Սոցիալական ազդեցության նորարարներ. Հայ երիտասարդների հզորացում ձեռներեցության միջոցով
19 November 2024 - yerevan

…Ծրագրի բաղադրիչները շարունակական են, հետևեք թարմացումներին…

Նկարագրություն և նպատակ

«Սոցիալական ազդեցության նորարարներ» ծրագիրը, համագործակցությամբ «Իմփաքթ Հաբ Երևան»-ի և Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հետ, նպատակ ունի հզորացնել հայ երիտասարդներին՝ զարգացնելով նրանց ձեռներեցության և սոցիալական նորարարության հմտությունները։ Ծրագիրը նախատեսված է գյուղական շրջաններից և խոցելիություն ունեցող երիտասարդների համար՝ կենտրոնանալով Սյունիքի և Շիրակի մարզերի վրա։ Ամեն մարզում մեկ տարի տևող այս ծրագրի ընթացքում մասնակիցները կստանան ձեռներեցության կարևոր հմտություններ, կաշխատեն հասարակական խնդիրների նորարարական լուծումների վրա և կզարգացնեն իրենց սոցիալական ձեռնարկությունները։

Ծրագիրը ներառում է իրազեկման արշավներ, հաքաթոններ, բութքեմփներ և ինկուբացիոն փուլեր, որոնց ավարտին մասնակիցները հնարավորություն կունենան ներկայացնելու իրենց ձեռնարկությունները, ստանալու ֆինանսավորում և մենթորություն ԱՄՆ փորձագետներից:

Հիմնական գործողություններ
 

  • Ձեռնարկատիրական իրազեկման արշավներ և աշխատարաններ. Սոցիալական ձեռներեցության մասին աշխատարաններ և զրույցներ՝ նպատակ ունենալով բարձրացնել իրազեկությունը և ոգեշնչել երիտասարդ հայերին՝ ուսումնասիրելու ձեռներեցությունը որպես կարիերայի ուղի։
  •  Հաքաթոններ. Սյունիքի և Շիրակի մարզերի երիտասարդները կառաջարկեն նորարարական լուծումներ տեղական սոցիալական և շրջակա միջավայրի խնդիրների համար՝ գործնական հաքաթոնների միջոցով:
  • Բութքեմփներ. Երկշաբաթյա ինտենսիվ ծրագրեր, որոնք կներառեն ձեռներեցության հմտությունների, STEM-ի վրա հիմնված լուծումների և սոցիալական նորարարությունների ուսուցում, ավարտվելով Դեմո Օրվա միջոցառմամբ, որտեղ մասնակիցները կկարողանան ներկայացնել իրենց գաղափարները։
  • Ինկուբացիոն ծրագրեր. Երեքամսյա ինկուբացիոն ծրագրեր ամենահեռանկարային ձեռնարկությունների համար՝ տրամադրելով ռեսուրսներ, ուսուցում, տեսանելիություն և մենթորություն։
  • Մենթորություն (ԱՄՆ փորձագետների կողմից). Հաղթող թիմերը կստանան անհատական մենթորություն՝ իրենց ձեռնարկությունները հետագա զարգացնելու և ԱՄՆ-Հայաստան գործընկերություններ ստեղծելու համար:

Առավելություններ

Մասնակիցները հնարավորություն կստանան՝

  • Մասնակցելու անհատականացված և կարիքների վրա հիմնված սեմինարների և դասընթացների
  • Մշտապես ստանալու մենթորություն և աջակցություն փորձագետների կողմից
  • Կապեր հաստատելու համախոհ գործընկերների, ոլորտի փորձագետների և հնարավոր ներդրողների հետ
  • Ներկայացնելու իրենց ձեռնարկությունները և ստանալու ֆինանսավորում՝ իրենց ձեռնարկությունները սկսելու համար
  • Անդամակցելու Սյունիքի և Գյումրու «Իմփաքթ Հաբ»-երին՝ ստեղծարար տարածքներում աշխատելու հնարավորությամբ
  • Հասանելիություն ունենալու «Իմփաքթ Հաբ»-երի 100+ գլոբալ ցանցին
  • Ծանոթանալու և ուսումնասիրելու ԱՄՆ ձեռներեցների լավագույն փորձը

Ժամանակացույց

Ծրագիրը տևում է մեկ տարի յուրաքանչյուր մարզում՝

  • Սյունիք: 2024թ. հոկտեմբեր – 2025թ. հոկտեմբեր 
  • Շիրակ: 2025թ. հոկտեմբեր – 2026թ. հոկտեմբեր

Թիրախային խումբ

Ծրագիրը բաց է հայ երիտասարդների համար, հատկապես գյուղական շրջաններից և խոցելիություն ունեցող երիտասարդների համար։ Ծրագրի գործողությունները միտված են ներգրավելու Սյունիքի և Շիրակի մարզերի երիտասարդներին։

Սյունիքի և Շիրակի մարզերի 16-30 տարեկան երիտասարդները, ներառյալ տեղահանված անձինք, հաշմանդամություն ունեցողները և սոցիալական նորարարությամբ հետաքրքրված սկսնակ ձեռներեցները, խրախուսվում են մասնակցել ծրագրի տարբեր գործողություններին։ 

Ծրագրի գործողությունների, դասընթացների և միջոցառումների մասին ավելին իմանալու համար այցելեք Իմփաքթ Հաբ Սյունիքի, Իմփաքթ Հաբ Գյումրու և Իմփաքթ Հաբ Երևանի ֆեյսբուքյան էջերը:

Ծրագիրը իրականացվում է «Իմփաքթ Հաբ Երևան»-ի և Հայաստանում ԱՄՆ դեսպանատան համագործակցությամբ` ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության  գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում:

SII Program Logo Banners