Դուք Սյունիքում ծավալո՞ւմ եք ձեռնարկատիրական գործունեություն գյուղատնտեսական կամ գյուղատնտեսությանը հարակից ոլորտներում, որն ունի զարգացման ներուժ։
Ծանոթացեք «Three4ResilientArmenia» նախաաքսելերացիոն ծրագիրն։ Այս 5-ամսյա ծրագիրը նախատեսված է` ամրապնդելու Սյունիքի մարզում գործող գյուղատնտեսական և գյուղատնտեսությանն առնչվող այն բիզնեսները, որոնք ծավալում են տեղահանված ձեռնարկատերեր կամ հակամարտությունից տուժած տեղացիներ։
Մասնակիցները ձեռք կբերեն իրենց բիզնեսը զարգացնելու, ներդրումներ ներգրավելու և ավելի կայուն տեղական տնտեսության ձևավորմանը նպաստող անհրաժեշտ գործիքներ, գիտելիքներ և կապեր։
Ծրագրի ընդհանուր նկարագիր
«Three4ResilientArmenia» նախաաքսելերացիոն ծրագիրն աջակցում է Սյունիքի մարզում գյուղատնտեսության և հարակից ոլորտներում գործող 15 փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ)։
Գործնական ուսուցման, անհատականացված մենթորինգի և քոուչերի հետ աշխատանքի միջոցով մասնակիցները կկատարելագործեն իրենց բիզնես մոդելները, կամրապնդեն շուկայական կապերը և կպատրաստվեն կայուն աճի։
Այս ծրագիրն իրականացվում է «Three4ResilientArmenia» նախագծի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է «Հայկական Կարիտաս»-ի, IRIS բիզնես ինկուբատորի և «Impact Hub Armenia» սոցիալական նորարարությունների զարգացման հիմնադրամի կողմից։
Ծրագրի նպատակները
- Հաստատել իրենց հիմնական բիզնես մոդելը՝ կառուցվածքային հաճախորդային ուսումնասիրության և շուկայի վերլուծության միջոցով։
- Մշակել կամ կատարելագործել առկա ապրանքը/ծառայությունը՝ շուկայական չափանիշներին համապատասխանեցնելու համար։
- Նախնական կապեր հաստատել պոտենցիալ գնորդների, գործընկերների և ֆինանսական հաստատությունների հետ։
- Բիզնես պլան մշակել՝ պատրաստ լինելով ուսումնասիրությունների և ներդրումների։
- Բարելավել իրենց ֆինանսական կառավարման, առաջնորդության, գործառնական կառավարման և ներկայացման հմտությունները։
Ո՞վ կարող է դիմել
Ծրագիրը բաց է Սյունիքի մարզում գյուղատնտեսության և հարակից ոլորտներում գործող ձեռնարկատերերի և փոքր ու միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) համար, ներառյալ՝
- Գյուղատնտեսություն (օրինակ՝ բերքահավաքի լուծումներ, բերքի պահպանում և տեղափոխում, տեխնոլոգիական լուծումներ և այլն):
- Գյուղական զարգացում (օրինակ՝ դաշտերի պաշտպանություն, ջրի և/կամ թափոնների կառավարում, աղետների ռիսկերի նվազեցում, էկոլոգիապես մաքուր/կանաչ նախագծեր և այլն):
- Գյուղատնտեսական տուրիզմ (օրինակ՝ ընտանեկան գյուղատնտեսություն, ֆերմերային խանութներ, ֆերմերային տուրիզմ, գաստրոտուրիզմ, տեղական գինեգործություն, փոքր կաթնամթերքի գործարաններ, փոքր անասնապահական ֆերմաներ և այլն)։
- Առողջ սննդի ոլորտի զարգացման գաղափարներ:
- Խմիչքների արտադրության նորարարական տեխնոլոգիաներ (գինեգործություն և այլն):
Ողջունելի են հայտերն այն անհատներից և թիմերից, ովքեր պատրաստ են ամրապնդել իրենց բիզնեսը, ուսումնասիրել նոր շուկաներ և նպաստել տեղական տնտեսական կայունությանը: Ծրագրի վերջնական շահառուների 70%-ը կլինեն տեղահանված ձեռներեցները, իսկ 30%-ը՝ տեղացիները:
Ծրագրին կարող են դիմել՝
- 2020 և 2023 թվականներին Լեռնային Ղարաբաղից տեղահանված ձեռնարկատերեր, ովքեր վերսկսել են իրենց գործունեությունը Հայաստանում
- 2020 թվականի պատերազմի մասնակիցների կողմից ծավալվող, գործող և աճի մեծ ներուժ ունեցող բիզնեսներ
- Հակամարտությունից տուժած տեղական բիզնեսներ, որոնք գործում են և ունեն աճի մեծ ներուժ։
Ձեր բիզնեսի ընդլայնման գաղափարը պետք է նաև խթանի կայուն զարգացմանը և ամրապնդի Սյունիքի տեղական համայնքները։Մասնակիցներից ակնկալվում է շաբաթական 5-7 ժամ նվիրել սեմինարներին և մենթորինգին։
Ի՞նչ կստանաք
- Կարողությունների զարգացում – Մինչև 14 փորձագետների կողմից ղեկավարվող վարպետաց դասեր, որոնք կներառեն բիզնեսի հիմունքներ, մարքեթինգ, վաճառք, ներդրումային պատրաստվածություն և այլ թեմաներ։
- Մենթորինգ և քոուչինգ – Անհատականացված ուղղորդում տեղական և (պահանջարկի/անհրաժեշտության դեպքում) միջազգային փորձագետների կողմից (մինչև 9 ժամ մեկ ձեռնարկության համար)։
- Բիզնես համադրման միջոցառումներ
- Մանրազնին ուսումնասիրություն և ներդրումային աջակցություն – ՎԻԱ ֆոնդի գնահատման և հնարավոր ֆինանսավորման նախապատրաստում։
- Ֆինանսական աջակցություն – Լավագույն 10 ձեռնարկությունները հնարավորություն կունենան ստանալ միջինը 10,000 եվրո դրամաշնորհներ ՎԻԱ ֆոնդի միջոցով։
- Ցանցային հնարավորություններ – Միացե՛ք Իմփաքթ Հաբ Երևանի ավելի քան 340 փոփոխություն ստեղծողներից բաղկացած ցանցին և ստացե՛ք գլոբալ կապերի հասանելիություն ավելի քան 100 երկրներում։
Ծրագրի ժամանակացույց
- Հայտերի ընդունման վերջնաժամկետ․ 2025 թվականի նոյեմբերի 13 (տեղական ժամանակով՝ 23:59)
- Ծրագրի տևողություն․ 2025 թվականի դեկտեմբերի 1 – 2026 թվականի ապրիլի 30
- Հասցե․ Իմփաքթ Հաբ Սյունիք
Ընտրության չափանիշներ
Ծրագրում ընդգրկվելու համար հայտերը գնահատվելու են հետևյալ հիմունքներով՝
Բիզնեսի կենսունակություն՝ խնդրի/հաճախորդի, ինչպես նաև տեղական արժեքային շղթաների համապատասխանություն։
Մասշտաբայնություն՝ շուկայական ներուժ և կրկնօրինակման հնարավորություն։
Թիմի կարողություններ և նվիրվածություն՝ փորձառություն և ժամանակի տրամադրում։
Նորարարություն՝ լուծման յուրահատկություն։
Հայտի պարզություն՝ հստակ, ամբողջական և պրոֆեսիոնալ։
Բոլոր հայտերը կքննարկի Հայկական Կարիտասի, IRIS Բիզնես Ինկուբատորի, Impact Hub Armenia-ի, VIA ֆոնդի և գյուղատնտեսական ոլորտի ներկայացուցիչներից կազմված ժյուրին։
Ծրագրի ավարտին, իրենց վերջնական ներկայացման և ուսումնասիրության արդյունքների հիման վրա, կընտրվեն 10 մասնակիցներ՝ յուրաքանչյուրը միջինը 10,000 եվրո դրամաշնորհի համար։
Ունե՞ք հարցեր։
Միացե՛ք մեր առցանց տեղեկատվական հանդիպմանը հոկտեմբերի 30-ին, ժամը 13:00-ին https://us06web.zoom.us/meeting/register/67gK2ELYRZSai9geLVRwaw#/
Միացե՛ք մեր օֆլայն տեղեկատվական հանդիպմանը նոյեմբերի 4-ին, ժամը 15:00-ին, Իմփաքթ Հաբ Սյունիքում:
Impact Hub Armenia սոցիալական նորարարության զարգացման հիմնադրամ
Էլ. փոստ՝ [email protected]
Դիմե՛ք այսօր
Ժամանակն է զարգացնելու Ձեր գյուղատնտեսական բիզնեսը, հզորացնելու Ձեր համայնքը և ստեղծելու ավելի կայուն Սյունիք։
Դիմե՛ք հիմա Three4ResilientArmenia նախաաքսելերացիոն ծրագրին և կատարե՛ք հաջորդ քայլը դեպի կայուն աճ։ 🌱 Սեղմե՛ք ստորև նշված կոճակը՝ ձևաթուղթը լրացնելու և հայտ ներկայացնելու համար։
«Three4ResilientArmenia» ծրագիրը ֆինանսավորվում է Հայաստանում Եվրոպական միության կողմից և իրականացվում է «Հայկական Կարիտաս» բարեգործական ՀԿ-ի, ԻՐԻՍ բիզնես ինկուբատոր հիմնադրամի և Իմփաքթ Հաբ Արմենիա սոցիալական նորարարությունների զարգացման հիմնադրամի կողմից։