Regional Ideathion -- Summer 2026 Facebook

Հայտադիմումների ընդունման հրավեր

Three4ResilientArmenia՝ «Մարզային գաղափարատոն ամառ 2026»

Բիզնես գաղափարների գեներացման երկօրյա միջոցառում

 

Ընդհանուր տեղեկատվություն

Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կայուն կենսամիջոցների, ձեռնարկատիրության զարգացման և զբաղվածության հնարավորությունների խթանում տեղահանված և հյուրընկալող համայնքների համար» Three4ResilientArmenia ծրագիրն իրականացվում է «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի, «ԻՐԻՍ բիզնես ինկուբատոր» հիմնադրամի և «Իմփաքթ Հաբ Արմենիա» սոցիալական նորարարության զարգացման հիմնադրամի կողմից։ Ծրագրի նպատակն է նպաստել Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների և հյուրընկալող համայնքների սոցիալական ներառմանն ու տնտեսական ինտեգրմանը։ 

 

Գաղափարատոնի մասին

Գաղափարատոնն ուսուցողական միջոցառում է՝ ինտերակտիվ և խաղային տարրերով։ Այս դինամիկ մոտեցումը խթանում է ստեղծագործական մտածողությունը, թիմային համագործակցությունը և ձեռնարկատիրական հմտությունների զարգացումը՝ ապահովելով արդյունավետ և հիշարժան երկօրյա փորձառություն։ 

 

Անկախ ձեռնարկատիրական փորձից, մասնակիցները կսովորեն՝ ինչպես գեներացնել գրագետ և կենսունակ բիզնես գաղափարներ և գնահատել դրանց կենսունակությունն ու պահանջարկը շուկայում, օգտագործելով «բիզնես գաղափարների գեներացման ճանապարհային քարտեզ» գործիքակազմը և ինքնագնահատման ու վավերացման այլ գործիքներ:

 

Գաղափարատոնի կարևոր առավելություններից մեկը մասնագիտացված ուսուցումն է, որի շրջանակում մասնակիցները ձեռք կբերեն անհրաժեշտ գիտելիքներ և գործնական հմտություններ։ Դրանք կօգնեն նրանց առավել պատրաստված և վստահ մասնակցել ծրագրի հաջորդ՝ ինկուբացիոն, նախաաքսելերացիոն և աքսելերացիոն փուլերին, որոնք իրականացվում են ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի և Իմփաքթ Հաբ Արմենիայի կողմից։ 

 

Մասնակիցները միջոցառմանը դիմելու են որպես անհատ՝ միջոցառման ընթացքում ձևավորելով թիմեր և միավորվելով տեղում ձևավորված բիզնես գաղափարների շուրջ։ 

 

Միջոցառման հիմնական նպատակը հաղթող գաղափարի ընտրությունը չէ, այլ մասնակիցների կողմից բիզնես գաղափար ստեղծելու ամբողջական գործընթացի ընկալումն ու յուրացումը։ 

 

«Մարզային գաղափարատոն ամառ 2026»-ը անց է կացվելու ս.թ. հուլիսի 4-5՝  Վիլլա3 համայնքային հաբ Դիլիջանում։

 

Գաղափարատոնի բոլոր մասնակիցներին միջոցառման ավարտին կտրամադրվի առցանց մասնակցության վկայական։

 

Հայտադիմումների ընդունում

Հայկական Կարիտասը, ԻՐԻՍ Բիզնես Ինկուբատորը և Իմփաքթ Հաբ Արմենիան Three4ResilientArmenia ծրագրի շրջանակում հայտարարում են հայտադիմումների ընդունման փուլը  «Մարզային գաղափարատոն ամառ 2026» միջոցառման համար, որն ուղղված է ծրագրի թիրախային խմբերի, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղից 2020թ․ և 2023թ․ տեղահանված մեր հայրենակիցների, հյուրընկալող համայնքների բնակիչների, այդ թվում 2020 թ. պատերազմի հետևանքով տուժած անձանց շրջանում ձեռներեցության խթանմանը՝ կենսունակ բիզնես գաղափարների ձևավորման միջոցով։

 

