ԱԿԲԱ ՖԵԴԵՐԱՑԻԱ ՖԵԼՈՈՒՇԻՓ ԻՆԿՈՒԲԱՑԻՈՆ ԾՐԱԳԻՐ ԻՄՓԱՔԹ ՀԱԲ ԵՐԵՒԱՆԻ ԿՈՂՄԻՑ 2024
26 January 2024 - yerevan

…Այս ծրագիրը ընթացքի մեջ է…

 

Նկարագրություն

ԱԿԲԱ Ֆեդերացիայի և Իմփաքթ Հաբ Երևանի համատեղ Ֆելոուշիփը մեկ տարի տևողությամբ ձեռնարկատիրական ինկուբացիոն ծրագիր է, որն աջակցում է սկսնակ ձեռներեցներին, ովքեր իրենց նորարարական մոտեցումներով փորձում են լուծել գյուղատնտեսական ոլորտի խնդիրներ։

Նպատակ և առավելություններ

Ֆելոուշիփը նպատակ ունի ոգեշնչել, միմյանց հետ ծանոթացնել և հնարավորություն տալ սկսնակ ձեռներեցներին զարգացնել ու իրականացնել դրական սոցիալական ազդեցություն ունեցող նոր գաղափարներ և այդ ամենն անել աջակցող միջավայրում, որը ներառում է Հայաստանի ավելի քան 350 լավագույն և ամենավառ ձեռներեցների, մենթորների ու անհատների՝ ներկայացված 150-ից ավելի կազմակերպություններից, ձեռնարկություններից և նախաձեռնություններից։

 

Ֆելոուշիփի նպատակն է աջակցել ձեռներեցներին՝ տալով ձեռնարկատիրության մասին գիտելիքներ, ոլորտային զանազան հմտություններ և տալ հնարավորություն ստեղծել կապեր ոլորտում։ 

 

Այս տարի մեր մրցանակային գումարը կրկնապատկվել է: Ծրագրի ավարտին 2,000,000 ՀՀ դրամ հիմնական ֆինանսավորումը կբաժանվի լավագույն թիմերի միջև, որոնք կընտրվեն ժյուրիի կողմից փիչինգ միջոցառման արդյունքում:

 

Իսկ բոլոր մասնակիցները ողջ տարվա ընթացքում կօգտվեն Իմփաքթ Հաբ Երևանի եզակի էկոհամակարգի ընձեռած առավելություններից, որոնք ներառում են․

 

  • Անհատական մասնագիտական մոտեցում և աջակցություն
  • Դասընթացներ, որի թեմաններն են՝ Գաղափարների վավերացում, Բիզնես մոդելավորում, Մարքեթինգ, Ֆոնդահայթայթում, Ֆինանսական կառավարում, Փիչինգ և այլն
  • Մենթորություն/Քոուչինգ
  • Անդամություն Իմփաքթ Հաբում
  • Ոգեշնչող տարածքում աշխատելու հնարավորություն
  • Մասնագիտական ցանցի ընդլայնում
  • 350+ ստեղծագործող նորարարների համայնքի մեջ փորձի փոխանակման հնարավորություն
  • Networking տարատեսակ միջոցառումներ
  • Աշխարհի ավելի քան 110 Իմփաքթ Հաբերին հասանելիություն
  • Հասանելիություն ԱԿԲԱ ֆեդերացիայի գյուղատնտեսության ոլորտում լայն կապերի ցանցին
  • Ծրագրի ավարտին 2,000,000 ՀՀ դրամ ընդհանուր ֆինանսավորումը կբաժանվի լավագույն թիմերի միջև, որոնք կընտրվեն ժյուրիի կողմից փիչինգ միջոցառման արդյունքում:

 

Նրանք, ովքեր կավարտեն ֆելոուշիփ ծրագիրը, հնարավորություն կունենան գրանցվելու Իմփաքթ Հաբ Երևանի շրջանավարտների հատուկ անդամակցության ծրագրին, ինչը նրանց հնարավորություն կտա պահպանել երկարաժամկետ կապեր և ստանալ այն առավելությունները, որոնք առաջարկում է Իմփաքթ Հաբ Երևանը իրենց ֆելեուշիփի շրջանակներից դուրս։

Կարևոր ժամկետներ

  • Ծրագրի տևողությունը մեկ տարի է։
  • Դիմումների վերջնաժամկետ՝ փետրվարի 25, 2024 թ., 23:59 (Երևանի տեղական ժամանակով)։

Ովքե՞ր կարող են դիմել

Նախագծերը պետք է պատկանեն հետևյալ ոլորտներին՝

  • Գյուղատնտեսություն (տեխնոլոգիական լուծումներ, բերքի մշակում և բերքահավաք, բերքի պահպանում և փոխադրում, գյուղական համայնքների զարգացում և այլն)
  • Համայնքային զարգացում (հողերի պահպանում, ջրի կառավարում, Աղբի վերամշակում/ կառավարում, բնական աղետների ռիսկերի նվազեցում, բնապահպանական նախագծեր, պլաստիկի վերամշակում և այլն)
  • Ագրո-տուրիզմ (ընտանեկան տնտեսություններ, ֆերմերային խանութներ, ֆարմ տուրիզմ, տեղական գինեգործություն, փոքրիկ պանրերի գործարաններ, փոքրիկ անասնաֆերմաներ և այլն)։
  • Առողջ սննդի ոլորտի զարգացմանը միտված գաղափարներ։
  • Կոմպոստի պատրաստում և հողի արդյունավետության բարձրացմանը ուղղված այլ ծրագրեր
  • Գինեգործության և խաղողագործության նորարարական տեխնոլոգիաների վերաբերյալ  ծրագրեր
  • ԵՒ գյուղատնտեսության հետ կապված ցանկացած նախագիծ

 

Ծրագրի մեջ ընդգրկված մասնակիցները պարտավորվում են դրսևորել հավուր պատշաճի մասնակցություն, որը իրենցի ենթադրում է բարձր առաջադիմություն, պարտաճանաչ ներկայություն և ակտիվ մասնակցություն բոլոր հնարավոր միջոցառումներին և դասընթացներին։

Կազմակերպվում է Իմփաքթ Հաբ Երևանի և ACBA Federationկողմից։

ACBA Fellowship Logo Footer