

Ովքե՞ր կարող են դիմել

Ծրագրին մասնակցելու համար դիմորդները պետք է բավարարեն հետևյալ պահանջներին.

  • Տեղահանված լինեն Արցախից 2020 կամ 2023թթ.:
  • Բնակվեն Գորիսում կամ հարակից գյուղական և քաղաքային համայնքներում:
  • Լինեն 20-ից 60 տարեկան:
  • Ունենան ցանկություն զարգացնելու իրենց զբաղվածության և/կամ ձեռնարկատիրական կարողությունները:
  • Հետաքրքրված լինեն անցնել վճարվող մասնագիտական պրակտիկա կամ հիմնել սեփական ձեռնարկությունը։

 

Ծրագիրն իրականացվում է Իմփաքթ Հաբ Երևանի, Իմփաքթ Հաբ Սյունիքի, «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի կողմից՝ Ֆոնդասիոն դը Ֆրանսի ֆինանսավորմամբ։

 

 

Subscribe to our newsletter!

Join our community and don’t miss out on the latest happenings at Impact Hub Armenia and around our ecosystem! You’ll receive updates on events, inspiring stories of impact from our network, resources, and more!

Book now!

Կապվեք

Book Your Meeting

Book now!