Հեքեթոն․ նորարարական մոտեցում Հայաստանի կրթական ոլորտի զարգացման համար
8 October 2024 - yerevan

…Դիմելու վերջնաժամկետը մոտենում է…

Նկարագրություն և նպատակ

Ունե՞ք գաղափար, որը կարող է հեղափոխել կրթությունը Հայաստանում:
Միացե՛ք Garage48-ի և Իմփաքթ Հաբ Երևանի EdTech հեքըթոնին և կյանքի կոչե՛ք ձեր գաղափարները ընդամենը երեք օրվա ընթացքում:

Երեք օրվա ընթացքում դուք կմշակեք նոր կրթական տեխնոլոգիաների լուծումներ՝ միաժամանակ սովորելով բիզնես և թվային հմտություններ։ Այս միջոցառման նպատակն է զարգացնել Հայաստանի ստարտափ համայնքը և երիտասարդներին տալ այն գործիքները, որոնք անհրաժեշտ են կրթության վրա իրական ազդեցություն թողնելու համար։

Առավելություններ

  • Ձեռք կբերեք ստարտափ կառուցելու գործնական փորձ:
  • Կզարգացնեք ձեռնարկատիրական և թվային հմտություններ:
  • Կսովորեք էստոնացի և հայ հաջողակ հիմնադիրներից:
  • Կունենաք մենթորների, հաջողակ ձեռնարկատերերի, ոլորտի փորձագետների և կրթական տեխնոլոգիաների առաջնորդների աջակցությունը, ովքեր կօգնեն ձեր գաղափարները իրականություն դարձնել:
  • Կծանոթանաք 21-րդ դարի կարևոր հմտություններին, ինչպիսիք են առաջնորդությունը, ստեղծարարությունը, խնդիրների լուծումը և թվային գրագիտությունը:
  • Կընդլայնեք ձեր մասնագիտական ցանցը և կգտնեք նոր հնարավորություններ անձնային և մասնագիտական աճի համար:
    Երևանից Գյումրի մեկնող մասնակիցների համար կծածկվեն տեղափոխման և 4 օրվա կեցության ծախսերը:

Մրցանակներ
Հաղթող թիմերը կստանան մինչև 8 ժամ մենթորություն իրենց բիզնես զարգացման ծրագրերը հաջողությամբ իրականացնելու համար:
1-ին տեղ՝ 2000 եվրո
2-րդ և 3-րդ տեղ՝ յուրաքանչյուրը 1000 եվրո

Կարևոր ժամկետներ

Միջոցառման օր՝ Նոյեմբերի 8-10, 2024
Վայր՝ Իմփաքթ Հաբ Գյումրի (Շիրակացի 8/8)
Դիմումների վերջնաժամկետ՝ հոկտեմբերի 20, 2024, 23:59

Թիրախային խումբ

  • 16-30 տարեկան երիտասարդներ, ովքեր հետաքրքրված են կրթական տեխնոլոգիաներով Հայաստանում:
  • Կարող են մասնակցել թե՛ անհատներ, թե՛ թիմեր:
  • Հատկապես խրախուսում ենք Երևանից դուրս գտնվող ուսանողների մասնակցությունը։ Ծրագրի ընթացքում կփոխհատուցվեն մասնակցության հետ կապված ճանապարհածախսը, կեցությունը և սնունդը:

Ովքե՞ր կարող են դիմել

  • Պետք է հետաքրքրված լինեք կրթական տեխնոլոգիաների զարգացման նկատմամբ:
  • Թիմերը պետք է կազմված լինեն 4-6 հոգուց:
  • Բաց է տարբեր ոլորտների մասնագետների համար, այդ թվում՝ կրթական տեխնոլոգիաների ստարտափներ, ծրագրավորողներ, բիզնեսի, դիզայնի, մարքեթինգի մասնագետներ, և ուսանողներ:
  • Մասնակցության իրավունք ունեն բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են հետևյալ թեմաներով՝ հեռավար ուսուցում, արհեստական բանականություն, խաղային կրթություն, ԲՏՃՄ (բնագիտություն, ՏՀՏ, ճարտարագիտություն, մաթեմատիկա) ուղղությունների զարգացման փաթեթներ, ներառական կրթություն և այլ թեմաներ:
Hackathon Logos

Կազմակերպվում է Garage48-ի, և Իմփաքթ Հաբ Երևանի կողմից։