Զարթիր ֆելոուշիփ 2021
20 May 2021 - yerevan

…Այս ծրագիրն ավարտված է…

Նկարագրություն և նպատակներ

 

Զարթիր ֆելոուշիփը մեկամյա ծրագիր է, որն իրականացվում է Իմփաքթ Հաբ Երևանի կողմից և սատարում սոցիալական ձեռնարկատերերին, անհատներին, բիզնեսներին, կամ նախագծերին, որոնք գործում են կամ պլանավարում են ներառել ստորև նշված ոլորտները։

Ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանում սոցիալական նորարարների աշխատանքը և տրամադրել նրանց Իմփաքթ հաբի յուրահատուկ էկոհամակարգը, որը ներառում է աշխատանքային ենթակառուցվածք, ձեռներեցային խորհրդատվություն, փոխհամագործակցող համայնք, միջազգային համայնքում ներկայություն, կրթական ծրագրեր և միջոցառումներ։

Ֆելոուշիփը նպատակ ունի ոգեշնչել, կապակցել, աջակցել սոցիալական ձեռներեցներին հնարավորինս զարգացնել իրենց սոցիալական կոմպոնենտ պարունակող նախագծերը և հնարավորություն տալ աշխատել մեծ միջազգային համայնքում, որում ներառված են ավելի քան 200 առաջադեմ և շնորհալի անդամներ շուրջ 50 նախագծերից և կազմակերպություններից։

Ժամանակացույց

 

  • Ծրագրի տևողությունը 1 տարի է
  • Հայտադիմումների ընդունման վերջնաժամկետը՝ մայիս 25, 2021
  • Ծրագրի մեկնարկ՝ հունիսի 7, 2021

Հիմնական ոլորտները

 

Ծրագրի հիմնական ոլորտներն են (կարող են ներկայացվել նաև այլ ոլորտներ)

  • Վետերանների բարեկեցություն
  • Մայրերի բարեկեցություն
  • Երեխաների բարեկեցություն (մասնավորապես թերսնում և սննդային կրթություն)
  • Ընտանեկան բռնություն
  • Կենդանիների իրավունքներ և բարեկեցություն (ներառյալ փողոցային շների/կատուների խնդիրը)
  •  Հաշմանդամեիթյուն ունեցող անձանց բարեկեցություն

Իրականացվում է Իմփաքթ Հաբ Երևանի կողմից