…Այս ծրագիրն ավարտված է…
Սոցիալական ձեռներեցության և սոցիալական ներդրումների զարգացում Արևելյան գործընկերության միջև տնտեսական և սոցիալական համագործակցության նպատակով
«Համագործակցություն հանուն սոցիալական ազդեցության» ծրագրի մասին
Եվրոպական վենչուրային մարդասիրության ասոցիացիան (ԵՎՄԱ), որը հանդիսանում է Եվրոպայում վենչուրային մարդասիրության և սոցիալական ներդրումներով զբաղվող ամենամեծ կազմակերպությունը, մեկնարկում է «Համագործակցություն հանուն սոցիալական ազդեցության» ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից։ Հայաստանում ծրագրի իրականացման գործընկերը Իմփաքթ Հաբ Երևանն է։
Նպատակը
Ծրագրի հիմնական նպատակն է նպաստել սոցիալական ձեռներեցության էկոհամակարգի բարելավմանը։
Մեր նպատակներն են՝
- Քաղաքացիական հասարակական կազմակերպությունների և սոցիալական ձեռնարկությունների հմտությունների և բիզնես ունակությունների որակական աճ
- Ավելի մեծ քանակի սոցիալական ներդրողների ներգրավվում
- Սոցիալական ձեռներեցության ոլորտում տարածաշրջանային և տեղական մակարդակի համագործակցության ընդլայնում
- Հանրային ոլորտի, սոցիալական ձեռներեցների և ներդրողների համագործակցության ակտիվացում
- Սոցիալական նորարարության և նոր բիզնես-մոդելների զարգացման խթանում սոցիալական ձեռնարկությունների և նպատակային բիզնեսների համար։
COVID-19ի հաղթահարման ԵՄ ֆոնդ
«Համագործակցություն հանուն սոցիալական ազդեցության» ծրագրի շրջանակներում Իմփաքթ Հաբ Երևանը հայտարարում է հայտադիմումների ընդունում COVID-19-ի հաղթահարման ԵՄ ֆոնդի համար, որը նպատակ ունի աջակցել Հայաստանում սոցիալական ձեռնարկություններին հաղթահարելու պանդեմիայի հետևանքները և օգնելու դառնալ առավել կայուն հետագա նմանատիպ ճգնաժամերի հանդեպ։
Սոցիալական ձեռնարկությունները կարող են ուղարկել հայտադիմումներ 3.5 միլիոնից 9 միլիոն դրամի(միջինը 5,640-14,510 EUR) սահմաններում ֆինանսավորման համար։ COVID-19 աջակցման ֆոնդի միջին դրամաշնորհային արժեքը կկազմի մոտ 6.2 միլիոն դրամ (10,000 EUR), սակայն ավելի մեծ բյուջե կարող է դիտարկվել, հաշվի առնելով դիմորդ սոցիալական ձեռնարկության կարիքները, սոցիալական ազդեցությունը և բիզնեսի շահութաբերությունը։
Ինչպես նշված է հայտադիմումի մեջ, դիմորդները պետք է ներկայացնեն իրենց կանխատեսվող բյուջեն, որից նվազագույնը 20%-ը պետք է ուղղված լինի միջին և երկարաժամկետ քայլեր անելուն (կայունության կառուցում), օրինակ՝ օնլայն վաճառքների համակարգի ներդրում, վաճառքի լրացուցիչ ուղիներ, նոր արտադրանք կամ ծառայություն։