Համագործակցություն հանուն սոցիալական ազդեցության
11 October 2021 - yerevan

…Այս ծրագիրն ավարտված է…

Սոցիալական ձեռներեցության և սոցիալական ներդրումների զարգացում Արևելյան գործընկերության միջև տնտեսական և սոցիալական համագործակցության նպատակով

«Համագործակցություն հանուն սոցիալական ազդեցության» ծրագրի մասին

Եվրոպական վենչուրային մարդասիրության ասոցիացիան (ԵՎՄԱ), որը հանդիսանում է Եվրոպայում վենչուրային մարդասիրության և սոցիալական ներդրումներով զբաղվող ամենամեծ կազմակերպությունը, մեկնարկում է «Համագործակցություն հանուն սոցիալական ազդեցության» ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից։ Հայաստանում ծրագրի իրականացման գործընկերը Իմփաքթ Հաբ Երևանն է։

Նպատակը

Ծրագրի հիմնական նպատակն է նպաստել սոցիալական ձեռներեցության էկոհամակարգի բարելավմանը։

Մեր նպատակներն են՝

  • Քաղաքացիական հասարակական կազմակերպությունների և սոցիալական ձեռնարկությունների հմտությունների և բիզնես ունակությունների որակական աճ
  • Ավելի մեծ քանակի սոցիալական ներդրողների ներգրավվում
  • Սոցիալական ձեռներեցության ոլորտում տարածաշրջանային և տեղական մակարդակի համագործակցության ընդլայնում
  • Հանրային ոլորտի, սոցիալական ձեռներեցների և ներդրողների համագործակցության ակտիվացում
  • Սոցիալական նորարարության և նոր բիզնես-մոդելների զարգացման խթանում սոցիալական ձեռնարկությունների և նպատակային բիզնեսների համար։

COVID-19ի հաղթահարման ԵՄ ֆոնդ

«Համագործակցություն հանուն սոցիալական ազդեցության» ծրագրի շրջանակներում Իմփաքթ Հաբ Երևանը հայտարարում է հայտադիմումների ընդունում COVID-19-ի հաղթահարման ԵՄ ֆոնդի համար, որը նպատակ ունի աջակցել Հայաստանում սոցիալական ձեռնարկություններին հաղթահարելու պանդեմիայի հետևանքները և օգնելու դառնալ առավել կայուն հետագա նմանատիպ ճգնաժամերի հանդեպ։

Սոցիալական ձեռնարկությունները կարող են ուղարկել հայտադիմումներ 3.5 միլիոնից 9 միլիոն դրամի(միջինը 5,640-14,510 EUR) սահմաններում ֆինանսավորման համար։ COVID-19 աջակցման ֆոնդի միջին դրամաշնորհային արժեքը կկազմի մոտ 6.2 միլիոն դրամ (10,000 EUR), սակայն ավելի մեծ բյուջե կարող է դիտարկվել, հաշվի առնելով դիմորդ սոցիալական ձեռնարկության կարիքները, սոցիալական ազդեցությունը և բիզնեսի շահութաբերությունը։

Ինչպես նշված է հայտադիմումի մեջ, դիմորդները պետք է ներկայացնեն իրենց կանխատեսվող բյուջեն, որից նվազագույնը 20%-ը պետք է ուղղված լինի միջին և երկարաժամկետ քայլեր անելուն (կայունության կառուցում), օրինակ՝ օնլայն վաճառքների համակարգի ներդրում, վաճառքի լրացուցիչ ուղիներ, նոր արտադրանք կամ ծառայություն։ 

CFI logo Footer

Այս ծրագիրը իրականացվում է  European Union Delegation in Armenia, the European Venture Philanthropy Association (EVPA), և Impact Hub Yerevan-ի կողմից։