ԱԿԲԱ Ֆեդերացիա Ֆելոուշիփ Ինկուբացիոն Ծրագիր Իմփաքթ Հաբ Երևանի Կողմից 2026

acba 2026 armenian facebook

Ունե՞ք համարձակ գաղափար, որը կարող է վերափոխել գյուղատնտեսությունը: Միացեք մեր մեկամյա ինկուբացիոն ծրագրին Իմփաքթ Հաբ Երևանում, որտեղ աշխատաժողովները, անձնական ուղեցույցները և փորձագետ մենթորները կօգնեն Ձեզ քայլ առ քայլ բարձրացնել Ձեր ստարտափը դեպի հաջորդ մակարդակ:

Ծրագրի ակնարկ

ԱԿԲԱ Ֆեդերացիայի Ֆելոուշիփ Ինկուբացին Ծրագիր 2026թ.-ը նպատակ ունի ոգեշնչել, միավորել և հզորացնել ձեռներեցներին, անհատներին/թիմերին՝ տրամադրելով գործիքներ, ռեսուրսներ և արժեքավոր կապեր, որոնք անհրաժեշտ են արդյունավետ լուծումներ ու աշխատատեղեր ստեղծելու և տնտեսական աճը խթանելու համար: Իմփաքթ Հաբ Երևանն 2018 թվականից ակտիվորեն համագործակցում է ACBA ֆեդերացիայի հետ: Այդ ժամանակվանից ի վեր շուրջ 170 անհատներ մասնակցել են այս ծրագրին:

Ծրագրի Նպատակներ/Գործառույթներ

  • Խթանել նորարարությանը: Մասնակիցներին հնարավորություն տալ ստեղծել և մշակել նորարարական լուծումներ, որոնք կլուծեն գյուղատնտեսության, գյուղական շրջանների զարգացման, ագրոզբոսաշրջության, կանաչ և կայուն էներգիայի, կլիմայի փոփոխություններ և առողջ սննդի ոլորտում առկա մարտահրավերները:
  • Աջակցել ձեռներեցությանը: Սկսնակ ձեռներեցներին և նորաստեղծ ստարտափներին տրամադրել գործիքներ, ռեսուրսներ և մենթորություն, որոնք անհրաժեշտ են համարձակ գաղափարները ազդեցիկ բիզնեսի վերածելու համար:
  • Խթանել Կայուն Զարգացմանը: Խրախուսել էկոլոգիապես մաքուր և կայուն գործելակերպերի ներդրումը ծրագրի բոլոր ոլորտներում՝ նպաստելով երկարաժամկետ տնտեսական աճին և շրջակա միջավայրի պահպանությանը:
  • Կառուցել Համայնք: Միավորել մասնակիցներին ոլորտի առաջատարների, գործընկերների և փորձագետների լայն ցանցի հետ՝ խթանելով համագործակցությունը և համատեղ ուսուցումը:
  • Ազդեցություն ստեղծել: Խթանել աշխատատեղերի ստեղծմանը և գյուղական տնտեսության զարգացմանը հաջող ստարտափ նախաձեռնությունների միջոցով՝ նպաստելով Հայաստանի ձեռնարկատիրական էկոհամակարգի զարգացմանը:

Ո՞վքեր կարող են դիմել:

  • Սկսնակ ձեռնարկատերեր, նորաստեղծ ստարտափեր և համարձակ գաղափարներով նորարարներ:
  • Անհատներ կամ թիմեր՝ անկախ նրանից՝ գրանցված են որպես բիզնես, թե ոչ։
  • Ձեռնարկատերեր և նորաստեղծ ստարտափեր, որոնք պատրաստ են մասնակցել ծրագրի գործունեությանը:
  • Անհատներ և թիմեր, որոնց նախաձեռնությունները համապատասխանում են հետևյալ ոլորտներին:
    • Գյուղատնտեսություն (օրինակ՝ բերքահավաքի լուծումներ, բերքի պահպանում և տեղափոխում, տեխնոլոգիական լուծումներ, գյուղական համայնքների զարգացում և այլն):
    • Գյուղական զարգացում (օրինակ՝ դաշտերի պաշտպանություն, ջրի և/կամ թափոնների կառավարում, աղետների ռիսկերի նվազեցում, էկոլոգիապես մաքուր/կանաչ նախագծեր, պլաստիկի վերամշակում և այլն):
    • Ագրոտուրիզմ (օրինակ՝ ընտանեկան ֆերմաներ, ֆերմերային խանութներ, ֆերմերային զբոսաշրջություն, տեղական գինեգործություն, փոքր պանրի գործարաններ, փոքր անասնաբուծական ֆերմաներ և այլն):
    • Առողջ սննդի ոլորտի վերաբերյալ զարգացման գաղափարներ:
    • Գինեգործության և խաղողագործության նորարարական տեխնոլոգիաներ:
    • Կայուն և կանաչ էներգիա։
    • Կլիմայի փոփոխության դեմ պայքարի լուծումներ։

Ի՞նչ կստանաք Դուք

  • Ոգեշնչող սեմինարներ, որոնք նախատեսված են ստեղծագործական և ձեռնարկատիրական մղում առաջացնելու համար (գաղափարի վավերացում, բիզնես մոդելավորում, սոցիալական ձեռնարկատիրություն, շրջանաձև տնտեսություն, արհեստական բանականություն, մարքեթինգ, ֆոնդահայթայթում, ֆինանսների կառավարում, փիչինգ և այլն):
  • Մասնագիտական մենթորություն
  • Ոգեշնչող աշխատանքային տարածք
  • Սահմաններ անցնելու և սովորականից դուրս մտածելու աջակցություն և մոտիվացիա
  • Գործընկերների հետ փորձի փոխանակում
  • Հասանելիություն ԱԿԲԱ ֆեդերացիայի ցանցին և ոլորտի առաջատարներին
  • Ամենօրյա ներգրավվածություն Իմփաքթ Հաբ Երևանի ավելի քան 350 ստեղծարար նորարարների դինամիկ համայնքի հետ և կապ 1,000 մասնագետների և փորձագետների հետ ծրագրի ողջ ընթացքում:
  • Համաշխարհային ցանց՝ 130+ Իմփաքթ Հաբերով՝ ավելի քան 65 երկրներում
  • Լավագույն երկու մասնակիցները հնարավորություն կստանան մասնակցելու «reArmenia» ակադեմիայի Հիմնադրամների ներգրավման ծրագրին:
  • Ծրագրի ավարտին կայանալիք եզրափակիչ փիչի ընթացքում հնարավորություն՝ մրցելու մինչև 1.200.000 դրամի դրամաշնորհի համար:

Ծրագրի ժամանակացույց

  • Դիմելու վերջնաժամկետ՝ մարտի 2, 2026թ.
  • Ծրագրի մեկնարկ՝ 2026թ. մարտ
  • Ծրագրի ավարտ՝ 2027թ. փետրվար

Ընտրության գործընթաց

Դիմումները կդիտարկվեն հետևյալ չափանիշների հիման վրա.

  • Դիմումի ձևի ճշգրտություն. ամբողջականություն, պարզություն և տրամադրված տեղեկատվության համընկնում ծրագրի նպատակների հետ։
  • Արժեքի ստեղծում. հստակ նկարագրություն, թե ինչպես է գաղափարը արժեք ստեղծում:
  • Լավ ձևակերպված բիզնես մոդել. կառուցվածքային և տրամաբանական մոտեցում ձեռնարկության գործունեությանը և շուկայի հիմնական ըմբռնմանը:
  • Ֆինանսական կենսունակություն. գաղափարի ներուժը ֆինանսական կայունության հասնելու համար:
  • Նորարարական/կրեատիվ բիզնես գաղափար. ինքնատիպություն և կրեատիվություն՝ ընդգծելով առկա խնդիրների թարմ լուծումներ:
  • Կատարողական կարողություն և մոտիվացիա. դիմորդը պետք է ունենա ծրագրի իրականացմանը անհրաժեշտ պլանավորման և կազմակերպչական հմտություններ, բավարար ժամանակ, էներգիա, մոտիվացիա և հասանելիություն:

Կարճ ցուցակում ընդգրկված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցների, իսկ վերջնական ընտրությունը կկատարի ԱԿԲԱ Ֆեդերացիայի և Իմփաքթ Հաբ Երևանի ժյուրիի հանձնաժողովը:

 

Կապ մեզ հետ

Հարցերի դեպքում գրե՛ք [email protected] էլ. հասցեին, իսկ թարմացումների համար հետևե՛ք մեզ սոցիալական ցանցերում:

 

Կազմակերպվում է Իմփաքթ Հաբ Երևանի և ACBA Federation–ի կողմից։

 

 

ACBA Fellowship Logo Footer

Subscribe to our newsletter!

Join our community and don’t miss out on the latest happenings at Impact Hub Armenia and around our ecosystem! You’ll receive updates on events, inspiring stories of impact from our network, resources, and more!

Book now!

Կապվեք

Book Your Meeting

Book now!