Հայտադիմումների ընդունման ժամանակահատվածը՝ 2026 թ․ հունիսի 9-ից մինչև հունիսի 28-ը ներառյալ:

 

Լեզուն՝ Հայտադիմումները պետք է ներկայացվեն հայերեն:

 

Ո՞վ կարող է դիմել։

Three4ResilientArmenia «Մարզային գաղափարատոն ամառ 2026-ը» բաց է Հայաստանում բնակվող 18 տարեկանից բարձր բնակիչների համար, ովքեր համապատասխանում են ստորև նկարագրությանը՝

 

  • Լեռնային Ղարաբաղից 2020 և/կամ 2023 թ․ տեղահանված անձինք․

  • 2020 թ. պատերազմի մասնակիցներ, այդ թվում՝ վիրավորում ստացած․

  • 2020 թ. պատերազմի հետևանքով տուժած տեղացիներ․ 

  • երիտասարդներ, այդ թվում՝ ուսանողներ․

  • ձեռներեցությամբ հետաքրքրվող անձինք․

  • բոլոր նրանք, ովքեր ցանկանում են ձեռք բերել կենսունակ բիզնես գաղափարներ գեներացնելու հմտություն․

  • նաև նրանք, ովքեր արդեն ունեն բիզնես գաղափար և ցանկանում են ստուգել ու վավերացնել դրա կենսունակությունը ժամանակակից մեթոդներով ու գործիքակազմով։

 

Մասնակցության ընտրության չափորոշիչները

Հայտադիմումների գնահատումն ու մասնակիցների ընտրությունը կիրականացվի ծրագրային թիմի 3 անդամից բաղկացած հանձնաժողովի կողմից՝ հետևյալ չափորոշիչներով․

  • հայտադիմումի լիարժեքությոն

  • պատրաստակամություն և պատասխանատվություն. մրցունակ կհամարվեն այն դիմողները, ովքեր կցուցաբերեն հետաքրքրություն և առավել պատրաստակամ ու մոտիվացված կլինեն՝ մասնակցելու երկօրյա գաղափարատոնին։

Տեղեկատվական նիստեր

Միացե՛ք տեղեկատվական հանդիպմանը՝ Գաղափարատոնի, դրա նպատակների, թեմաների, դիմումի գործընթացի և ժամանակացույցի մասին ավելին իմանալու համար:

 

Ամսաթիվ՝  հունիսի 13-ին, ժամը 14:00-ին 

Տարածք՝ «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ (21 Հակոբջանյան փողոց, 3rd նրբանցք, Դիլիջան)

 

Միացեք մեր առցանց տեղեկատվական նիստին՝ Գաղափարատոնի, դրա նպատակների, թեմաների, դիմումի գործընթացի և ժամանակացույցի մասին ավելին իմանալու համար:

 

Ամսաթիվ՝  հունիսի 18, 17:00 -18:00

Zoom հղում՝ https://us06web.zoom.us/meeting/register/ETqGijhLSxmuCeAPc0E7BA

 

Կապ

«Իմփաքթ Հաբ Արմենիա» սոցիալական նորարարության զարգացման հիմնադրամ

Հայաստան, Երևան 0005, Տիգրան Մեծի պողոտա 80

Հեռ․՝ 094 579794

Էլ․ հասցե՝  [email protected]  [email protected]

 

Դիմելու համար, սեղմեք ստորև կոճակը և լրացրեք հայտադիմումը։

Three4ResilientArmenia ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է Հայկական Կարիտասի, ԻՐԻՍ բիզնես ինկուբատոր հիմնադրամի և Իմփաքթ Հաբ Արմենիա սոցիալական նորարարության զարգացման հիմնադրամի կողմից։ Ծրագրի նպատակն նպաստել է Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների և հյուրընկալող համայնքների սոցիալական ներառմանն ու տնտեսական ինտեգրմանը։

Subscribe to our newsletter!

Join our community and don’t miss out on the latest happenings at Impact Hub Armenia and around our ecosystem! You’ll receive updates on events, inspiring stories of impact from our network, resources, and more!

Կապվեք

Book Your Meeting

Book now!