Զբաղվածության և ձեռնարկատիրության խթանման ծրագիր
24 April 2024 - yerevan

…Այս ծրագիրը ընթացքի մեջ է…

Նկարագրություն

Հպարտությամբ ներկայացնում ենք «Զբաղվածության և ձեռնարկատիրության խթանման ծրագիրը», որի նպատակն է աջակցություն տրամադրել և հզորացման տարաբնույթ հնարավորություններ ստեղծել Արցախից տեղահանված կանանց ու երիտասարդների համար։ Ծրագրի մոտեցումն է սոցիալ-հոգեբանական համապարփակ աջակցության, հմտությունների զարգացման և աշխատաշուկա մուտք գործելու հնարավորությունների միջոցով հզորացնել մասնակիցներին և հեշտացնել նրանց ներառումը տեղական տնտեսություն:

Նպատակ և առավելություններ

Ծրագրի հիմնական նպատակներն են.

  • խրախուսել մասնակիցների սոցիալական ներգրավումը և տնտեսական հզորացումը,
  • մասնակիցներին տրամադրել աշխատանք գտնելու և ձեռնարկատիրությամբ զբաղվելու համար անհրաժեշտ հիմնարար հմտություններ,
  • մասնակիցներին տրամադրել միջին մասնագիտական/արհեստագործական կրթություն և պրակտիկ աշխատանքային փորձ,
  • դրամաշնորհների և խորհրդատվության միջոցով աջակցել մասնակիցներին ստեղծել սեփական փոքր ձեռնարկություններ:

Կարևոր ժամկետներ

  • Դիմելու վերջնաժամկետ՝ 2024թ. ապրիլի 10
  • Ծրագրի տևողություն՝ 2024թ. մայիսից մինչև դեկտեմբեր
  • Դասընթացների տևողություն՝ 2,5 ամիս (2024թ. մայիսից մինչև օգոստոս)
  • Դասերի հաճախականությունը՝ շաբաթական 2 օր
  • Յուրաքանչյուր դաս տևողությունը՝ 3-ական ժամ

Ովքե՞ր կարող են դիմել

Ծրագրին մասնակցելու համար դիմորդները պետք է բավարարեն հետևյալ պահանջներին.

  • Տեղահանված լինեն Արցախից 2020 կամ 2023թթ.:
  • Բնակվեն Գորիսում կամ հարակից գյուղական և քաղաքային համայնքներում:
  • Լինեն 20-ից 60 տարեկան:
  • Ունենան ցանկություն զարգացնելու իրենց զբաղվածության և/կամ ձեռնարկատիրական կարողությունները:
  • Հետաքրքրված լինեն անցնել վճարվող մասնագիտական պրակտիկա կամ հիմնել սեփական ձեռնարկությունը։