Վահե և Լուսի հիմնադրամի ֆելոուշիփ 2025

…Այս ծրագիրը այժմ ընթացքի մեջ է…

Ունե՞ք համարձակ գաղափար ստեղծագործական ոլորտներում: Միացե՛ք մեր մեկամյա կրթաթոշակային ծրագրին Impact Hub Yerevan-ում, որտեղ սեմինարները, մենթորությունը և կենսունակ համայնքը ձեզ հնարավորություն կտան կյանքի կոչել ձեր տեսլականը:

Ծրագրի ակնարկ

«Վահե և Լուսի» հիմնադրամի ստեղծարար արդյունաբերության ոլորտում ֆելոուշիփը մեկամյա ծրագիր է, որն իրականացվում է Իմփաքթ Հաբ Երևանի հետ համագործակցությամբ: Այն նախատեսված է ստեղծագործական ոլորտի ձեռներեցների, հետազոտողների և կազմակերպությունների համար՝ աջակցելով նորարարական նախագծերի զարգացումը Հայաստանում:
Ծրագրի նպատակն է տրամադրել ոգեշնչող միջավայր, համախմբել ստեղծագործ անհատներին ու թիմերին, ինչպես նաև ապահովել անհրաժեշտ ռեսուրսներ և մասնագիտական աջակցություն՝ գաղափարները հաջողությամբ իրագործելու համար:

Ծրագրի Նպատակներ/Գործառույթներ

  • Ստեղծարարության խթանում – Նորարարական գաղափարներ զարգացնելու աջակցություն
  • Ձեռնարկատիրության զարգացում – Գործիքների, ռեսուրսների և մենթորության տրամադրում
  • Մշակութային դաշտի զարգացում – Արվեստի և մշակույթի ոլորտում նոր նախագծերի խթանում
  • Համայնքի կառուցում – Մասնակիցների կապերի ընդլայնում և փորձի փոխանակում
  • Կայուն ազդեցություն – Աջակցություն նախագծերին, որոնք նպաստում են մշակութային ժառանգության պահպանմանը և ստեղծագործական ոլորտի աճին

 

Ո՞վքեր կարող են դիմել:

Ծրագիրը բաց է՝

  • Ստեղծարար ձեռներեցների, հետազոտողների և կազմակերպությունների համար
  • Անհատների կամ թիմերի համար (անկախ իրավաբանական կարգավիճակից)
  • Նրանք, ովքեր պարտավորվում են իրենց ժամանակի առնվազն 70%-ը նվիրել նախաձեռնությանը և ակտիվորեն մասնակցել ծրագրի միջոցառումների և գործունեության առնվազն 70%-ին:

Ընդունելի ոլորտներ՝

  • Կերպարվեստ
  • Արհեստներ (ջուլհակություն, կահույքի դիզայն, զարդերի ստեղծում և այլն)
  • Ֆիլմարտադրություն, հեռուստատեսություն, անիմացիա, վիդեո, ռադիո, լուսանկարչություն
  • Վիդեոխաղեր, VR, XR
  • Թանգարաններ, պատկերասրահներ, մշակութային ժառանգություն
  • Գրականություն, հրատարակչություն, գրադարաններ
  • Դիզայն (արտադրանքի, գրաֆիկական, նորաձևության)
  • Ճարտարապետություն, քաղաքային դիզայն
  • Խոհարարական արվեստCulinary Arts

Ի՞նչ կստանաք Դուք

  • Մասնագիտական աջակցություն – Ձեռնարկատիրական դասընթացներ, բրենդինգ, ֆոնդահայթայթում, մարքեթինգ և ֆինանսական կառավարումWorkshops covering essential topics such as creative entrepreneurship, branding, fundraising, marketing, and financial management.
  • Մենթորություն – Տարբեր ոլորտների փորձառու մասնագետների հետ անհատական խորհրդատվություն
  • Ոգեշնչող միջավայր – Անվճար անդամակցություն Իմփաքթ Հաբ Երևանին
  • Համագործակցություն և փորձի փոխանակում – Կապ հաստատելու հնարավորություն ավելի քան 340 նորարար անհատների և 110+ կազմակերպությունների հետ
  • Միջազգային հասանելիություն – Մուտք ավելի քան 120 Իմփաքթ Հաբ ցանցի հարթակներ
  • Տեսանելիություն և խթանում – Ծրագրի շրջանակներում ներկայացվածություն Իմփաքթ Հաբ Երևանի սոցիալական մեդիա հարթակներում
  • Ֆինանսական աջակցություն – Ժյուրիի որոշմամբ լավագույն մասնակիցները կարժանանան դրամական մրցանակների

Ծրագրի ժամանակացույց

  • Հայտերի ընդունման վերջնաժամկետ – Մարտի 23, 2025, ժամը՝ 11։59 (տեղական ժամանակով)
  • Ծրագրի մեկնարկ – Ապրիլ
  • Ծրագրի տևողություն – 1 տարի

 

Ընտրության գործընթաց

Դիմումները կդիտարկվեն հետևյալ չափանիշների հիման վրա.

  • Իրագործելիություն – Գործնական իրագործման հնարավորությունը
  • Մշակութային և տնտեսական ազդեցություն – Նախագծի կարևորությունը Հայաստանի ստեղծարար ոլորտի զարգացման համար
  • Մշակութային և տնտեսական ազդեցություն – Նախագծի կարևորությունը Հայաստանի ստեղծարար ոլորտի զարգացման համար
  • Նվիրվածություն և մոտիվացիա – Մասնակիցների ակտիվ ներգրավվածությունը

Հավելյալ փուլ: Նախնական փուլում ընդգրկված դիմորդները կհրավիրվեն հարցազրույցի։

 

Վահեի և Լուսիի մասին

Վահե Ֆատտալը նկարչություն է սովորել Փարիզի Գեղարվեստի ազգային դպրոցում։ Նա նկարիչ և գրաֆիկական դիզայներ էր, ով հիմնեց իր սեփական դիզայնի և գովազդային գործակալությունը՝ համագործակցելով ժամանցային և կորպորատիվ այնպիսի կազմակերպությունների հետ, ինչպիսիք են ABC հեռուստատեսությունը, «մեծ հնգյակ» հոլիվուդյան կինոստուդիաները, National Geographic, Nissan, UCLA Extension, First Interstate Bank և այլն: Գործակալության ստեղծագործական ծառայությունները ներառում էին կորպորատիվ ինքնության և հաղորդակցության բոլոր ոլորտները, գովազդային և մարքեթինգային արշավները, կինո և հեռուստատեսային արշավները, անիմացիոն գրաֆիկան և բրենդինգը:

Վահեն նաև նախագծել է Արցախի խորհրդանիշն ու պաստառները (1988), Արցախի դրոշը (1998), եղել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիրներից մեկը (2004) և վերջինիս տարբերանշանի դիզայնի հեղինակը, Հայաստան Համահայկական Հիմնադրամի «Make it Happen» հեռուստամարաթոնի գովազդային արշավի դիզայները (2004), AIM/Armenian International Magazine-ի գեղարվեստական ղեկավարը (1990-1992) և այլն։

Լուսին Կալիֆորնիայի համալսարանի շրջանավարտ էր Լոս Անջելեսում (UCLA)՝ փիլիսոփայության և ֆրանսիական գրականության մագիստրոսի կոչումով: Նախքան Վահեի հետ հանդիպելն ու նրա հետ ամուսնանալը նա մասնակցել է նաև ֆրանսերեն լեզվի և քաղաքակրթության ինտենսիվ դասընթացների Փարիզի Սորբոնի համալսարանում։ Վահեն և Լուսին նույն պարտավորվածությունն ու կիրքն էին զգում դեպի այն ամենը, ինչը հայկական էր, դեպի բարձրագույն կրթությունը, արվեստը և աշխարհի բացահայտումը։

Կազմակերպվում է Իմփաքթ Հաբ Երևանի և Վահե և Լյուսի հիմնադրամի կողմից։

Subscribe to our newsletter!

Join our community and don’t miss out on the latest happenings at Impact Hub Armenia and around our ecosystem! You’ll receive updates on events, inspiring stories of impact from our network, resources, and more!

Կապվեք

Book Your Meeting

Book now!