…Այս ծրագրը ավարտված է…
Նկարագրություն
Աքսել’24-ը վավերացված բիզնես մոդել և շուկա ունեցող սոցիալական ձեռնարկություններին կօգնի արագացնել իրենց աճը։ Աքսելերացիոն այս ծրագիրը կաջակցի այն սոցիալական ձեռնարկություններին, որոնք ունեն աճելու մեծ ներուժ՝ տրամադրելով նրանց մասնագիտական խորհրդատվություն, ձեռնարկատիրական գիտելիքներ, մենթորություն և կապերի հաստատման ու փորձի փոխանակման հնարավորություններ։ ԱՔՍԵԼ’24-ը մասնակից թիմերին հնարավորություն կտա զարգացնել իրենց ձեռնարկությունը և արտադրանքը՝ դարձնելով դրանք պատրաստ ներդրումների համար։
Նպատակ և առավելություններ
Աքսելերացիոն ծրագիրը նախատեսում է խորացված դասընթաց և մենթորություն, որը հնարավորություն կտա խթանել ձեր արտադրանքը, ներգրավել նոր ներդրողների և մասշտաբայնեցնել ձեր բիզնեսը և դրա սոցիալական ազդեցությունը:
Ծրագրին մասնակցությունը ձեզ կտա․
- Մինչև 10 դասընթաց ներդրումներին պատրաստվածության, սոցիալական ազդեցության գնահատման, ձեռնարկության մասշտաբայնեցման մոդելների և շատ այլ թեմաների մասին։
- Մինչև 15 ժամ անհատական մենթորություն փորձառու մասնագների կողմից։
Ծրագրին մասնակցելով՝ դուք հնարավորություն կունենաք․
- Ստեղծել ամուր կապեր ազգային ու միջազգային ցանցերում,
- Բարելավել ներդրումներ ստանալու ձեր պատրաստվածությունը՝ ստեղծելով ձեր աճի ռազմավարությունն ու ներդրումների ստացման տեսլականը,
- Ծանոթանալ այլ բիզնեսների, ներդրողների և հավանական գործընկերների հետ,
- Ստանալ աջակցություն ձեր ձեռնարկության բիզնես և սոցիալական ազդեցության բաղադրիչների ընդլայնման և նոր շուկաներ մուտք գործելու համար,
- Ստեղծել ձեր սոցիալական ազդեցության գնահատման և կառավարման համակարգը,
- Կենտրոնանալ հաճախորդների ներգրավման և ձեր արտադրանքի առևտրայնացման վրա:
Ընդհանուր առմամբ, ծրագիրը ձեզ կտրամադրի ոչ ֆինանսական աջակցություն՝ գիտելիքների և փորձի տեսքով, ինչպես նաև կապահովի մասնագիտական կապերի հաստատում, որը խրախուսում է ձեռնարկատերերի աճն ու զարգացումը։ Ծրագիրը հաջողությամբ ավարտած մասնակիցները կստանան հասանելիություն ներդրումային ֆոնդերի՝ ներառյալ Համագործակցություն հանուն սոցիալական ազդեցության ծրագրի շրջանակում ստեղծված VIA Fund-ին։
Տևողություն
Ծրագրի տևողությունը 7 ամիս է (մայիս-նոյեմբեր 2024)
Դիմումների վերջնաժամկետ՝ 25-ը մարտի, 2024 23:59 (տեղական ժամանակով)
Իրականացման ձևը՝ հիբրիդ (առցանց+առերես դասընթացներ)
Դիմելու չափորոշիչները
Մենք ողջունում ենք նպատակասլաց ձեռներեցների, ովքեր աշխատում են սոցիալական մարտահրավերների մասշտաբային լուծման վրա: Ծրագրին դիմելու համար դուք պետք է․
- Գրանցված լինեք Հայաստանում որպես Հիմնադրամ, ՍՊԸ, ՀԿ կամ Անհատ ձեռնարկատեր (ԱՁ),
- Համապատասխանեք Եվրոպական հանձնաժողովի սահմանված սոցիալական ձեռնարկություն չափորոշիչներին,
- Ստանաք եկամուտ։
AXEL-ի 2024 թվականի դիմորդների շրջանում հայտնաբերեցինք մի խումբ բացառիկ տաղանդներ, որոնց ներուժը մեզ դրդեց նրանց ուղղորդել դեպի մեր առավել խորացված ծրագիր: Այդ պատճառով այս խոստումնալից մասնակիցներն այժմ ընդգրկվել են VIA Fund-ի ներդրումային պատրաստվածության ծրագրում, որտեղ կստանան իրենց բիզնեսները զարգացնելու համար անհրաժեշտ աջակցություն: Ուրախ ենք այս եզակի հնարավորության միջոցով շարունակել մեր գործակցությունն այսքան հեռանկարային ձեռներեցների հետ: