CirculaTia: Ինկուբացիոն ծրագիր

CirculaTIA․ Զբոսաշրջության ոլորտի բիզնեսների անցում դեպի շրջանաձև և էներգաարդյունավետ մոդելներ

Ծրագրի մասին

CirculaTIA-ն Իմփաքթ Հաբ Երևանի և GIZ-ի նոր նախաձեռնությունն է, որը  միավորում է շրջանաձև տնտեսության սկզբունքները (Circul) և զբոսաշրջային նորարարությունը (TIA – Tourism Innovation Academy)՝ նպատակ ունենալով աջակցել Հայաստանի մարզերում գործող զբոսաշրջության ոլորտի փոքր և միջին ձեռնարկություններին՝ անցում կատարելու դեպի ավելի կայուն, շրջանաձև և էներգաարդյունավետ բիզնես մոդելների։

CirculaTIA-ն միավորում է իրազեկման, կարողությունների զարգացման և տեխնիկական խորհրդատվության բաղադրիչները՝ հնարավորություն տալով մասնակից բիզնեսներին ստանալ գործնական գիտելիքներ և հմտություններ՝ թափոնների նվազեցման, էներգաարդյունավետության բարձրացման և մրցունակության ուժեղացման ուղղությամբ՝ միաժամանակ նպաստելով համայնքների կայուն զարգացմանը։

Ծրագիրը իրականացվելու է Հայաստանի վեց մարզերում՝ Տավուշ, Լոռի, Շիրակ, Գեղարքունիք, Վայոց Ձոր և Սյունիք, և կներգրավի 40 փոքր և միջին ձեռնարկություններ (ՓՄՁ)՝ առաջնահերթություն տալով կանանց կողմից հիմնված կամ կանանց կողմից կառավարվող բիզնեսներին:

Ինկուբացիոն ծրագրի ընթացքում մասնակիցները կմշակեն իրենց անհատական ճանապարհային քարտեզը, որտեղ կնշվեն բիզնեսի համար հարմարեցված լուծումներ և իրականացման քայլեր՝ անցում կատարելու դեպի ավելի կայուն ու պատասխանատու բիզնես մոդել, իսկ ավարտին նաև կունենան ֆինանսավորման հնարավորություն։

Ծրագրի նպատակ

CirculaTIA-ի հիմնական նպատակը Հայաստանի զբոսաշրջության ոլորտում շրջանաձև տնտեսության և էներգաարդյունավետ / վերականգնվող էներգիայի գործելակերպերի կիրառման խթանումն է։

Ծրագիրը կտրամադրի գործնական գիտելիքներ, գործիքներ և փորձագիտական աջակցություն՝ նպաստելով կայունության և նորարարության մշակույթի ձևավորմանը, ինչը կբարձրացնի ոլորտի մրցունակությունն ու երկարաժամկետ դիմադրողականությունը։

 

Ծրագրի կառուցվածքը

CirculaTIA-ի առաջին փուլը կներառի մարզային տեղեկատվական հանդիպումներ, որոնք կնպաստեն շրջակա միջավայրի հանդեպ պատասխանատու և էներգաարդյունավետ գործելակերպերի նկատմամբ հետաքրքրության ու իրազեկման բարձրացմանը։

Այս հանդիպումների ընթացքում մասնակիցները՝

  • Կծանոթանան շրջանաձև տնտեսության սկզբունքներին՝ CIRCO ներածական սեսիաների միջոցով,
  • Կբացահայտեն էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի նորարարական լուծումներ,
  • Կստանան նոր գաղափարներ՝ բիզնեսում կայուն մոտեցումներ ներառելու համար։

Մաս 2․ CirculaTIA ինկուբացիոն ծրագիր

Ընտրված մասնակիցները կմասնակցեն համապարփակ ինկուբացիոն ծրագրի, որը ներառում է մի քանի ուղղություններ․

  • CIRCO ուղղություն․ 3 օր տևողությամբ աշխատարաններ (3 խմբի համար)՝ նվիրված զբոսաշրջության ոլորտում շրջանաձև լուծումների մշակմանը։
  • EE/RE ուղղություն․ 4 օր տևողությամբ աշխատարաններ (2 խմբի համար)՝ էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի թեմաներով։
  • Ձեռնարկատիրական ուղղություն․ 4 աշխատարան (2 խմբի համար)՝ ուղղված բիզնեսի կառավարման, ֆինանսական և ռազմավարական հմտությունների զարգացմանը։
  • Մենթորություն․ մինչև 10 ժամ անհատական խորհրդատվություն ոլորտի փորձագետների կողմից։

Ծրագրի ընթացքում բիզնեսները կմշակեն իրենց անհատական ճանապարհային քարտեզը, որտեղ կնշվեն բիզնեսի համար հարմարեցված լուծումներ և իրականացման քայլեր՝ անցում կատարելու դեպի ավելի կայուն ու պատասխանատու բիզնես մոդել, իսկ ավարտին նաև կունենան ֆինանսավորման հնարավորություն։

Մասնակցության պայմաններ

Ընդունելության չափանիշներ

Դիմելու համար անհրաժեշտ է․

  • Լինել գրանցված ՓՄՁ՝ մինչև 50 աշխատակիցներով,
  • Գործել զբոսաշրջության ոլորտում (հյուրանոցային ծառայություններ, ճանապարհորդական ծառայություններ, էկո-զբոսաշրջություն և հարակից ենթաոլորտներ),
  • Գործունեություն ծավալել նշված վեց մարզերից մեկում՝ Սյունիք, Շիրակ, Տավուշ, Լոռի, Գեղարքունիք կամ Վայոց ձոր,
  • Ունենալ պատրաստակամություն ակտիվորեն մասնակցելու ծրագրի բոլոր բաղադրիչներին՝ աշխատարաններ, մենթորություն, տեղային այցեր։

Ընտրության չափանիշներ

Գնահատման հիմնական չափանիշներն են․

  • Բիզնեսի կենսունակություն՝ խնդրի/հաճախորդի, ինչպես նաև տեղական արժեքային շղթաների համապատասխանություն
  • Մասշտաբայնություն՝ շուկայական ներուժ և կրկնօրինակման հնարավորություն
  • Թիմի կարողություններ և նվիրվածություն՝ փորձառություն և ժամանակի տրամադրում
  • Նորարարություն՝ լուծման յուրահատկություն
  • Հայտի պարզություն՝ հստակ, ամբողջական և պրոֆեսիոնալ
  • Երկարաժամկետ ազդեցություն․ կարողություն դառնալու կայուն զբոսաշրջության օրինակելի դերակատար

 

Ծրագրի ժամանակացույց

  • Հայտերի ընդունման վերջնաժամկետ․  Դեկտեմբերի 15, 2025
  • Ծրագրի տևողություն․ 2026 թվականի հունվար-հունիս

Ինչու մասնակցել CirculaTIA-ին

Մասնակցելով CirculaTIA-ին՝ դուք կստանաք․

  • Մասնակցություն գործնական ուսուցումների և միջազգային մեթոդաբանությունների հիման վրա աշխատարանների
  • Մենթորինգ և քոուչինգ – Անհատականացված ուղղորդում տեղական և (պահանջարկի/անհրաժեշտության դեպքում) միջազգային փորձագետների կողմից (մինչև 9 ժամ մեկ ձեռնարկության համար)։  
  • Ձեր բիզնեսի կայուն զարգացման քարտեզի մշակում,
  • Ցանցային հնարավորություններ Հայաստանի զբոսաշրջության և կայուն զարգացման էկոհամակարգում,
  • Ֆինանսական աջակցություն – Լավագույն ձեռնարկությունները հնարավորություն կունենան ստանալ դրամաշնորհներ ծրագրի ավարտին,
  • Ցանցային հնարավորություններ – Միացե՛ք Իմփաքթ Հաբ Երևանի ավելի քան 340 փոփոխություն ստեղծողներից բաղկացած ցանցին և ստացե՛ք գլոբալ կապերի հասանելիություն ավելի քան 100 երկրներում։

 

Հայտադիմումների վերջնաժամկետ՝ դեկտեմբերի 15, 2025

 


 

 

Եկեք միասին ձևավորենք զբոսաշրջության կայուն ապագան Հայաստանում։

CirculaTIA ծրագիրն իրականացնում է Իմփաքթ Հաբ Երևանը՝ Եվրոպական միության և Գերմանիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ և GIZ-ի կողմից իրականացվող ՄՀԶ ՄԿՈՒ և SE4Resilience ծրագրերի շրջանակում։

 

 

Subscribe to our newsletter!

Join our community and don’t miss out on the latest happenings at Impact Hub Armenia and around our ecosystem! You’ll receive updates on events, inspiring stories of impact from our network, resources, and more!

Book now!

Կապվեք

Book Your Meeting

Book now!