Հայտադիմումների ընդունման հրավեր
Three4ResilientArmenia՝ «Ազգային գաղափարատոն գարուն 2026»
Բիզնես գաղափարների գեներացման երկօրյա միջոցառում
Ընդհանուր տեղեկատվություն
Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կայուն կենսամիջոցների, ձեռնարկատիրության զարգացման և զբաղվածության հնարավորությունների խթանում տեղահանված և հյուրընկալող համայնքների համար» Three4ResilientArmenia ծրագիրն իրականացվում է «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի, «ԻՐԻՍ բիզնես ինկուբատոր» հիմնադրամի և «Իմփաքթ Հաբ Արմենիա» սոցիալական նորարարության զարգացման հիմնադրամի կողմից։ Ծրագրի նպատակն է նպաստել Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների և հյուրընկալող համայնքների սոցիալական ներառմանն ու տնտեսական ինտեգրմանը։
Գաղափարատոնի մասին
Գաղափարատոնն ուսուցողական միջոցառում է՝ ինտերակտիվ և խաղային տարրերով։ Այս դինամիկ մոտեցումը խթանում է ստեղծագործական մտածողությունը, թիմային համագործակցությունը և ձեռնարկատիրական հմտությունների զարգացումը՝ ապահովելով արդյունավետ և հիշարժան երկօրյա փորձառություն։
Անկախ ձեռնարկատիրական փորձից, մասնակիցները կսովորեն՝ ինչպես գեներացնել գրագետ և կենսունակ բիզնես գաղափարներ և գնահատել դրանց կենսունակությունն ու պահանջարկը շուկայում, օգտագործելով «բիզնես գաղափարների գեներացման ճանապարհային քարտեզ» գործիքակազմը և ինքնագնահատման ու վավերացման այլ գործիքներ:
Գաղափարատոնի կարևոր առավելություններից մեկը մասնագիտացված ուսուցումն է, որի շրջանակում մասնակիցները ձեռք կբերեն անհրաժեշտ գիտելիքներ և գործնական հմտություններ։ Դրանք կօգնեն նրանց առավել պատրաստված և վստահ մասնակցել ծրագրի հաջորդ՝ ինկուբացիոն, նախաաքսելերացիոն և աքսելերացիոն փուլերին, որոնք իրականացվում են ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի և Իմփաքթ Հաբ Արմենիայի կողմից։
Մասնակիցները միջոցառմանը դիմելու են որպես անհատ՝ միջոցառման ընթացքում ձևավորելով թիմեր և միավորվելով տեղում ձևավորված բիզնես գաղափարների շուրջ։
Միջոցառման հիմնական նպատակը հաղթող գաղափարի ընտրությունը չէ, այլ մասնակիցների կողմից բիզնես գաղափար ստեղծելու ամբողջական գործընթացի ընկալումն ու յուրացումը։
Երորդ երկօրյա «Ազգային գաղափարատոն գարուն 2026»-ը անց է կացվելու ս.թ. մարտի 28-29՝ Իմփաքթ Հաբ Երևանում։
Գաղափարատոնի բոլոր մասնակիցներին միջոցառման ավարտին կտրամադրվի առցանց մասնակցության վկայական։
Հայտադիմումների ընդունում
Հայկական Կարիտասը, ԻՐԻՍ Բիզնես Ինկուբատորը և Իմփաքթ Հաբ Արմենիան Three4ResilientArmenia ծրագրի շրջանակում հայտարարում են հայտադիմումների ընդունման փուլը «Ազգային գաղափարատոն գարուն 2026» միջոցառման համար, որն ուղղված է ծրագրի թիրախային խմբերի, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղից 2020թ․ և 2023թ․ տեղահանված մեր հայրենակիցների, հյուրընկալող համայնքների բնակիչների, այդ թվում 2020 թ. պատերազմի հետևանքով տուժած անձանց շրջանում ձեռներեցության խթանմանը՝ կենսունակ բիզնես գաղափարների ձևավորման միջոցով։
Հայտադիմումների ընդունման ժամանակահատվածը՝ 2026 թ. փետրվարի 18-ից մինչև մարտի 18-ը ներառյալ:
Լեզուն՝ Հայտադիմումները պետք է ներկայացվեն հայերեն:
Ո՞վ կարող է դիմել։
Three4ResilientArmenia «Ազգային գաղափարատոն գարուն 2026-ը» բաց է Հայաստանում բնակվող 18 տարեկանից բարձր բնակիչների համար, ովքեր համապատասխանում են ստորև նկարագրությանը՝
- Լեռնային Ղարաբաղից 2020 և/կամ 2023 թ․ տեղահանված անձինք․
- 2020 թ. պատերազմի մասնակիցներ, այդ թվում՝ վիրավորում ստացած․
- 2020 թ. պատերազմի հետևանքով տուժած տեղացիներ․
- երիտասարդներ, այդ թվում՝ ուսանողներ․
- ձեռներեցությամբ հետաքրքրվող անձինք․
- բոլոր նրանք, ովքեր ցանկանում են ձեռք բերել կենսունակ բիզնես գաղափարներ գեներացնելու հմտություն․
- նաև նրանք, ովքեր արդեն ունեն բիզնես գաղափար և ցանկանում են ստուգել ու վավերացնել դրա կենսունակությունը ժամանակակից մեթոդներով ու գործիքակազմով։
Մասնակցության ընտրության չափորոշիչները
Հայտադիմումների գնահատումն ու մասնակիցների ընտրությունը կիրականացվի ծրագրային թիմի 3 անդամից բաղկացած հանձնաժողովի կողմից՝ հետևյալ չափորոշիչներով․
- հայտադիմումի լիարժեքությոն․
- պատրաստակամություն և պատասխանատվություն. մրցունակ կհամարվեն այն դիմողները, ովքեր կցուցաբերեն հետաքրքրություն և առավել պատրաստակամ ու մոտիվացված կլինեն՝ մասնակցելու երկօրյա գաղափարատոնին։
Առցանց տեղեկատվական նիստ
Միացեք մեր առցանց տեղեկատվական նիստին՝ Գաղափարատոնի, դրա նպատակների, թեմաների, դիմումի գործընթացի և ժամանակացույցի մասին ավելին իմանալու համար:
Ամսաթիվ՝ մարտի 3, 18:00 -19:00
Zoom հղում՝ https://us06web.zoom.us/meeting/register/LZsDQ-R-TPWk366bGyUipg#/registration
Կապ
«Իմփաքթ Հաբ Արմենիա» սոցիալական նորարարության զարգացման հիմնադրամ
Հայաստան, Երևան 0005, Տիգրան Մեծի պողոտա 80
Հեռ․՝ 094 579794
Էլ․ հասցե՝ [email protected] [email protected]
Դիմելու համար, սեղմեք ստորև կոճակը և լրացրեք հայտադիմումը։
Three4ResilientArmenia ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է Հայկական Կարիտասի, ԻՐԻՍ բիզնես ինկուբատոր հիմնադրամի և Իմփաքթ Հաբ Արմենիա սոցիալական նորարարության զարգացման հիմնադրամի կողմից։ Ծրագրի նպատակն նպաստել է Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների և հյուրընկալող համայնքների սոցիալական ներառմանն ու տնտեսական ինտեգրմանը։