…Այս ծրագրը ավարտված է…
Ծրագրի նպատակը
Մեր տեսլականը արցախցի կանանց հզորացումն է՝ Արցախից բռնի տեղահանվելուց հետո դեպի դիմացկուն ու ինքնաբավ կյանք տանող ճանապարհին:
Մեր նպատակներն ընդգրկում են.
Տրամադրել մասնակիցներին իրենց կարիքներին, հետաքրքրություններին ու նրանց առջև ծառացած մարտահրավերներին համապատասխան գիտելիքներ ու հմտություններ,
- Տրամադրել մասնակիցներին փափուկ և տեխնիկական հմտություններ, սոցիալական կապիտալ և անհատական մենթորություն՝ իրենց ընտրած ոլորտում մասնագիտական աճ ունենալու համար:
- Բարձրացնել մասնակիցների աշխատունակությունը՝ կապելով նրանց գործատուների հետ ու ապահովելով նրանց անհրաժեշտ ռեսուրսներով՝ սկսելու իրենց սեփական բիզնեսը:
Ծրագրի բաղադրիչները
Վերապատրաստում երեք ոլորտներում՝ գեղեցկության, տեքստիլի և սննդի բիզնեսի
- Գեղեցկության ոլորտ (Haze Academy-ի հետ համագործակցությամբ)
Մատնահարդարում
Հոնքերի հարդարում
Մասնակիցները կընտրեն կա՛մ մատնահարդարման, կա՛մ հոնքերի հարդարման դասընթացը: Նրանք կստանան համապատասխան ուսուցում՝ Haze Academy-ի առաջատար մասնագետների կողմից:
Դասընթացը կտևի 3 շաբաթ:
- Տեքստիլի ոլորտ (Art House-ի հետ համագործակցությամբ)
Մասնակիցները կանցնեն տարբեր տեսակի հագուստների դիզայնի ու կարի մասին համապարփակ ուսուցում, ներառյալ ընդհանուր տեսություն մոդելավորման, սարքավորումների և կարի մեքենաների օգտագործման, չափագրումների և գծագրերի կառուցման մասին:
Դասընթացը կտևի 4 ամիս:
- Սննդի բիզնես
Մասնակիցները դասընթացի ընթացքում կսովորեն սննդի ոլորտում մասնագիտացված բիզնես հմտություններ: Դասընթացի ուսումնական պլանը կկազմվի մասնակիցների կարիքներին ու պահանջներին համապատասխան: Սա կարող է ներառել սննդի անվտանգությունը, հիգիենայի կարգավորումները, մենյուի մշակում ու պլանավորում, սննդի ներկայացում, հաճախորդների սպասարկում, գների և ծախսերի վերահսկում, գործողությունների կառավարում, լիցենզավորում և թույլտվություններ, սննդի սպասարկման միջոցառումների կազմակերպում:
Դասընթացը կտևի 4 ամիս:
Վերապատրաստումից բացի, ծրագիրը կզարգացնի մասնակիցների կարողությունները հետևյալ հիմնական ուղղություններով.
- Փափուկ հմտությունների ուսուցում, որը հնարավորություն կտա մասնակիցներին հեշտ ու վստահ մուտք գործել հայկական աշխատաշուկա: Վերջնական ուսումնական պլանը կլինի մասնակիցների կարիքներին համապատասխան: Այն կարող է ներառել հաղորդակցման, բանակցությունների, ժամանակի կառավարման և այլ հմտությունների ուսուցում:
- Հոգեկան առողջության աջակցության սեսիաներ, որոնք կօգնեն մասնակիցներին հեշտությամբ հաղթահարել խոչընդոտները, որոնց նրանք կարող են բախվել: Սա կարող է ներառել սթրեսի կառավարման, ինքնախնամքի, օգտակար սովորություններ ձեռք բերելու և այլ նման սեսիաներ:
- Ձեռնարկատիրական հմտությունների դասընթացներ, որոնք հնարավորություն կտան մասնակիցներին կառուցել և զարգացնել իրենց սեփական բիզնեսը երեք ոլորտներից մեկում: Սա կարող է ներառել բիզնես մոդելների, ֆինասնական կառավարման, մարքեթինգի ուսուցում:
Կարևոր ժամկետներ
- Ծրագրի տևողությունը չորս ամիս է։
- Դիմումների վերջնաժամկետ՝ փետրվար 02, 2024 թ., 23:59 (Երևանի տեղական ժամանակով)։
Ո՞վ կարող է դիմել
- Ծրագիրը արցախցի կանանց համար է: Եթե դուք տեղահանվել եք Արցախից, այժմ բնակվում եք Երևանում կամ հարակից մարզերում, փնտրում եք վերապատրաստման և աշխատանքի հնարավորություններ ու պատրաստ եք աշխատել գեղեցկության, տեքստիլի կամ սննդի բիզնեսի ոլորտում.
- Հայտադիմումը լրացնելիս պետք է ներկայացնեք նոր գիտելիքներ ձեռք բերելու, նոր հմտություններ սովորելու և աշխատանք գտնելու ձեր մոտիվացիան: Խնդրում ենք նկատի ունենալ, որ ծրագրին մասնակցությունը զգալի ժամանակ է պահանջում ձեզնից, իսկ բոլոր սեմինարներին լիարժեք մասնակցությունը պարտադիր պայման է: Սա ներառում է և՛ վերապատրաստման դասընթացը, և՛ կարողությունների զարգացման բաղադրիչը:
- Եթե ձեր դիմումն անցնի եկրորդ փուլ, Հաբ Արցախի թիմը կապ կհաստատի ձեզ հետ՝ հարցազրույցի հրավիրելու համար: Հաջողությամբ անցնելով հարցազրույցի փուլը, դուք կընդգրկվեք ծրագրում:
- Ծրագրի վերաբերյալ հարցեր ունենալու դեպքում զանգեք մեզ +374 99 707932 հեռախոսահամարով: