Նկարագրություն
Կանանց Ձեռներեցության ֆելոուշիփը հինգամսյա ինտենսիվ ինկուբացիոն ծրագիր է, որը նախատեսված է Հայաստանում կին ձեռներեցների հզորացման համար։ Անդրադառնալով այն յուրահատուկ խոչընդոտներին, որոնց բախվում են կանայք, ներառյալ ֆինանսների և բիզնես կապերի սահմանափակ հասանելիությունը, այս ծրագիրը տրամադրում է անհրաժեշտ գործիքներ, գիտելիքներ և համայնք՝ նորարարական գաղափարները կայուն և բարձր ազդեցություն ունեցող ձեռնարկությունների վերածելու համար:
Կանանց Ձեռներեցության ֆելոուշիփը իրականացվում է Finance in Motion-ի և Իմփաքթ Հաբ Արմենիա սոցիալական նորարարությունների զարգացման հիմնադրամի կողմից, աջակցվում է Հարավարևելյան Եվրոպայի Եվրոպական հիմնադրամի (EFSE) կողմից և ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից՝ EU4Business նախաձեռնության շրջանակներում:
Նպատակ և առավելություններ
Հայաստանում կանայք տնօրինում են ձեռնարկությունների միայն 28-31%-ը, ինչը հաճախ սահմանափակվում է փոքրածավալ մանրածախ առևտրով՝ ֆինանսավորման և բիզնես վերապատրաստումների պակասի պատճառով: Այս ֆելոուշիփի նպատակն է լրացնել այդ բացը՝ կանանց, հատկապես խոցելի խմբերի ներկայացուցիչներին (այդ թվում՝ միայնակ մայրերին, տեղահանված կանանց և հաշմանդամություն ունեցող կանանց), տրամադրելով կարևոր հմտություններ ֆինանսական գրագիտություն և ձեռնարկատիրական գործունեությունը ընդլայնելու համար:
Նպատակն է ստեղծել աջակցող էկոհամակարգ, որտեղ 15 ընտրված մասնակիցներ կարող են զարգանալ ավելի քան 350 նորարարներից բաղկացած համայնքի հետ միասին:
Բոլոր մասնակիցները կօգտվեն Իմփաքթ Հաբ Արմենիայի եզակի էկոհամակարգից, որը ներառում է․
- Մասնագիտացված դասընթացներ. Ներդրումային պատրաստվածություն, բիզնես մոդելավորում, մարքեթինգային ռազմավարություններ և ֆինանսական կառավարում:
- Ֆինանսական գրագիտություն և քոուչինգ․ Անհատական հանդիպումներ բիզնես մոդելների օպտիմալացման և ֆինանսավորման նորարարական մոդելների (քրաուդֆանդինգ, միկրովարկեր) ուսումնասիրման համար:
- 5-ամսյա անդամակցություն Իմփաքթ Հաբ Արմենիային․ Հասանելիություն ոգեշնչող աշխատանքային տարածքին և համագործակցային մասնագիտական ցանցին:
- Մենթորություն․ Փորձառու մենթորների ուղղորդում և խմբային հանդիպումներ՝ առաջընթացն ու մարտահրավերները հաղթահարելու համար:
- Networking միջոցառումներ․ Երեք հատուկ միջոցառում, ներառյալ եզրափակիչ Demo Day-ը՝ ոլորտի առաջատարների և ներդրողների մասնակցությամբ:
- Գլոբալ և տեղական հասանելիություն․ Կապ աշխարհի 130-ից ավելի Իմփաքթ Հաբերի և Իմփաքթ Հաբ Արմենիայի ցանցի հետ:
Ծրագրի ավարտին երեք լավագույն թիմերից յուրաքանչյուրը կստանա 1,500 եվրո դրամաշնորհ՝ հաշվի առնելով իրենց առաջադիմությունը և եզրափակիչ փիչինգի արդյունքները։
Կարևոր ժամկետներ
- Ծրագրի տևողությունը՝ Ապրիլ – Հուլիսի 31, 2026 թ
- Դիմումների վերջնաժամկետ՝ Մարտի 23, 2026 թ., 23:59
Ովքե՞ր կարող են դիմել
Ծրագիրը բաց է Հայաստանի բոլոր կին ձեռներեցների համար: Առաջնահերթությունը կտրվի՝
- Խոցելի խմբերի կանանց (տեղահանված կանայք, միայնակ մայրեր, խնամակալներ, հաշմանդամություն ունեցող կանայք):
- Գաղափարի սկզբնական փուլում գտնվող բիզնեսներին կամ գործող փոքր ձեռնարկություններին, որոնք ցանկանում են ընդլայնվել:
- Հստակ սոցիալական կամ համայնքային ազդեցություն ունեցող նախագծերին:
Մասնակիցները պարտավորվում են մասնակցել բոլոր դասընթացներին, մենթորական հանդիպումներին և networking միջոցառումներին:

Կանանց Ձեռներեցության ֆելոուշիփը իրականացվում է Իմփաքթ Հաբ Արմենիա սոցիալական նորարարությունների զարգացման հիմնադրամի կողմից, աջակցվում է Հարավարևելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամի (EFSE) կողմից և ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից՝ EU4Business նախաձեռնության շրջանակներում:
