fbpx
Կանանց Հզորացում՝ Հանուն Կայուն Ապրուստի
29 January 2024 - yerevan

…Այս ծրագիրը ընթացքի մեջ է…

Ծրագրի նպատակը

Մեր տեսլականը արցախցի կանանց հզորացումն է՝ Արցախից բռնի տեղահանվելուց հետո դեպի դիմացկուն ու ինքնաբավ կյանք տանող ճանապարհին: 

 

Մեր նպատակներն ընդգրկում են. 

 

Տրամադրել մասնակիցներին իրենց կարիքներին, հետաքրքրություններին ու նրանց առջև ծառացած մարտահրավերներին համապատասխան գիտելիքներ ու հմտություններ,  

 

  1. Տրամադրել մասնակիցներին փափուկ և տեխնիկական հմտություններ, սոցիալական կապիտալ և անհատական մենթորություն՝ իրենց ընտրած ոլորտում մասնագիտական աճ ունենալու համար: 
  2. Բարձրացնել մասնակիցների աշխատունակությունը՝ կապելով նրանց գործատուների հետ ու ապահովելով նրանց անհրաժեշտ ռեսուրսներով՝ սկսելու իրենց սեփական բիզնեսը:

Ծրագրի բաղադրիչները

Վերապատրաստում երեք ոլորտներում՝ գեղեցկության, տեքստիլի և սննդի բիզնեսի 

 

  1. Գեղեցկության ոլորտ (Haze Academy-ի հետ համագործակցությամբ) 

 

Մատնահարդարում

Հոնքերի հարդարում

Մասնակիցները կընտրեն կա՛մ մատնահարդարման, կա՛մ հոնքերի հարդարման դասընթացը: Նրանք կստանան համապատասխան ուսուցում՝ Haze Academy-ի առաջատար մասնագետների կողմից: 

 

Դասընթացը կտևի 3 շաբաթ:  

 

  1. Տեքստիլի ոլորտ (Art House-ի հետ համագործակցությամբ)

 

Մասնակիցները կանցնեն տարբեր տեսակի հագուստների դիզայնի ու կարի մասին համապարփակ ուսուցում, ներառյալ ընդհանուր տեսություն մոդելավորման, սարքավորումների և կարի մեքենաների օգտագործման, չափագրումների և գծագրերի կառուցման մասին: 

 

Դասընթացը կտևի 4 ամիս:

 

  1. Սննդի բիզնես

 

Մասնակիցները դասընթացի ընթացքում կսովորեն սննդի ոլորտում մասնագիտացված բիզնես հմտություններ: Դասընթացի ուսումնական պլանը կկազմվի մասնակիցների կարիքներին ու պահանջներին համապատասխան: Սա կարող է ներառել սննդի անվտանգությունը, հիգիենայի կարգավորումները, մենյուի մշակում ու պլանավորում, սննդի ներկայացում, հաճախորդների սպասարկում, գների և ծախսերի վերահսկում, գործողությունների կառավարում, լիցենզավորում և թույլտվություններ, սննդի սպասարկման միջոցառումների կազմակերպում: 

 

Դասընթացը կտևի 4 ամիս:

 

Վերապատրաստումից բացի, ծրագիրը կզարգացնի մասնակիցների կարողությունները հետևյալ հիմնական ուղղություններով. 

 

  1. Փափուկ հմտությունների ուսուցում, որը հնարավորություն կտա մասնակիցներին հեշտ ու վստահ մուտք գործել հայկական աշխատաշուկա: Վերջնական ուսումնական պլանը կլինի մասնակիցների կարիքներին համապատասխան: Այն կարող է ներառել հաղորդակցման, բանակցությունների, ժամանակի կառավարման և այլ հմտությունների ուսուցում: 
  2. Հոգեկան առողջության աջակցության սեսիաներ, որոնք կօգնեն մասնակիցներին հեշտությամբ հաղթահարել խոչընդոտները, որոնց նրանք կարող են բախվել: Սա կարող է ներառել սթրեսի կառավարման, ինքնախնամքի, օգտակար սովորություններ ձեռք բերելու և այլ նման սեսիաներ: 
  3. Ձեռնարկատիրական հմտությունների դասընթացներ, որոնք հնարավորություն կտան մասնակիցներին կառուցել և զարգացնել իրենց սեփական բիզնեսը երեք ոլորտներից մեկում: Սա կարող է ներառել բիզնես մոդելների, ֆինասնական կառավարման, մարքեթինգի ուսուցում:

Կարևոր ժամկետներ

  • Ծրագրի տևողությունը չորս ամիս է։
  • Դիմումների վերջնաժամկետ՝ փետրվար 02, 2024 թ., 23:59 (Երևանի տեղական ժամանակով)։

Ո՞վ կարող է դիմել

  • Ծրագիրը արցախցի կանանց համար է: Եթե դուք տեղահանվել եք Արցախից, այժմ բնակվում եք Երևանում կամ հարակից մարզերում, փնտրում եք վերապատրաստման և աշխատանքի հնարավորություններ ու պատրաստ եք աշխատել գեղեցկության, տեքստիլի կամ սննդի բիզնեսի ոլորտում.
  • Հայտադիմումը լրացնելիս պետք է ներկայացնեք նոր գիտելիքներ ձեռք բերելու, նոր հմտություններ սովորելու և աշխատանք գտնելու ձեր մոտիվացիան: Խնդրում ենք նկատի ունենալ, որ ծրագրին մասնակցությունը զգալի ժամանակ է պահանջում ձեզնից, իսկ բոլոր սեմինարներին լիարժեք մասնակցությունը պարտադիր պայման է: Սա ներառում է և՛ վերապատրաստման դասընթացը, և՛ կարողությունների զարգացման բաղադրիչը:
  • Եթե ձեր դիմումն անցնի եկրորդ փուլ, Հաբ Արցախի թիմը կապ կհաստատի ձեզ հետ՝ հարցազրույցի հրավիրելու համար: Հաջողությամբ անցնելով հարցազրույցի փուլը, դուք կընդգրկվեք ծրագրում: 
  • Ծրագրի վերաբերյալ հարցեր ունենալու դեպքում զանգեք մեզ +374 99 707932 հեռախոսահամարով:

«Սլացք»-ը համատեղ իրականացվում է Հաբ Արցախի և Իմփաքթ Հաբ Երևանի կողմից՝ Armenian International Women’s Association-ի Empower Path նախագծի շրջանակներում և «STRIVE» նախագծի առատաձեռն աջակցությամբ:

«STRIVE» ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից։ Այն իրականացնում է ՆԵՖ Բելգիան (NEF Belgium)՝ համագործակցությամբ չորս գործընկեր կազմակերպությունների.

«Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ,

«ԲԼԵՋԱՆ» բնապահպանական, սոցիալական, բիզնեսի աջակցության ՀԿ,

«ՎԻՆՆԵԹ Գորիս» զարգացման հիմնադրամ,

«Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ: