Զարթիր Ֆելոուշիփ Ինկուբացիոն Ծրագիր 2026

Zartir 9th Round Facebook Arm

Նկարագրություն

Ունե՞ք համարձակ գաղափար, որը կարող է բերել ազդեցիկ լուծումներ:

 

Զարթիր ֆելոուշիփը մեկամյա ինկուբացիոն ծրագիր է, որը ֆինանսավորում է Whitt Family Foundation-ը և իրականացնում Իմփաքթ Հաբ Երևանը: Ծրագրի առաքելությունն է աջակցել սոցիալական ձեռներեցներին, հետազոտողներին, անհատներին և կազմակերպություններին, որոնք գործունեություն են ծավալում հետևյալ ոլորտներում (բայց չսահմանափակվելով դրանցով)՝ մայրական բարեկեցություն, երեխաների խնամք, ընտանեկան բռնության կանխարգելում, կենդանիների իրավունքներ, աջակցություն վետերաններին, հաշմանդամություն ունեցող անձանց աջակցություն և այլն:

 

Իմփաքթ Հաբ Երևանը ակտիվորեն համագործակցում է Whitt Family Foundation-ի հետ 2018 թվականից՝ աջակցելով ավելի քան 100 անհատների զարգացնելու իրենց սոցիալական ձեռնարկություններն ու նախաձեռնությունները:

 

Առավելությունները

Որպես Զարթիր ծրագրի մասնակից՝ Դուք կօգտվեք հետևյալ հնարավորություններից.

  • Թիրախային դասընթացներ՝ ուղղված բիզնեսի զարգացմանը
  • Մասնագիտական մենթորություն 
  • Իմփաքթ Հաբ Երևանի համայնքի անդամակցություն,  ինչպես նաև համատեղ աշխատանքային տարածքից օգտվելու հնարավորություն
  • Փորձի փոխանակման հնարավորություն
  • Նոր կապեր հաստատելու հնարավորություն
 

Լավագույն մասնակիցներին կտրամադրվի ֆինանսական աջակցություն (յուրաքանչյուրին մինչև $1,000-ի չափով)՝ հիմնվելով վերջնական ներկայացման արդյունքների վրա:

 

Ովքե՞ր կարող են դիմել

  • Սկսնակ ձեռներեցներ, վաղ փուլում գտնվող ստարտափներ և նորարարներ, որոնք ունեն համարձակ գաղափարներ և հանձնառու են ստեղծել սոցիալական ազդեցություն:
  • Անհատներ կամ թիմեր՝ անկախ այն հանգամանքից, թե արդյոք նրանք արդեն գրանցված են որպես բիզնես, թե ոչ:
  • Ձեռներեցներ և սկսնակ ստարտափներ, որոնք պատրաստակամ են մասնակցել ծրագրի բոլոր միջոցառումներին:
 

Ուղղությունները ներառում, բայց չեն սահմանափակվում հետևյալով․

 

  • Մայրական բարեկեցություն
  • Երեխայի բարեկեցություն` ներառյալ թերսնուցումը և սննդակարգի կրթությունը
  • Ընտանեկան բռնության կանխարգելում
  • Կենդանիների իրավունքներ և բարեկեցություն (ներառյալ փողոցային կենդանիների խնամք)
  • Աջակցություն վետերաններին
  • Հաշմանդամություն ունեցող անձանց բարեկեցություն
 

Եթե Ձեր նախագիծը վերաբերում է այս ոլորտներից դուրս որևէ հրատապ խնդրի, մենք խրախուսում ենք կիսվել Ձեր գաղափարներով։ Մեր նպատակն է աջակցել ազդեցիկ լուծումներին, որոնք լուրջ փոփոխություններ կմտցնեն համայնքներում։

 

Ծրագրի ժամկետներ

  • Հայտադիմումների ընդունման վերջնաժամկետը՝ Ապրիլի 6, 2026, ժամը՝ 23:59
  • Ծրագրի մեկնարկ․ Ապրիլ, 2026թ․:
  • Ծրագրի ավարտ․ Մարտ, 2027թ․:
 

Նախնական ընտրությունն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի, իսկ վերջնական ընտրությունը կկատարվի Whitt Family Foundation-ի և Իմփաքթ Հաբ Երևանի ներկայացուցիչներից կազմված ժյուրիի կողմից:

 

Հարցերի դեպքում կարող եք գրել [email protected] էլ. հասցեին և հետևել մեզ սոցիալական ցանցերում՝ թարմացումներին ծանոթանալու համար:

Իրականացվում է Իմփաքթ Հաբ Երևանի և Whitt Family Foundation-ի կողմից:

Subscribe to our newsletter!

Join our community and don’t miss out on the latest happenings at Impact Hub Armenia and around our ecosystem! You’ll receive updates on events, inspiring stories of impact from our network, resources, and more!

Կապվեք

Book Your Meeting

Book now!