Միացեք որպես Էներգախնայողության և վերականգնվող էներգիայի փորձագետ

 

 

 

CirculaTIA ծրագիրը նախատեսում է ներգրավել փորձառու Էներգախնայողության և վերականգնվող էներգիայի (EE/RE) փորձագետ՝ աջակցելու Հայաստանի զբոսաշրջության ոլորտում գործող ՓՄՁ-ներին իրենց գործունեությունը ավելի կայուն, էներգախնայող և վերականգնվող էներգիայի վրա հիմնված մոդելների ուղղությամբ զարգացնելու գործընթացում։ Տեղում իրականացվող գնահատումների, ուսումնական ծրագրի մշակման և գործնական վերապատրաստումների միջոցով փորձագետը առանցքային դեր կունենա վեց մարզերից ընտրված 40 զբոսաշրջային բիզնեսների աջակցման գործում՝ նպաստելով էներգիայի սպառման կրճատմանը, ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը և երկարաժամկետ մրցունակությանը։

Պահանջվող որակավորումներ

  • Բարձրագույն կրթություն բնապահպանական ճարտարագիտության, էներգետիկ կառավարման, վերականգնվող էներգիայի կամ հարակից ոլորտներում
  • Առնվազն 5 տարվա փորձ էներգախնայողության, վերականգնվող էներգիայի, կայուն զարգացման և/կամ զբոսաշրջության ոլորտում էներգետիկ լուծումների կիրառման մեջ
  • Ուսումնական ծրագրերի մշակման և դասընթացների իրականացման ապացուցված փորձ
  • ՓՄՁ-ների կամ հյուրանոցային ոլորտի համար էներգետիկ աուդիտների իրականացման փորձը կդիտարկվի որպես առավելություն
  • Հայերեն լեզվի գերազանց իմացություն 

Եկեք միասին ձևավորենք զբոսաշրջության կայուն ապագան Հայաստանում։

CirculaTIA ծրագիրն իրականացնում է Իմփաքթ Հաբ Երևանը՝ Եվրոպական միության և Գերմանիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ և GIZ-ի կողմից իրականացվող ՄՀԶ ՄԿՈՒ և SE4Resilience ծրագրերի շրջանակում։

 

 

Subscribe to our newsletter!

Join our community and don’t miss out on the latest happenings at Impact Hub Armenia and around our ecosystem! You’ll receive updates on events, inspiring stories of impact from our network, resources, and more!

Book now!

Կապվեք

Book Your Meeting

Book now!