ԱՔՍԵԼ’23 աքսելերացիոն ծրագիր
13 March 2023 - yerevan

…Այս ծրագիրը ընթացքի մեջ է…

Նկարագրություն

Աքսել’23-ը վավերացված բիզնես մոդել և շուկա ունեցող սոցիալական ձեռնարկություններին կօգնի արագացնել իրենց աճը։ Աքսելերացիոն այս ծրագիրը կաջակցի այն սոցիալական ձեռնարկություններին, որոնք ունեն աճելու մեծ ներուժ՝ տրամադրելով նրանց մասնագիտական խորհրդատվություն, ձեռնարկատիրական գիտելիքներ, մենթորություն և կապերի հաստատման ու փորձի փոխանակման հնարավորություններ։ ԱՔՍԵԼ’23-ը մասնակից թիմերին հնարավորություն կտա զարգացնել իրենց ձեռնարկությունը և արտադրանքը՝ դարձնելով դրանք պատրաստ ներդրումների համար։

Նպատակ և առավելություններ

Աքսելերացիոն ծրագիրը նախատեսում է խորացված դասընթաց և մենթորություն, որը հնարավորություն կտա խթանել ձեր արտադրանքը, ներգրավել նոր ներդրողների և մասշտաբայնեցնել ձեր բիզնեսը և դրա սոցիալական ազդեցությունը:

Ծրագրին մասնակցությունը ձեզ կտա․ 

  • Մինչև 10 դասընթաց ներդրումներին պատրաստվածության, սոցիալական ազդեցության գնահատման, ձեռնարկության մասշտաբայնեցման մոդելների և շատ այլ թեմաների մասին։ 
  • Մինչև 15 ժամ անհատական մենթորություն փորձառու մասնագների կողմից։

Ծրագրին մասնակցելով՝ դուք հնարավորություն կունենաք․

  • Ստեղծել ամուր կապեր ազգային ու միջազգային ցանցերում,
  • Բարելավել ներդրումներ ստանալու ձեր պատրաստվածությունը՝ ստեղծելով ձեր աճի ռազմավարությունն ու ներդրումների ստացման տեսլականը,
  • Ծանոթանալ այլ բիզնեսների, ներդրողների և հավանական գործընկերների հետ, 
  • Ստանալ աջակցություն ձեր ձեռնարկության բիզնես և սոցիալական ազդեցության բաղադրիչների ընդլայնման և նոր շուկաներ մուտք գործելու համար,
  • Ստեղծել ձեր սոցիալական ազդեցության գնահատման և կառավարման համակարգը,
  • Կենտրոնանալ հաճախորդների ներգրավման և ձեր արտադրանքի առևտրայնացման վրա:

Ընդհանուր առմամբ, ծրագիրը ձեզ կտրամադրի ոչ ֆինանսական աջակցություն՝ գիտելիքների և փորձի տեսքով, ինչպես նաև կապահովի մասնագիտական կապերի հաստատում, որը խրախուսում է ձեռնարկատերերի աճն ու զարգացումը։ Ծրագիրը հաջողությամբ ավարտած մասնակիցները կստանան հասանելիություն ներդրումային ֆոնդերի՝ ներառյալ Համագործակցություն հանուն սոցիալական ազդեցության ծրագրի շրջանակում ստեղծված VIA Fund-ին։

Տևողություն

Ծրագրի տևողությունը 6 ամիս է (մայիս-հոկտեմբեր 2023)
Դիմումների վերջնաժամկետ՝ 9-ը ապրիլի, 2023 23:59 (տեղական ժամանակով)
Իրականացման ձևը՝ հիբրիդ (առցանց+առերես դասընթացներ)

Դիմելու չափորոշիչները

Մենք ողջունում ենք նպատակասլաց ձեռներեցների, ովքեր աշխատում են սոցիալական մարտահրավերների մասշտաբային լուծման վրա: Ծրագրին դիմելու համար դուք պետք է․ 

  1. Գրանցված լինեք Հայաստանում որպես Հիմնադրամ, ՍՊԸ, ՀԿ կամ Անհատ ձեռնարկատեր (ԱՁ),
  2. Համապատասխանեք Եվրոպական հանձնաժողովի սահմանված սոցիալական ձեռնարկություն չափորոշիչներին,
  3. Ստանաք եկամուտ։
CFI logo Footer

Իմփաքթ Հաբ Երևանը գործարկել է ԱՔՍԵԼ’23 ծրագիրը ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող Համագործակցություն հանուն սոցիալական ազդեցության ծրագրի շրջանակներում՝ Եվրոպական վենչուրային մարդասիրության ասոցիացիայի հետ համագործակցությամբ.