Կայունություն` սոցիալական ձեռնարկատիրության միջոցով
11 September 2015 - yerevan

English

Կայունություն` սոցիալական ձեռնարկատիրության միջոցով
մասնակցության հրավեր

Պրահայի քաղաքացիական հասարակության կենտրոնը, Իմփաքթ Հաբ Երևանի հետ համատեղ, հրավիրում են Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպություններին մասնակցելու երկօրյա կարողությունների զարգացման սեմինարի, որին կհաջորդի ֆինանսական աջակցության մրցույթ։

Սեմինարի նպատակն է նպաստել հասարակական կազմակերպությունների կայուն գործունեությանը՝ սոցիալական ձեռնարկատիրության միջոցով։ Սեմինարին կարող են մասնակցել ժողովրդավարական արժեքներ տարածող՝ մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ոլորտում գործող հասարակական կազմակերպությունները։ Մասնակիցները կաշխատեն խորհրդատուների հետ, նրանց օգնությամբ կհղկեն իրենց բիզնես նախագիծը և կնախապատրաստվեն ներկայացնել այն ֆինանսավորման համար։ Սեմինարից հետո, ընտրված մասնակիցները հնարավորություն կստանան դիմել Պրահայի քաղաքացիական հասարակության կենտրոնի սթարթափ ներդրման մրցույթին։

Որտեղ և երբ․ Երևան, Հայաստան – նոյեմբերի 4-5, 2019

Կազմակերպիչներ․ Պրահայի քաղաքացիական հասարակության կենտրոն և Իմփաքթ Հաբ Երևան

Միջոցառման լեզուն․ Անգլերեն և հայերեն։ Մասնակիցներն իրենց ծրագրերը կներկայացնեն անգլերեն, իսկ խորհրդատուների հետ աշխատանքը կլինի հայերեն։

Ո՞վ կարող է մասնակցել․ Սեմինարին կմասնակցեն առավելագույնը 15 հասարակական կազմակերպություն։ Յուրաքանչյուր կազմակերպություն կարող է ներկայանալ երկու մասնակցով։

Նոյեմբերի 4-5-ի հիմնական սեմինարից առաջ, նախատեսվում է նաև մեկօրյա նախապատրաստական հանդիպում խորհրդատուների հետ, որը հնարավորություն կտա ծանոթանալ սոցիալական ձեռնարկատիրության սկզբունքներին ու նրբություններին։

 

Խրախուսում ենք դիմել, եթե․

– ունեք սոցիալական բիզնեսի գաղափար, որը կարող է խթանել ձեր հասարակական գործունեության կայունությունը և նպաստել կազմակերպության սոցիալական առաքելությանը։
– ուզում եք մասնագետների միջոցով հարստացնել սոցիալական ձեռնարկատիրության մասին ձեր գիտելիքները։
– փնտրում եք ներդրման հնարավորություն՝ սոցիալական բիզնեսի ձեր գաղափարն իրականություն դարձնելու համար։

 

Միջոցառման համառոտ նկարագիր

Օր առաջին․ Մեկօրյա վերապատրաստում (հոկտեմբերի վերջ)․ խորհրդատուները կներկայացնեն բիզնես պլանի կառուցման տարբեր մոդելներ և կքննարկեն ծրագրի կառավարման սկզբունքները։

Սեմինար (նոյեմբեր 4-5)․ Խորքային, ինտենսիվ խորհրդատվություն` բիզնես մոդելների և ծրագրի ներկայացման տեխնիկայի մասին։ Մասնակիցները կներկայացնեն իրենց բիզնես նախագծերը և կլսեն դրանց վերաբերյալ մասնագետների կարծիքները։ Ժյուրին կընտրի ամենամրցունակ ծրագրերը՝ ֆինանսական աջակցության մրցույթին մասնակցելու համար։

Սեմինարից հետո․ Կազմակերպությունները, որոնք կհաղթահարեն մրցույթը և կհրավիրվեն մասնակցելու Պրահայի քաղաքացիական հասարակության կենտրոնի ֆինանասական աջակցության ծրագրին, պատրաստ կլինեն ներկայացնել մրցունակ ծրագրեր՝ իրենց սոցիալական բիզնեսի իրականացման համար։

 

Ինչպե՞ս դիմել

Յուրաքանչյուր կազմակերպություն կարող է ներկայացնել միայն մեկ ծրագիր։ Այս հղմամբ լրացրե՛ք մրցութային հայտը մինչև ս/թ սեպտեմբերի 30-ը։ Հայտը պետք է լրացվի անգլերեն։

 

 BACK TO ALL EVENTS