…Այս ծրագիրը բաց է դիմումների համար…
Ունե՞ք համարձակ գաղափար, որը կարող է վերափոխել գյուղատնտեսությունը: Միացեք մեր մեկամյա ինկուբացիոն ծրագրին Իմփաքթ Հաբ Երևանում, որտեղ ամսական աշխատաժողովները, անձնական ուղեցույցները և փորձագետ մենթորները կօգնեն Ձեզ քայլ առ քայլ բարձրացնել Ձեր ստարտափը դեպի հաջորդ մակարդակ:
Ծրագրի ակնարկ
ԱԿԲԱ Ֆեդերացիայի Ֆելլոուշիփ Ինկուբացին Ծրագիր 2025թ.-ը նպատակ ունի ոգեշնչել, միավորել և հզորացնել ձեռներեցներին, անհատներին/թիմերին՝ տրամադրելով գործիքներ, ռեսուրսներ և արժեքավոր կապեր, որոնք անհրաժեշտ են արդյունավետ լուծումներ ու աշխատատեղեր ստեղծելու և տնտեսական աճը խթանելու համար: Իմփաքթ Հաբ Երևանն 2018 թվականից ակտիվորեն համագործակցում է ACBA ֆեդերացիայի հետ: Այդ ժամանակվանից ի վեր շուրջ 150 անհատներ մասնակցել են այս ծրագրին:
Ծրագրի Նպատակներ/Գործառույթներ
- Խթանել նորարարությանը: Մասնակիցներին հնարավորություն տալ ստեղծել և մշակել նորարարական լուծումներ, որոնք կլուծեն գյուղատնտեսության, գյուղական շրջանների զարգացման, ագրոզբոսաշրջության և առողջ սննդի ոլորտում առկա մարտահրավերները:
- Աջակցել ձեռներեցությանը: Սկսնակ ձեռներեցներին և նորաստեղծ ստարտափներին տրամադրել գործիքներ, ռեսուրսներ և մենթորություն, որոնք անհրաժեշտ են համարձակ գաղափարները ազդեցիկ բիզնեսի վերածելու համար:
- Խթանել Կայուն Զարգացմանը: Խրախուսել էկոլոգիապես մաքուր և կայուն գործելակերպերի ներդրումը ծրագրի բոլոր ոլորտներում՝ նպաստելով երկարաժամկետ տնտեսական աճին և շրջակա միջավայրի պահպանությանը:
- Կառուցել Համայնք: Միավորել մասնակիցներին ոլորտի առաջատարների, գործընկերների և փորձագետների լայն ցանցի հետ՝ խթանելով համագործակցությունը և համատեղ ուսուցումը:
- Ազդեցություն ստեղծել: Խթանել աշխատատեղերի ստեղծմանը և գյուղական տնտեսության զարգացմանը հաջող ստարտափ նախաձեռնությունների միջոցով՝ նպաստելով Հայաստանի ձեռնարկատիրական էկոհամակարգի զարգացմանը:
Ո՞վքեր կարող են դիմել:
- Սկսնակ ձեռնարկատերեր, նորաստեղծ ստարտափեր և համարձակ գաղափարներով նորարարներ:
- Անհատներ կամ թիմեր՝ անկախ նրանից՝ գրանցված են որպես բիզնես, թե ոչ։
- Ձեռնարկատերեր և նորաստեղծ ստարտափեր, որոնք պատրաստ են մասնակցել ծրագրի գործունեությանը:
- Անհատներ և թիմեր, որոնց նախաձեռնությունները համապատասխանում են հետևյալ ոլորտներին:
-
- Գյուղատնտեսություն (օրինակ՝ բերքահավաքի լուծումներ, բերքի պահպանում և տեղափոխում, տեխնոլոգիական լուծումներ, գյուղական համայնքների զարգացում և այլն):
- Գյուղական զարգացում (օրինակ՝ դաշտերի պաշտպանություն, ջրի և/կամ թափոնների կառավարում, աղետների ռիսկերի նվազեցում, էկոլոգիապես մաքուր/կանաչ նախագծեր, պլաստիկի վերամշակում և այլն):
- Ագրոտուրիզմ (օրինակ՝ ընտանեկան ֆերմաներ, ֆերմերային խանութներ, ֆերմերային զբոսաշրջություն, տեղական գինեգործություն, փոքր պանրի գործարաններ, փոքր անասնաբուծական ֆերմաներ և այլն):
- Առողջ սննդի ոլորտի վերաբերյալ զարգացման գաղափարներ:
- Գինեգործության և խաղողագործության նորարարական տեխնոլոգիաներ:
Ի՞նչ կստանաք Դուք
- Ոգեշնչող սեմինարներ, որոնք նախատեսված են ստեղծագործական և ձեռնարկատիրական մղում առաջացնելու համար (գաղափարի վավերացում, բիզնես մոդելավորում, սոցիալական ձեռնարկատիրություն, շրջանաձև տնտեսություն, արհեստական բանականություն, մարքեթինգ, ֆոնդահայթայթում, ֆինանսների կառավարում, փիչինգ և այլն):
- Մասնագիտական մենթորություն
- Ոգեշնչող աշխատանքային տարածք
- Սահմաններ անցնելու և սովորականից դուրս մտածելու աջակցություն և մոտիվացիա
- Գործընկերների հետ փորձի փոխանակում
- Հասանելիություն ԱԿԲԱ ֆեդերացիայի ցանցին և ոլորտի առաջատարներին
- Ամենօրյա ներգրավվածություն Իմփաքթ Հաբ Երևանի ավելի քան 350 ստեղծարար նորարարների դինամիկ համայնքի հետ և կապ 1,000 մասնագետների և փորձագետների հետ ծրագրի ողջ ընթացքում:
- Համաշխարհային ցանց՝ 120+ Իմփաքթ Հաբերով՝ ավելի քան 60 երկրներում
- Կիսաեզրափակիչ փուլի լավագույն երեք մասնակիցները հնարավորություն կստանան մասնակցելու «reArmenia» ակադեմիայի Հիմնադրամների ներգրավման ծրագրին:
- Լավագույնների համար մինչև 1,200,000 դրամ ֆինանսավորման համար մրցելու հնարավորություն եզրափակիչ փիթչի ժամանակ ծրագրի ավարտին:
Ծրագրի ժամանակացույց
- Դիմելու վերջնաժամկետ՝ փետրվարի 12, 2025թ.
- Ծրագրի մեկնարկ՝ 2025թ. մարտ
- Ծրագրի ավարտ` 2026թ. փետրվար
Համապատասխանության չափանիշներ
Ծրագրի համար ընտրված նախագծերը պետք է ընդգրկվեն հետևյալ ոլորտներից որևէ մեկում.
- Գյուղատնտեսություն (այսինքն՝ բերքահավաքի լուծումներ, բերքի պահպանում և տեղափոխում, տեխնոլոգիական լուծումներ, գյուղական համայնքների զարգացում և այլն)
- Գյուղական զարգացում (այսինքն՝ դաշտերի պաշտպանություն, ջրի և/կամ թափոնների կառավարում, աղետների ռիսկերի նվազեցում, էկոլոգիապես մաքուր/կանաչ նախագծեր, պլաստիկի վերամշակում և այլն)
- Ագրոտուրիզմ (այսինքն՝ ընտանեկան հողագործություն, ֆերմերային խանութներ, ֆերմերային զբոսաշրջություն, տեղական գինեգործություն, փոքր պանրի գործարաններ, փոքր անասնաբուծական ֆերմաներ և այլն)
- Գաղափարներ առողջ սննդի ոլորտի զարգացման համար
- Գինեգործության և խաղողագործության նորարարական տեխնոլոգիաներ
Ընտրության գործընթաց
Դիմումները կդիտարկվեն հետևյալ չափանիշների հիման վրա.
- Դիմումի ձևի ճշգրտություն. ամբողջականություն, պարզություն և տրամադրված տեղեկատվության համընկնում ծրագրի նպատակների հետ։
- Արժեքի ստեղծում. հստակ նկարագրություն, թե ինչպես է գաղափարը արժեք ստեղծում:
- Լավ ձևակերպված բիզնես մոդել. կառուցվածքային և տրամաբանական մոտեցում ձեռնարկության գործունեությանը և շուկայի հիմնական ըմբռնմանը:
- Ֆինանսական կենսունակություն. գաղափարի ներուժը ֆինանսական կայունության հասնելու համար:
- Նորարարական/կրեատիվ բիզնես գաղափար. ինքնատիպություն և կրեատիվություն՝ ընդգծելով առկա խնդիրների թարմ լուծումներ:
- Կատարողական կարողություն և մոտիվացիա. դիմորդը պետք է ունենա ծրագրի իրականացմանը անհրաժեշտ պլանավորման և կազմակերպչական հմտություններ, բավարար ժամանակ, էներգիա, մոտիվացիա և հասանելիություն:
Կարճ ցուցակում ընդգրկված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցների, իսկ վերջնական ընտրությունը կկատարի ԱԿԲԱ Ֆեդերացիայի և Իմփաքթ Հաբ Երևանի ժյուրիի հանձնաժողովը: