Ucom Ֆելոուշիփ ինկուբացիոն ծրագիր
22 July 2024 - yerevan

…Այս ծրագիրը ընթացքի մեջ է…

Նկարագրություն և նպատակ

Ucom Ֆելոուշիփ ինկուբացիոն ծրագիրը նախատեսված է Իմփաքթ Հաբ Երևանի կողմից և միտված է զարգացնելու և հզորացնելու սկզբնական փուլում գտնվող այն նախագծերը, որոնք համատեղվում են բնապահպանական լուծումներով տեխնոլոգիաների հետ: Այս Ֆելոուշիփը եզակի հարթակ է ստեղծում սկսնակ ձեռնարկատերերի և նորարարների համար՝ շրջակա միջավայրի կայունության մարտահրավերներին ուղղված իրենց գաղափարները վերածելու ազդեցիկ լուծումների:

Ucom Ֆելոուշիփը նպատակ ունի աջակցել տաղանդավոր անհատներին և թիմերին, ովքեր ուսումնասիրում են տեխնոլոգիաները շրջակա միջավայրի կայունության հետ ինտեգրելու նորարարական ուղիներ: Ծրագիրը կենտրոնանում է գործընկերներին ուղղորդելու իրենց սկզբնական գաղափարների վավերացման գործընթացին, նրանց բիզնես մոդելների կատարելագործմանը և նախատիպերի կամ նվազագույն կենսունակ արտադրանքների (MVP) մշակմանը:

Իմփաքթ Հաբ Երևանը Ֆելոուների համար կկազմակերպի հարմարեցված դասընթացներ` շրջանաձև տնտեսության սկզբունքների հիմնական հմտությունների, բիզնեսի խորաթափանցության և տեխնիկական կարողությունների վերաբերյալ: Ֆելոուները փորձառու մենթորներից կստանան անհատական ​​ուղեցույց, ինչպես նաև հետադարձ կապ ու աջակցություն, ինչը կարևոր է նախագծի մշակման սկզբնական փուլերը հաղթահարելու համար:

Առավելություններ

Ֆելոուշիփը  տրամադրում է անվճար հասանելիություն Իմփաքթ Հաբի եզակի էկոհամակարգին և ներառում է․

 

  • Գաղափարի վավերացում և ճշգրտում
  • Ձեռնարկատիրական գիտելիքները զարգացնող դասընթացներ
  • Մենթորություն Ucom-ի կողմից իրենց պրակտիկայի ոլորտում գործող ձեռներեցների/մասնագետների կողմից 
  • Փորձագետների կողմից խորհրդատվական ծառայություններ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են շուկայի վերլուծությունը, կայունությունը և տեխնոլոգիաների զարգացումը
  • Անդամակցություն Իմփաքթ Հաբ Երևանին` ներառյալ ոգեշնչող տարածքից աշխատելու հնարավորություն
  • Աշխարհի ավելի քան 100 Իմփաքթ Հաբերին հասանելիություն
  • Ներկայացվածություն Իմփաքթ Հաբ Երևանի բոլոր հիմնական հարթակներում 
  • Լավագույն գաղափարը ծրագրի ավարտին կարժանանան 500,000 դրամ ֆինանսական մրցանակի: 

 

Նրանք, ովքեր կավարտեն ֆելոուշիփ ծրագիրը, հնարավորություն կունենան գրանցվելու Իմփաքթ Հաբ Երևանի շրջանավարտների հատուկ անդամակցության ծրագրին, ինչը նրանց հնարավորություն կտա պահպանել երկարաժամկետ կապեր և ստանալ այն առավելությունները, որոնք առաջարկում է Իմփաքթ Հաբ Երևանը իրենց ֆելեուշիփի շրջանակներից դուրս։

Կարևոր ժամկետներ

Ծրագրի տևողությունը 6 ամիս է:

Դիմումների վերջնաժամկետ՝ 12-ը օգոստոսի, 2024 23:59 (տեղական ժամանակով)

Ակնկալվում է, որ ընտրված նախագծերը կարտադրեն նվազագույն կենսունակ արտադրանք (MVP) մինչև ֆելոուշիփի ավարտը: 

Թիրախային խումբ

Այս ծրագրի թիրախային խումբը ներառում է անհատներ, թիմեր, ստարտափներ և ձեռներեցներ Հայաստանում, ովքեր աշխատում են տեխնոլոգիաների և շրջակա միջավայրի կայունության խաչմերուկում և ունեն մասշտաբայնության և չափելի ազդեցության ներուժ:

Ովքե՞ր կարող են դիմել

Կարող են դիմել բոլոր համարձակ անհատները/թիմերը, որոնք նորարարական մոտեցում են ցուցաբերում տեխնոլոգիայի օգնությամբ բնապահպանական մարտահրավերներին դիմակայելու համար: 

Բոլոր նրանք, ովքեր կընտրվեն ֆելոուշիփ ծրագրի համար, պարտավորվում են իրականացնել իրենց նախաձեռնությունը որպես առաջնահերթություն (այսինքն՝ իրենց ժամանակի առնվազն 70%-ով) և մասնակցել ծրագրերի, միջոցառումների և համայնքային գործունեության առնվազն 70%-ին Իմփաքթ Հաբ Երևանում: 

Ucom Logo Footer

Կազմակերպվում է Իմփաքթ Հաբ Երևանի և Ucom-ի կողմից։