ԱԿԲԱ ՖԵԴԵՐԱՑԻԱ / ԻՄՓԱՔԹ ՀԱԲ ԵՐԵՒԱՆ / ՖԵԼՈՈՒՇԻՓ 2022
24 January 2022 - yerevan

…Այս ծրագիրը ընթացքի մեջ է…

Նկարագրություն

ԱԿԲԱ Ֆեդերացիայի և Իմփաքթ Հաբ Երևանի համատեղ Ֆելոուշիփը մեկ տարի տևողությամբ ձեռնարկատիրական ինկուբացիոն ծրագիր է, որն աջակցում է ձեռներեցներին, ովքեր իրենց նորարարական մոտեցումներով փորձում են լուծել գյուղատնտեսական խնդիրներ։

Նպատակ և առավելություններ

Ֆելոուշիփը նպատակ ունի ոգեշնչել, միմյանց հետ ծանոթացնել և հնարավորություն տալ ձեռներեցներին զարգացնել ու իրականացնել դրական սոցիալական ազդեցություն ունեցող նոր գաղափարներ և այդ ամենն անել աջակցող միջավայրում, որը ներառում է Հայաստանի ավելի քան 250 լավագույն և ամենավառ ձեռներեցների, մենթորների ու անհատների՝ ներկայացված 110-ից ավելի կազմակերպություններից, ձեռնարկություններից և նախաձեռնություններից։

 

Ֆելոուշիփի նպատակն է աջակցել ձեռներեցներին՝ մեկ հաջողակ թիմի առաջարկելով 1,000,000 դրամ մրցանակ` որպես հավելում Իմփաքթ Հաբի եզակի էկոհամակարգի առավելությունների, որոնք ներառում են․

 

  • Անհատական մասնագիտական մոտեցում և աջակցություն
  • Մենթորություն
  • Անդամություն Իմփաքթ Հաբում
  • Ոգեշնչող տարածքում աշխատելու հնարավորություն
  • Մասնագիտական ցանցի ընդլայնում
  • 250+ ստեղծագործող նորարարների համայնքի մեջ փորձի փոխանակման հնարավորություն
  • Աշխարհի ավելի քան 100 Իմփաքթ Հաբերին հասանելիություն
  • Հասանելիություն ԱԿԲԱ ֆեդերացիայի գյուղատնտեսության ոլորտում լայն կապերի ցանցին
  • + Մեկ թիմ կստանա 1․000․000 դրամ մրցանակ

Կարևոր ժամկետներ

  • Ծրագրի տևողությունը մեկ տարի է։
  • Դիմումների վերջնաժամկետ՝ փետրվարի 20, 2022 թ., 23:59 (Երևանի տեղական ժամանակով)։

Ովքե՞ր կարող են դիմել

Նախագծերը պետք է պատկանեն հետևյալ ոլորտներին՝

  • Գյուղատնտեսություն (տեխնոլոգիական լուծումներ, բերքի մշակում և բերքահավաք, բերքի պահպանում և փոխադրում, գյուղական համայնքների զարգացում և այլն)
  • Համայնքային զարգացում (հողերի պահպանում, ջրի կառավարում, Աղբի վերամշակում/ կառավարում, բնական աղետների ռիսկերի նվազեցում, բնապահպանական նախագծեր, պլաստիկի վերամշակում և այլն)
  • Ագրո-տուրիզմ (ընտանեկան տնտեսություններ, ֆերմերային խանութներ, ֆարմ տուրիզմ, տեղական գինեգործություն, փոքրիկ պանրերի գործարաններ, փոքրիկ անասնաֆերմաներ և այլն)։

Ծրագրի մեջ ընդգրկվելու դեպքում բոլոր թիմերը պարտավորվում են իրենց նախաձեռնությանը տալ գերակա առաջնահերթություն (տրամադրելով իրենց ժամանակի առնվազն 50%-ը) և մասնակցել Իմփաքթ Հաբի կողմից կազմակերպված բոլոր ծրագրերի և միջոցառումների։

Ընտրված նախագծերը ծրագրի վերջում պետք է ունենան նվազագույն կենսունակ արտադրանք (MVP):

Կազմակերպվում է Իմփաքթ Հաբ Երևանի և ACBA Federationկողմից։