Արցախի Ձեռնարկատիրության Զարգացման Ծրագիր
15 November 2021 - yerevan

…Այս ծրագրը ընթացքի մեջ է…

Ինչ Ակնկալել

Նկարագրություն

Արցախի Ձեռնարկատիրության Զարգացման Ծրագիրը Հաբ Արցախի և Իմփաքթ Հաբ Երևանի կողմից անցկացվող 8-ամսյա ծրագիր է․ նպատակն է սատարել Արցախի երիտասարդ ձեռներեցներին, ովքեր ցանկանում են նպաստել Լեռնային Ղարաբաղի (Արցախի) զարգացման գործին՝ հետպատերազմյան խնդիրների նորարարական լուծումների միջոցով:

Երբ և որտեղ: Երևան, Հայաստան – Օգոստոս, 2021

Ծրագրի նպատակն ու առավելությունները

Ծրագրի ընդհանուր նպատակներն են՝ ամրապնդել Արցախի ձեռներեցության էկոհամակարգը և խթանել Արցախում հետպատերազմյան հիմնախնդիրների նորարարական լուծումների բացահայտման գործընթացը:

Ծրագրի հատուկ նպատակն է իրականացնել մեր առաջին Ձեռնարկատիրության Զարգացման ծրագիրը, որը՝

  1. Կաջակցի 12-ից 15 ձեռներեցների և ստարտափերի՝ զարգացնելու և իրականացնելու իրենց սոցիալական նորարարության գաղափարները
  2. Կկապի Արցախի ձեռներեցներին ազգային և միջազգային ձեռներեցների, մենթորների և բարեգործ-ներդրողների հետ 
  3. Կբարձրացնի հանրային իրազեկվածությունը Արցախում ձեռներեցների մասին

Զարգացման ծրագիրը մասնակիցներին հնարավորություն կտա օգտվել Հաբ Արցախի և Իմփաքթ Հաբ Երևանի եզակի էկոհամակարգերից, ներառյալ՝

  • Մենթորություն՝ մասնակցի նախընտրած ոլորտում ձեռնարկատերերի/մասնագետների կողմից (յուրաքանչյուր մասնակից/խումբ կունենա անհատական մենթոր)
  • Հաբ Արցախի անդամակցություն՝ ոգեշնչող տարածքի և ենթակառուցվածքի հասանելիությամբ, ինչպես նաև ամսական երեք օր Իմփաքթ Հաբ Երևանում աշխատելու հնարավորություն
  • Փորձի և գիտելիքի փոխանակում և մասնագիտական կապերի ստեղծում՝ ստեղծագործ, նորարար համայնքի հետ կազմակերպվող միջոցառումների միջոցով
  • Սոցիալական ազդեցություն կրող ստարտափերի համար նախատեսված ուսումնական ծրագիր, որը ներառում է թրեյնինգներ և աշխատարաններ տարբեր թեմաների վերաբերյալ, ինչպիսիք են սոցիալական ձեռներեցությունը,  գաղափարի մշակումը, գործառնական մոդելները, մրցակցային վերլուծությունը, մարկետինգի և բրենդինգի ռազմավարությունը, գաղափարի արժեվորումը և վավերացումը, ռազմավարական պլանավորումը, փիչինգը և այլն:

* Խնդրում ենք նկատի ունենալ որ ուսուցման ծրագիրը չի ներառում ֆինանսական աջակցություն

Ժամանակացույց

– Ծրագրի տևողությունը 8 ամիս է

– Դիմելու վերջնաժամկետն է՝ դեկտեմբերի 6, 2021, 23:59 (Ստեփանակերտի տեղական ժամանակով)

– Ծրագրի մեկնարկը` 2022 թվականի հունվարի վերջ։

Ո՞վ Կարող Է Դիմել

Դիմելու իրավունք ունեն անհատներն ու խմբերը, ովքեր իրենց սոցիալական ձեռներեցության ծրագրերի միջոցով առաջարկում են հետպատերազմյան խնդիրների նորարարական լուծումներ՝ ի նպաստ Արցախի զարգացման:

Ծրագրի մասնակիցների համար նախաձեռնությունը պետք է լինի առաջնահերթ (այսինքն՝ ժամանակի առնվազն 80%-ը պետք է տրամադրվի նախաձեռնության իրականացմանը), և նրանք պետք է մասնակցեն Հաբ Արցախում իրականացվող ծրագրերի, միջոցառումների և համայնքային գործունեության առնվազն 80%-ին:

Ինչպե՞ս Դիմալ

Այս հղմամբ լրացրե՛ք մրցութային հայտը մինչև ս/թ Դեկտեմբերի 6-ը։ Հայտը կարող է լրացվի անգլերեն կամ հայերեն լեզուներով։

Կազմակերպվում է Իմփաքթ Հաբ Երևանի և Հաբ Արցախի կողմից։