CirculaTIA․ Զբոսաշրջության ոլորտի բիզնեսների անցում դեպի շրջանաձև և էներգաարդյունավետ մոդելներ
Ծրագրի մասին
CirculaTIA-ն Իմփաքթ Հաբ Երևանի և GIZ-ի նոր նախաձեռնությունն է, որը միավորում է շրջանաձև տնտեսության սկզբունքները (Circul) և զբոսաշրջային նորարարությունը (TIA – Tourism Innovation Academy)՝ նպատակ ունենալով աջակցել Հայաստանի մարզերում գործող զբոսաշրջության ոլորտի փոքր և միջին ձեռնարկություններին՝ անցում կատարելու դեպի ավելի կայուն, շրջանաձև և էներգաարդյունավետ բիզնես մոդելների։
CirculaTIA-ն միավորում է իրազեկման, կարողությունների զարգացման և տեխնիկական խորհրդատվության բաղադրիչները՝ հնարավորություն տալով մասնակից բիզնեսներին ստանալ գործնական գիտելիքներ և հմտություններ՝ թափոնների նվազեցման, էներգաարդյունավետության բարձրացման և մրցունակության ուժեղացման ուղղությամբ՝ միաժամանակ նպաստելով համայնքների կայուն զարգացմանը։
Ծրագիրը իրականացվելու է Հայաստանի վեց մարզերում՝ Տավուշ, Լոռի, Շիրակ, Գեղարքունիք, Վայոց Ձոր և Սյունիք, և կներգրավի 40 փոքր և միջին ձեռնարկություններ (ՓՄՁ)՝ առաջնահերթություն տալով կանանց կողմից հիմնված կամ կանանց կողմից կառավարվող բիզնեսներին:
Ինկուբացիոն ծրագրի ընթացքում մասնակիցները կմշակեն իրենց անհատական ճանապարհային քարտեզը, որտեղ կնշվեն բիզնեսի համար հարմարեցված լուծումներ և իրականացման քայլեր՝ անցում կատարելու դեպի ավելի կայուն ու պատասխանատու բիզնես մոդել, իսկ ավարտին նաև կունենան ֆինանսավորման հնարավորություն։
Ծրագրի նպատակ
CirculaTIA-ի հիմնական նպատակը Հայաստանի զբոսաշրջության ոլորտում շրջանաձև տնտեսության և էներգաարդյունավետ / վերականգնվող էներգիայի գործելակերպերի կիրառման խթանումն է։
Ծրագիրը կտրամադրի գործնական գիտելիքներ, գործիքներ և փորձագիտական աջակցություն՝ նպաստելով կայունության և նորարարության մշակույթի ձևավորմանը, ինչը կբարձրացնի ոլորտի մրցունակությունն ու երկարաժամկետ դիմադրողականությունը։
Ծրագրի կառուցվածքը
CirculaTIA-ի առաջին փուլը կներառի մարզային տեղեկատվական հանդիպումներ, որոնք կնպաստեն շրջակա միջավայրի հանդեպ պատասխանատու և էներգաարդյունավետ գործելակերպերի նկատմամբ հետաքրքրության ու իրազեկման բարձրացմանը։
Այս հանդիպումների ընթացքում մասնակիցները՝
- Կծանոթանան շրջանաձև տնտեսության սկզբունքներին՝ CIRCO ներածական սեսիաների միջոցով,
- Կբացահայտեն էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի նորարարական լուծումներ,
- Կստանան նոր գաղափարներ՝ բիզնեսում կայուն մոտեցումներ ներառելու համար։
Մաս 2․ CirculaTIA ինկուբացիոն ծրագիր
Ընտրված մասնակիցները կմասնակցեն համապարփակ ինկուբացիոն ծրագրի, որը ներառում է մի քանի ուղղություններ․
- CIRCO ուղղություն․ 3 օր տևողությամբ աշխատարաններ (3 խմբի համար)՝ նվիրված զբոսաշրջության ոլորտում շրջանաձև լուծումների մշակմանը։
- EE/RE ուղղություն․ 4 օր տևողությամբ աշխատարաններ (2 խմբի համար)՝ էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի թեմաներով։
