«Վահե և Լուսի» հիմնադրամի ծրագիր, Արցախից բռնի տեղահանված երիտասարդների համար, որոնք ներգրավված են ստեղծարար ոլորտներում
6 February 2024 - yerevan

…Այս ծրագիրը ընթացքի մեջ է…

Նկարագրություն և նպատակ

«Վահե և Լուսի» հիմնադրամը սկսում է ստեղծարար ոլորտներում կարողությունների զարգացման համապարփակ ծրագիր` նախատեսված հատուկ Արցախից բռնի տեղահանված երիտասարդների համար: Փոփոխություններ բերող այս նախաձեռնությունը կմեկնարկի փետրվարին և կտևի 16 ամիս:

 

Ռազմավարական զարգացման համաձայն` առաջին ամիսներից հետո` ապրիլին, մասնակիցներն անխոչընդոտ կերպով կընդգրկվեն «Վահե և Լուսի» հիմնադրամի ինկուբացիոն ծրագրում: Համագործակցության այս փուլի ընթացքում նրանք կինտեգրվեն 15 այլ մասնակիցների հետ՝ հետագայում ընդլայնելով կապերը և համատեղ ուսուցման հնարավորությունները:

 

«Վահե և Լուսի» հիմնադրամի ինկուբացիոն ծրագիրը նրանց համար կդառնա կարողությունների զարգացման ճանապարհի շարունակություն՝ առաջարկելով վերապատրաստման լրացուցիչ դասընթացներ, սեմինարներ և հնարավորություններ` վերջիններիս հմտություններն ու գիտելիքները բարելավելու նպատակով:

Նպատակ և առավելություններ

Այս ծրագրի հատուկ տարբերակը ստեղծված է մասնակիցներին եզակի և անհատականացված փորձ առաջարկելու համար։ Ծրագրի առաջնային նպատակն է հինգ անհատների կամ թիմերի ուղղորդել և աջակցել ծրագրի ողջ ընթացքում իրենց ստեղծագործական ձեռնարկատիրական գաղափարների մշակման, փորձարկման և իրականացման գործում:

 

Գլխավոր նպատակի համաձայն` բոլոր մասնակիցները ավարտելիս կունենան զարգացած հմտություններ, գիտելիք և կապեր՝ դրանով իսկ նպաստելով Հայաստանում ստեղծարարության և ստեղծագործական արդյունաբերության ոլորտի աճին և ամրապնդմանը:

 

Ծրագրում ընդգրկված յուրաքանչյուր անհատ կամ թիմ կունենա հետևյալ առավելությունները.

 

  • Անհատական մասնագիտական աջակցություն
  • Սեմինարներ գաղափարների փորձարկման, բիզնես մոդելավորման, մարքեթինգի, ֆոնդհայթայթման, ֆինանսական կառավարման, փիչինգի և այլնի վերաբերյալ:
  • Մենթորություն/քոուչինգ
  • Իմփաքթ Հաբ Երևանի անդամակցություն
  • Ոգեշնչող միջավայրում աշխատելու հնարավորություն
  • Միմյանցից և միմյանց հետ սովորելու հնարավորություն, ինչպես նաև տարբեր ցանցային միջոցառումներ
  • Ավելի քան 350 ստեղծագործ նորարարների մասնագիտական ցանցի հասանելիություն
  • Ավելի քան 110 Իմփաքթ Հաբերի հասանելիություն ամբողջ աշխարհում
  • 1500 ԱՄՆ դոլարի ֆինանսական պարգև

 

Այս դրամական աջակցությունը նախատեսվում է օգտագործել գործիքների, սարքավորումների, ծրագրային ապահովման կամ ցանկացած այլ անհրաժեշտության ձեռքբերման համար, ինչը կարևոր է ստեղծագործ նախագծերի զարգացման և հաջողության համար:

 

Այս միջոցները կբաշխվեն` ըստ ծրագրի ընթացքում բացահայտված հատուկ կարիքների, ապահովելով, որ յուրաքանչյուր մասնակից ստանա համապատասխան աջակցություն՝ առավելագույնի հասցնելու իր ձեռնարկատիրական ջանքերի ազդեցությունը:

 

Ծրագիրն ավարտած մասնակիցները հնարավորություն կունենան միանալու Իմփաքթ Հաբ Երևանի շրջանավարտների հատուկ անդամակցությանը, ինչը նրանց հնարավորություն կտա պահպանել երկարաժամկետ հարաբերություններ և օգտվել այն արտոնություններից, որոնք, իր ծրագրերի շրջանակներից դուրս, առաջարկում է Իմփաքթ Հաբ Երևանը:

Կարևոր ժամկետներ

  • Ծրագրի տևողությունը 1,5 տարի է
  • Դիմելու վերջնաժամկետը` Փետրվարի 18, 2024թ., ժամը` 23:59 (Երևանի ժամանակով)

Ովքե՞ր կարող են դիմել

Այս ծրագրի թիրախային խմբերն են` անհատները, հետազոտողները, հասարակական կազմակերպությունները, բիզնեսները, սոցիալական ձեռնարկատերերը կամ նախագծերը, որոնք անցել են գաղափարի փուլը և ուղղված են դեպի Հայաստանի ստեղծագործական արդյունաբերություններ: Վերջիններս ներառում, բայց չեն սահմանափակվում

հետևյալով.

 

  • Երաժշտություն, կատարողական արվեստ, վիզուալ արվեստ
  • Արհեստներ (օրինակ՝ ջուլհակություն, կահույքի դիզայն և ոսկերչական իրերի դիզայն)
  • Կինո, հեռուստատեսություն, անիմացիա, վիզուալ էֆեկտներ, վիդեո, ռադիո և լուսանկարչություն
  • Տեսախաղեր, վիրտուալ իրականություն և ընդլայնված իրականություն (VR & XR)
  • Թանգարաններ, պատկերասրահներ և մշակութային ժառանգությանն առնչվող ձեռնարկություններ
  • Գրական ստեղծագործություններ, հրատարակչություն և գրադարաններ
  • Դիզայն, ներառյալ արտադրանքի դիզայնը, գրաֆիկական դիզայն և նորաձևություն
  • Ճարտարապետություն և քաղաքային դիզայն
  • Գովազդ և մարքեթինգ
  • Խոհարարական արվեստ

 

Ծրագրում ընդգրկվող մասնակիցները պետք է պարտավորվեն ցուցաբերել պատշաճ մասնակցություն, ինչը ենթադրում է բարձր կատարողականություն, բարեխիղճ ներկայություն և ակտիվ մասնակցություն բոլոր հնարավոր միջոցառումներին և դասընթացներին:

Կազմակերպվում է Իմփաքթ Հաբ Երևանի և Վահե և Լյուսի հիմնադրամի կողմից։