Իզմիրլյան զբոսաշրջության ֆելոուշիփ ծրագիր
15 June 2022 - yerevan

…Այս ծրագրը ավարտված է…

Նկարագրություն

Իզմիրլյան զբոսաշրջության ֆելոուշիփ ծրագրի նպատակն է աջակցել այն ձեռնարկատերերին, ովքեր իրենց նորարարական մոտեցումներով լուծում են Հայաստանում զբոսաշրջության խնդիրները՝ իրենց հատուկ նպատակային ձեռնարկատիրական ինկուբացիոն ուսումնական ծրագրի միջոցով: 

Նպատակը և առավելությունները

Ծրագրի ընդհանուր նպատակն է խթանել զբոսաշրջության հետ կապված նորաստեղծ ստարտափների գործունեությունը՝ ձեռնարկատիրության մեջ իրենց առաջին քայլերի ճանապարհին։ Ֆելոուշիփի կոնկրետ նպատակն է ստարտափների ակտիվացմանն ուղղված ինկուբացիոն ծրագրի իրականացումը, գաղափարների վավերացումը և հաջողակ գործնական հայեցակարգերի մշակումը։ Ծրագիրը ներառելու է բիզնեսին առնչվող տարբեր թեմաներով դասընթացներ, անհատական մենթորություն, հասանելիություն ցանցային միջոցառումներին, ինչպես նաև անդամակցություն Իմփաքթ Հաբ ցանցին, ինչը նաև հնարավորություն կտա նրանց օգտվելու աշխատանքային տարածքներից։ Ֆելոուշիփը նաև խրախուսում է աշխատանքային թիմերի ձևավորումը՝ գաղափարի զարգացման, առկա լուծումների հետագա առաջխաղացման և ուժեղ կողմերի ներգրավման համար՝ աշխատանքի ընթացքում ծագող խոչընդոտները հաղթահարելու նպատակով։

Ծրագրի նպատակն է ձեռնարկատերերին աջակցելը՝ առաջարկելով Իմփաքթ Հաբ Երևանի եզակի էկոհամակարգը, որը ներառում է

  • Անհատական մասնագիտական մոտեցում՝ ստարտափներն ակտիվացնելու, գաղափարները վավերացնելու և հաջողակ գործնական հայեցակարգ մշակելու համար
  • Մենթորություն փորձառու ձեռներեցների և ոլորտի մասնագետների կողմից
  • Անդամություն Իմփաքթ Հաբ Երևանին և վերջինիս ոգեշնչող աշխատանքային տարածքն ու ենթակառուցվածքը օգտագործելու հնարավորություն
  • Մասնագիտական ցանցի ընդլայնում և 350+ ստեղծագործող նորարարների համայնքի մեջ փորձի փոխանակման հնարավորություն
  •  Աշխարհի ավելի քան 100 Իմփաքթ Հաբերին հասանելիություն։

* Խնդրում ենք հաշվի առնել, որ ծրագիրը չի նախատեսում ֆինանսական աջակցություն։

Կարևոր ժամկետներ

  • Ծրագրի տևողությունը չորս ամիս է:
  • Դիմումների ընդունման վերջնաժամկետն է սթ հուլիսի 10-ը, ժամը՝ 23:59։
  • Ծրագիրը կմեկնարկի 2022թ․ Սեպտեմբերին։

Ովքե՞ր կարող են դիմել

Ծրագիրը թիրախավորելու է զբոսաշրջությանն առնչվող նորարարական գաղափարներով 5 ստարտափների/նորաստեղծ բիզնեսների, որոնք լուծում են ոլորտի տնտեսական, սոցիալական եւ բնապահպանական մարտահրավերները։ Ծրագրի թիրախ խմբում են ինչպես դեռևս գաղափարի փուլում գտնվող ստարտափները, այնպես էլ նորաստեղծ նորարարական զբոսաշրջային ձեռներեցները։ Նախապատվությունը կտրվի այն դիմորդներին, որոնց նախագծերն ուղղված կլինեն Սյունիքի մարզում զբոսաշրջության զարգացմանը։

Ծրագրի մեջ ընդգրկվելու դեպքում թիմերը պարտավորվում են իրենց նախաձեռնությանը տալ գերակա առաջնահերթություն և խոստանալ մասնակցել Իմփաքթ Հաբ Երևանի կողմից կազմակերպված դասընթացների, միջոցառումների, համայնքային հանդիպումների առնվազն 60%-ին։

Izmirlian Foundation and Impact Hub Yerevan

Կազմակերպվում է Իմփաքթ Հաբ Երևանի և Իզմիրլյան հիմնադրամի կողմից։