- Ձեռնարկատիրական ուղղություն․ 4 աշխատարան (2 խմբի համար)՝ ուղղված բիզնեսի կառավարման, ֆինանսական և ռազմավարական հմտությունների զարգացմանը։
- Մենթորություն․ մինչև 10 ժամ անհատական խորհրդատվություն ոլորտի փորձագետների կողմից։
Ծրագրի ընթացքում բիզնեսները կմշակեն իրենց անհատական ճանապարհային քարտեզը, որտեղ կնշվեն բիզնեսի համար հարմարեցված լուծումներ և իրականացման քայլեր՝ անցում կատարելու դեպի ավելի կայուն ու պատասխանատու բիզնես մոդել, իսկ ավարտին նաև կունենան ֆինանսավորման հնարավորություն։
Մասնակցության պայմաններ
Ընդունելության չափանիշներ
Դիմելու համար անհրաժեշտ է․
- Լինել գրանցված ՓՄՁ՝ մինչև 50 աշխատակիցներով,
- Գործել զբոսաշրջության ոլորտում (հյուրանոցային ծառայություններ, ճանապարհորդական ծառայություններ, էկո-զբոսաշրջություն և հարակից ենթաոլորտներ),
- Գործունեություն ծավալել նշված վեց մարզերից մեկում՝ Սյունիք, Շիրակ, Տավուշ, Լոռի, Գեղարքունիք կամ Վայոց ձոր,
- Ունենալ պատրաստակամություն ակտիվորեն մասնակցելու ծրագրի բոլոր բաղադրիչներին՝ աշխատարաններ, մենթորություն, տեղային այցեր։
Ընտրության չափանիշներ
Գնահատման հիմնական չափանիշներն են․
- Բիզնեսի կենսունակություն՝ խնդրի/հաճախորդի, ինչպես նաև տեղական արժեքային շղթաների համապատասխանություն
- Մասշտաբայնություն՝ շուկայական ներուժ և կրկնօրինակման հնարավորություն
- Թիմի կարողություններ և նվիրվածություն՝ փորձառություն և ժամանակի տրամադրում
- Նորարարություն՝ լուծման յուրահատկություն
- Հայտի պարզություն՝ հստակ, ամբողջական և պրոֆեսիոնալ
- Երկարաժամկետ ազդեցություն․ կարողություն դառնալու կայուն զբոսաշրջության օրինակելի դերակատար
Ծրագրի ժամանակացույց
- Հայտերի ընդունման վերջնաժամկետ․ Դեկտեմբերի 15, 2025
- Ծրագրի տևողություն․ 2026 թվականի հունվար-հունիս
Ինչու մասնակցել CirculaTIA-ին
Մասնակցելով CirculaTIA-ին՝ դուք կստանաք․
- Մասնակցություն գործնական ուսուցումների և միջազգային մեթոդաբանությունների հիման վրա աշխատարանների
- Մենթորինգ և քոուչինգ – Անհատականացված ուղղորդում տեղական և (պահանջարկի/անհրաժեշտության դեպքում) միջազգային փորձագետների կողմից (մինչև 9 ժամ մեկ ձեռնարկության համար)։
- Ձեր բիզնեսի կայուն զարգացման քարտեզի մշակում,
- Ցանցային հնարավորություններ Հայաստանի զբոսաշրջության և կայուն զարգացման էկոհամակարգում,
- Ֆինանսական աջակցություն – Լավագույն ձեռնարկությունները հնարավորություն կունենան ստանալ դրամաշնորհներ ծրագրի ավարտին,
- Ցանցային հնարավորություններ – Միացե՛ք Իմփաքթ Հաբ Երևանի ավելի քան 340 փոփոխություն ստեղծողներից բաղկացած ցանցին և ստացե՛ք գլոբալ կապերի հասանելիություն ավելի քան 100 երկրներում։
Հայտադիմումների վերջնաժամկետ՝ դեկտեմբերի 15, 2025
Եկեք միասին ձևավորենք զբոսաշրջության կայուն ապագան Հայաստանում։
CirculaTIA ծրագիրն իրականացնում է Իմփաքթ Հաբ Երևանը՝ Եվրոպական միության և Գերմանիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ և GIZ-ի կողմից իրականացվող ՄՀԶ ՄԿՈՒ և SE4Resilience ծրագրերի շրջանակում։


